Օֆշորային սկանդալ՝ ներգրավված են բոլորը. Անգլիայի թագուհուց մինչեւ Պուտին, Թրամփ ու Սորոս

Հերթական օֆշորային սկանդալն է պայթել: Այս անգամ այն ստացել է «Դրախտային կղզիրների թղթերը» անվանումը: Սկանդալի հիմքում Բերմունդյան կղզիներում եւ Սինգապուրում գրանցված երկու խոշոր օֆշորային իրավաբանական ընկերությունների ֆինանսական փաստաթղթերի արտահոսքն է:

Ֆինանսական փաստաթղթերի նոր հսկայական արտահոսքը ցույց է տալիս, թե ինչպես են աշխարհի հարուստների, ներառյալ Անգլիայի թագուհի Ելիզավետա երկրորդի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հետ կապ ունեցող անհատները գաղտնի ներդրումներ կատարում օֆշորային գոտիներում:

Փաստաթղթերը հայտնվել են գերմանական Süddeutsche Zeitung թերթի տրամադրության տակ, որն էլ այն փոխանցել է «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին» (ICIJ)՝ համատեղ հետաքննություն կազմակերպելու համար: Հետաքննությանը մասնակցել են 380 լրագրող մոտ 100 լրատվամիջոցից, որոնց թվում են՝ The Guardian-ը, BBC-ն, New York Times-ը:

Այս փաստաթղթերը, ինչպես գրում է occrp.org-ը, թույլ են տալիս ամբողջական պատկերացում կազմել օֆշորային մեքենայությունների մասին, որոնք իրականացրել են մոլորակի մեծահարուստները: Բացահայտված փաստաթղթերում երեւում է, թե ինչպես է Դոնալդ Թրամփի առեւտրային քարտուղարը համագործակցում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող ընկերության հետ:

«Paradise Papers» (Պարադիզ թղթեր կամ դրախտային թղթեր)  պարունակում է 13.4մլն փաստաղթղեր՝ հիմնականում  օֆշորային մեկ առաջատար ընկերությունից: Փաստաթղթերի ուսումնասիրությունը կատարվել է մոտ 70 տարվա կտրվածքով:

Փաստաթղթերը բացահայտում  են հարյուրավոր մարդկանց ֆինանսական ու հարկային պատմությունները: Այն հիմնականում կենտրոնացել է քաղաքական գործիչների, աստղերի, մեծ ընկերությունների, հիմնադրամների ֆինանսական գործունեության վրա, որոնք օֆշորային գոտիներում թաքցրել են իրենց գումարներն ու ցույց չեն տվել այն հարկային մարմիններին:

Նշվում է, որ «Դրախտային թղթեր» նախագիծը բացահայտում է, թե ինչպես է Անգլիայի թագուհու մասնավոր կարողություններից միլիոնավոր ֆունտեր ներդրվել Կայմանյան կղզիներում, որի գումարների մի մասը գնացել է այնպիսի ընկերության, որը մեղադրվում է աղքատ ընտանիքներին շահագործելու մեջ: Նյութում կա նաեւ թագուհու ներկայացուցչի մեկնաբանությունը:

Հետաքննությունում մատնացույց են արվում Դոնալդ Թրամփի կաբինետի անդամների, օրինակ ԱՄՆ-ի ներկայիս առեւտրի նախարարի Ուիլբուր Ռոսի, ինչպես նաեւ ԱՄՆ Դեմկրատական ու Հանրապետական կուսակցություններին հովանավորող անձանց օֆշորային գործարքները:

ԱՄՆ-ի ներկայիս առեւտրի նախարար, նախկինում ներդրումային մագնատ Ռոսը, ըստ հետաքննության արդյունքների, 2014 թ-ին 68 մլն դոլար է ստացել ռուսական էներգետիկ ընկերությունից, որի համսեփականատերն է Պուտինի փեսան: Նշվում են 2 ռուս միլիարդատերերի օֆշորային ցանցերի մասին:

Օֆշորային գործարքների մեջ է ներգրավված եղել նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի բարեգործությունների համար հանգանակություններ հավաքող անձը, ով գաղտնի օֆշորային գործարքներ է իրականացրել:

Փաստաթղթերում նշվում է նաեւ, թե ինչպես են Twitter-ն ու Facebook-ը միլիոնավոր դոլարների ներդրումներ ստացել ՌԴ-ի հետ կապված ֆինանսական հաստատություններից:

Միլիոնավոր դոլարների հարկային վճարումնեից են խուսափել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Nike-ն ու Apple-ը:

Օֆշորային գործարքների մեջ է ներգրավված նաեւ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորներից մեկը՝ Ջորջ Սորոսը: Նա ղեկավարում է օֆշորային ընկերությունների ցանցը, որը զբաղվում է ապահովագրիչների ապահովագրմամբ: Հատկանշական է, որ վերջինիս բարեգործական «Բաց հասարակություն» հիմնադրամը հանդիսանում է ICIJ-ի դոնորներից մեկը:

Առաջիկայում «Paradise Papers»-ի նոր բացահայտումներ էլ կլինեն, որոնցում, ըստ տեղեկությունների, կարող են լինել նաեւ Ադրբեջանի օֆշորային գործարքների մասին տվյալներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4130 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է