Խոսրովի առեղծվածային հրդեհը. անտառը սկսել է այրվել «հակահրդեհային միջոցառման» ժամանակ

Խոսրովի անտառում օգոստոսի 12-ին բռնկված եւ մեկ շաբաթ անց մարված հրդեհի իրական պատճառը դեռ հայտնի չէ: ՀՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խումբը դեռ նախաքննություն է իրականացնում: Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, կա մեկ մեղադրյալ, որը «Խոսրովի անտառ արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակից է:

Վերջինիս խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու վերաբերյալ: Ավելի վաղ էլ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բնապահպանության նախարարությունից իրենց փոխանցված արբանյակային լուսանկարի բնօրինակն է պահանջել եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Վարույթն իրականացնող մարմինը «Խոսրովի անտառ արգելոց»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ եւ 297-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցանքը կատարելու մեջ: Մեղադրանքներից առաջինը պատիժ է նախատեսում գույքն անզգուշությամբ վնասելու եւ ոչնչացնելու համար, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել: Երկրորդ մեղադրանքն առաջադրվել է անտառներ, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում:

Ըստ հարուցված գործի հոդվածների, ստացվում է, որ Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը հակված է այն տեսակետին, որ անտառի աշխատակցի անփութության հետեւանքով է առաջացել հրդեհը:

Ինչպես հայտնի է Խոսրովի անտառը սկսել է այրվել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղին հարող հատվածից: Հրդեհից ժամեր անց արբանյակից արված նկարահանումն էլ փաստել է, որ կրակի 3 օջախ է եղել, որոնք իրարից հեռու են եղել 3-ից 4 կիլիոմետր: Գրեթե իրատեսական չէ, որ մի մարդ անզգուշությամբ անտառի մի հատվածը հրդեհի, հետո անցնի 3 կիլոմետր ճանապարհ ու նորից անզգուշությամբ հրդեհի եւ վերջում մի անգամ էլ անցնի նույնքան ճանապարհ ու կրկին անզգուշությամբ հրդեհի: Մեկ այլ տարբերակ էլ կարող էր քննարկման առարկա դառնար, եթե ենթադրենք միառժամանակ անտառի 3 տարբեր վայրերում 3 տարբեր մարդիկ խորոված անելու նպատակով խարույկ վառած լինեին եւ երեք դեպքն էլ դուրս գար վերահսկողությունից, ինչը, սակայն նույնպես քիչ հավանական տարբերակ է:

Չի կարելի բացառել հրդեհը դիտավորության արդյունք է, ու դրա դրա համար կան հիմնավոր կասկածներ:

Կարմիրով նշված կետը հրդեհի բռնկման հատվածն է

Ինչպես հայտնի է, հրդեհը բռնկվելու օրը Ուրցաձոր գյուղի բնակիչները որեւէ բան չեն ձեռնարկել՝ տեսնելով այրվող անտառը, որը անբնական արձագանք է: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն փորձել կանխել կրակի տարածումը, հատկապես, որ նախկինում իրենք ունեցել են հաջողված փորձեր: Այս հարցի պատասխանն անուղղակիորեն տալիս է գյուղի բնակիչներից մեկը՝ «Արարատ» հեռուստաընկերության այդ օրերին պատրաստած ռեպորտաժում: «Գարունը այսքան (մատերով ցույց է տալիս չափը) բանջարի համար թափում են գետնին: Գյուղացին սոված ա, գնացել ա 2 հատ բանջար բերի, իրա երեխու ոտքերը կոշիկ չկա, կամ մանկապարտեզի վարձը պետք է տա, երկու կիլո կանաչ է բերում, թափում են գետնին (անտառի աշխատակիցները, խմբ. հեղ.), ոտքով տրորում են»,- վրդովված պատմում է գյուղացին լրագրողին:

Սոցիալապես անապահով մարդիկ կարող էին գնալ նման քայլի, ի նշան բողոքի, որ իրենց արգելվում է բանջար հավաքելու համար անտառ մտնել, մինչդեռ որոշ մարդկանց չի արգելվում անգամ արգելված կենդանիներ որսալ: Իսկ մեր պաշտոնյաները որսի նկատմամբ մեծ սեր ունեն: Այսինքն՝ հավանական է նաեւ այն տարբերակը, որ հենց գյուղացիները հրդեհած լինեն անտառը՝ «ոչ ինձ, ոչ քեզ» սկզբունքով:

Հնարավոր վարկածները եւ հրդեհի իրական պատճառը հասկանալու համար այցելեցինք Արարատի մարզի Ուրցաձոր համայնք: Գյուղացիների եւ մեր զրույցի առանցքը գյուղացիներին անտառ չթողնելու հարցն էր: Հրդեհի մասին բոլոր հարցերից հետո գյուղացիները խոսում էին բանջար հավաքելու արգելքի մասին:

Սակայն համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը անտառը գյուղացիների կողմից հրդեհելու վարկածը ոչ միայն անհիմն է համարում, այլ՝ կտրականապես բացառում է: «Որ ասում են գյուղացիները գնացել, հրդեհել են, մտքներիցդ հանեք: Հակառակը՝ որ հրդեհվել է, ժողովուրդն ասել է՝ ով որ խոտ է հնձում, որս է անում, թող նա էլ գնա եւ հանգցնի, մենք չենք գնա հրդեհ հանգցնելու: Սա է եղել, թե չէ գյուղացին գնա, պաժառ տա, հեքիաթներ են»,- մեր զրույցում ասաց համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը:

Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը

Գյուղում գտնվելու ժամանակ այցելեցինք Խոսրովի անտառի հրդեհի ենթադրյալ մեղավորին՝ Պետիկ Հովհաննիսյանին: Վերջինս «Խոսրովի անտառ արգելոց» ՊՈԱԿ-ի տեղամասի նախկին պետն է, հրդեհից հետո նրան ազատել են աշխատանքից: Պետիկ Հովհաննիսյանին հանդիպեցինք տուն գալու ժամանակ, սակայն նա կտրուկ մերժեց հարցազրույց վերցնելու մեր առաջարկը, ապա մի փոքր ուշ՝ խոսելով փաստաբանի հետ վերահաստատեց իր մերժումը: «Խոսրովի անտառ արգելոց»-ի նախկին աշխատակիցը խոսափեց նույնիսկ իր փաստաբանի անունն ասելուց:

Քրգործով մեղադրյալը՝ նախկին անտառապահ Պետիկ Հովհաննիսյանը

Այդուհանդերձ armtimes.com-ին հայտնի դարձավ, որ հրդեհի հիմնական մեղավորը միայն Պետիկ Հովհաննիսյանը չէ: Պարզվում է, որ «Խոսրովի անտառ արգելոց» ՊՈԱԿ-ի այլ՝ ավելի բարձրաստիճան պաշտոնատար անձինք էլ կապ ունեն այս հրդեհի բռնկման հետ:

Մեր տեղեկություններով՝ հրդեհից առաջ տեղամասի պետին հանձնարարավել է արգելոցի տարածքում խոտհունձ կազմակերպել, որն արգելված է: Հովհաննիսյանը չի ցանկացել ամռան տապին չորացած խոտը քաղել, սակայն նրա առաջ պայման են դրել՝ կամ կքաղես կամ կազատվես աշխատանքից: Իսկ խոտ քաղելն արդարացնելու համար միջոցառման անունը դրել են՝ հակահրդեհային միջոցառումների անցկացում: Իբրեւ թե՝ չոր խոտը քաղում են ճանապարհի եզրերից, որպեսզի հրդեհի բնկման պատճառ չդառան:

Հովհաննիսյանը այլընտրանք չունենալով՝ սկսել է խոտը քաղել, որի ընթացքում քաղող սարքից կայծ է թռել եւ միանգամից այրվել է նախորոք քաղված եւ կուտակված չոր խոտը:  Անտառից խոտ քաղելը եւ վաճառելը լուրջ բիզնես է, որն այս տարվա երաշտի պայմաններում շատ շահութաբեր կլիներ:

Հրդեհը մեծ թափ է հավաքել այն պատճառով, որ հրդեհին այդքան էլ լուրջ չեն վերաբերվել ԱԻՆ-ում: Մեր անանուն աղբյուրը պատմեց, որ եթե ժամանակին մեծ քանակի տեխնիկա հասնեին Ուրցաձոր, ապա հրդեհը չէր տարածվի:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը արդեն երկար ժամանակ պնդում է, որ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը բնական երեւույթի հետեւանքով չէ: Նա չի բացառում, որ հրդեհը մարդածին է, իսկ պատճառը անփութությունը կամ չարամտությունն է: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6117 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին