Երևան
12 °C
ՌԴ պետդումայի պատգամավորներ, Ռուսաստանի հանրային պալատի անդամներ, փորձագետներ և իրավաբաններ միավորվել են աշխատանքային խմբում, որը ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելու համար հայց է պատրաստում: Դրանով համաշխարհային հանրությանը կոչ են անելու իրավական և իրավաբանական գնահատական տալ այն երկրներին, որոնք հերոսացնում են ազգայնականներին ու նրանց աջակիցներին, հայտարարել է աշխատանքային խմբի ղեկավար Սերգեյ Մարկովը՝ մատնանշելով նաեւ Հայաստանում Գարեգին Նժդեհի եւ Դրոյի նկատմամբ դրական վերաբերմունքն ու հերոսականացումը, ու նաեւ Մարկովը չի զլացել նաեւ Հայաստանի իշխանություններին կոչ անել՝ Հայաստանում հեռացնել Նժդեհի հուշարձանը:
Ուշագրավ է, որ Մարկովի այս նախաձեռնությանը միացել են ռուս որոշ պատգամավորներ, հանրային պալատի ներկայացուցիչներ՝ այդպիսով փորձելով Մարկովի բարձրացրած հարցին որոշակի «սոլիդություն» հաղորդել: Ու քաղաքական առումով՝ սա Հայաստանի ներքին գործերին միջամտելու ուղղակի փորձ է, որը ենթադրում է նաեւ հայկական քաղաքական շրջանակների արձագանքը: Նախկինում էլ՝ ամենատարբեր մակարդակներով՝ հանրային, քաղաքական, Պետդումայի պատգամավորների, եղել են Հայաստանի ներքին գործերին խառնվելու տարբեր փորձեր, այդ թվում նաեւ հենց Նժդեհի վերհիշյալ արձանի տեղադրման ժամանակ:
«Մենք գիտենք, թե ով է եղել Գարեգին Նժդեհը, մենք գիտենք, թե ինչ է արել ու մենք գիտենք, թե ինչու է արել, եւ մենք վստահ ենք, որ նրա արած ամեն քայլ ուղղված է Հայաստանի եւ հայության շահերին: Հիմա եթե Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, կարծում եմ, իր տեսանկյունից ճիշտ չէր խառնվել այստեղ այդ գործերին: Որովհետու մենք իրենց կողմից ազգային հերոս հռչակված որեւէ մարդու հերոս լինել կամ չլինելու հարցը չենք փորձում քննարկել: Ուղղակի կարծում եմ, որ սա մի ոլորտ է, որտեղ անթույլատրելի է դրսի որեւէ միջամտություն՝ կապ չունի, թե ով կլիներ՝ Ռուսաստա՞նը, Անգլիա՞ն, Թուրքիա՞ն, Ամերիկա՞ն կամ մեկ այլ երկիր. որեւէ մեկի միջամտությունը, կարծում եմ, այս հարցերում անթույլատրելի է: Եվ վատն այն է, որ սա առաջին դեպքը չէ՝ երբ մենք փողոցների անվանափոխման հարցն էինք բարձրացրել Երեւանի քաղաքապետարանում, կրկին նմանատիպ արձագանքներ եղան, որ եթե անգամ Հայաստանը մտածի փողոցների անվանափոխության մասին, ապա լուրջ խնդիրներ կունենա: Սա կայսերապաշտական ֆանտաստիկայի ժանրից է, եւ մեր կառավարությունը պետք է հասկանա, թե սա ինչ քաղաքականություն է, որ մեր նկատմամբ կիրառվում է»,- armtimes.com-ին ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
Հատկանշական է, որ Մարկովի այս նախաձեռնությունը հատկապես ակտիվ են լուսաբանում ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք մեջբերում են այդ նախաձեռնության հեղինակի՝ Հայաստանի վերաբերյալ խոսքերը:
«Այն երկրների թվում, որոնց դեմ հայց է ներկայացվելու, նաև Հայաստանն է: Հայաստանում ավելի հաճախ են հարցնում, թե Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի հիշատակը հավերժացնելն արդյոք ֆաշիզմի հովանավորներին հերոսացնել չէ»,-հայտարարել է Մարկովը:
«Ես անլուրջ եմ համարում, որ ՄԱԿ-ն, ընդհանրապես, նման հայց ընդունի. չգիտեմ, թե ինչ հիմնավորում Մարկովը պետք է դնի իր հայցի տակ, որ ՄԱԿ-ը դա լուրջ դիտարկի, բայց եթե անգամ ՄԱԿ-ը նման հայց ընդունի, եւ այդուհանդերձ գործընթացը այս, ըստ իս՝ անլուրջ փուլից մտնի շատ ավելի լուրջ փուլ, կարծում եմ, որ այստեղ մեր արտաքին գործերի նախարարությունն ու Հանրապետական կուսակցությունը, որպես նժդեհյան գաղափարախոսություն կրող կուսակցություն, պիտի պարզաբանում ուղարկի ՄԱԿ-ի համապատասխան կառույցներ»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ընդհանրապես ռուս այս գործչի գործունեությունը աչքի է ընկնում իր ընդգծված հակահայկականությմաբ: Հարցն այն է, որ Մարկովի մասին բազմիցս է նշվել ու շեշտվել, որ նա Ալիեւների ընտանիքից ու ադրբեջանական տարբեր հիմնադրամներից լուրջ ֆինանսավորում է ստանում եւ հանդիսանում է ադրբեջանական քարոզչամեքենայի տարրերից մեկը: Մարկովն ինքն էլ երբեք չի թաքցրել, որ սերտ կապեր ունի Ադրբեջանի ու նրա ղեկավարների հետ, որ ճոխ դրամաշնորհներ է ստանում «Հեյդար Ալիեւի» հիմնադրամի ռուսական մասնաճյուղից: Այդ առումով էլ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն ընդգծում է՝ Մարկովին պետք է ընկալել ոչ թե որպես ռուս հասարակական գործիչ կամ որպես քաղաքագետ, այլ բառի բուն իմաստով՝ որպես ադրբեջանական պրոպագանդիստ:
«Այդ առումով էլ՝ սա Ադրբեջանի կողմից հերթական քայլ է, որ փորձում են Հայաստանը սեւացնել ու հայ-ռուսական հարաբերությունները ստվերել՝ միեւնույն ժամանակ խաղալով ռուս հասարակության հակաֆաշիստական այդ նուրբ լարերի վրա: Օրինակ՝ Նժդեհի արձանի տեղադրումն ինչպես նաեւ Դրոյի գործոնը Հայաստանում բազմաթիվ խոսակցությունների առարկա դարձավ ռուսական հասարակական շրջանակներում, քաղաքական շրջանակներում, մեդիադաշտում, անգամ Ռուսաստանի ԱԳՆ-ն դրան արձագանքեց, բայց մենք կարողացել ենք մեր ռուս գործընկերներին ներկայացնել իրողությունները, եւ նրանք ընդունել են եւ որեւիցե խնդիր դրանում չեն տեսել»,- armtimes.com-ին ասաց Միհրան Հակոբյանը:
Պատգամավորի դիտարկմամբ՝ Մարկովի այս նախաձեռնությունն էլ Ադրբեջանի հերթական քայլն է, որով փորձ է արվում շահարկել Նժդեհի թեման ոչ թե Ռուսաստանի քաղաքական շրջանակների համար, այլ լայն զանգվածների մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, որ Հայաստանում փորձում են ֆաշիստներին սրբացնել, փորձում են ֆաշիստական կողմնորոշման երկիր կառուցել:
«Ու այսօր մենք տեսնում ենք, որ արդեն բավականին խորամանկ մոտեցմամբ են հանդես գալիս ու օգտագործում են ոչ թե ադրբեջանցի, այլ ազգությամբ ռուս գործիչ, որն աշխատում է իրենց համար, ֆինանսավորվում է իրենց հիմնադրամներից՝ դրամաշնորհների տեսքով, եւ իրենց համար պատվերներ է կատարում: Այդ պատվերներից մեկն էլ այն է, որ հենց Ռուսաստանի քաղաքացին է հանդես գալիս նման հայցով»,- եզրափակեց պատգամավորը:
Ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը՝ մի հիմար քարը ջուրը գցեց, հազար խելոք չկարողացավ հանել. ուստի Մարկովի նախաձեռնությունը, այսպես թե այնպես, հայկական կողմի համար որոշակի քայլերի անհրաժեշտություն կարող է առաջացնել: Իսկ ներկայումս այդ հարցի կապակցությամբ լուրջ արձագանք չկա: Թերեւս Հայաստանում Մարկովի գործունեությանը դեռ շատ անլուրջ են վերաբերվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT