Երևան
12 °C
Սյունիքի մարզկենտրոն Կապանի քաղաքապետի եւ ավագանու՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների շուրջ ստեղծված իրադրությունը սպառնում է սերժահանրապետական կառավարման տիպային մոդել դառնալ Հայաստանի համար։ Այս պրոցեսի գործող անձանցից մեկը Կապանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանն է, որը երրորդ անգամ է առաջադրվում Կապանի քաղաքապետի պաշտոնում՝ կրկին որպես ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու։
Նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում ընդդիմությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրել՝ որովհետեւ ընդդիմադիր ուժերը, ցավոք, դեռ չունեն բավարար կշիռ այս պաշտոնին հավակնելու համար։ Եվ այս վիճակը հանգեցրել է նրան, որ տրամաբանական իշխանություն-ընդդիմություն քաղաքական պայքարը տեղափոխվել է իշխանություն-իշխանություն հարթություն։
Ինչպես համոզված պնդում են բազմաթիվ կապանցիներ, մոտ մեկ տարի առաջ Սյունիքի մարզպետ նշանակված Վահե Հակոբյանն է որոշել միջամտել գործընթացին եւ ի սկզբանե նպատակ է ունեցել քաղաքապետի սեփական թեկնածու առաջադրել եւ մրցակցել Հայրապետյանի հետ։ Բայց Աշոտ Հայրապետյանը ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի հարազատ եղբայրն է, որն իր հերթին սերտ կապեր ունի Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ, որովհետեւ վերջինիս ծնողների երկարամյա բժիշկն է եղել։ Եվ այս կապերի միջոցով, Կապանում տարածված լուրերի համաձայն, Հայրապետյանները Սերժ Սարգսյանին տեղյակ են պահել նորաթուխ մարզպետի նյութած խարդավանքների մասին։
Սերժ Սարգսյանն էլ, ասում են, Սյունիքի մարզպետին տեղեկացրել է, որ Հայրապետյանները իր ընտանիքի անդամներ են, եւ Կապանի քաղաքապետի դեմ ոչ մի քայլ պետք չէ ձեռնարկել։ Արդյունքում Աշոտ Հայրապետյանը Կապանի քաղաքապետի միակ թեկնածուն է։ Բայց սրանով պատմությունը չի ավարտվում, եւ հիմա՝ ըստ Կապանը համակած լուրերի, առաջիկա ընտրություններում հիմնական պայքարը մղվում է ավագանիում մեծամասնություն ունենալու համար, եւ նման մեծամասնություն ձեւավորելու հավակնություն ունեն Կապանի գործող քաղաքապետը, որը ՀՀԿ ներկայացուցիչ է եւ Սյունիքի գործող մարզպետը, որը նույնպես ՀՀԿ ներկայացուցիչ է։ Առաջադրված 35 ավագանու թեկնածուների մեծ մասը կամ մարզպետի կողմնակիցներ են, կամ քաղաքապետի։ Եթե մարզպետին հաջողվի 15 հոգանոց ավագանիում մեծամասնություն ունենալ, Սյունիքի մարզում նա իր ազդեցությունը կհասցնի կատարելության, հաղթահարելով նույնիսկ լիսկայական բարձունքները։ Այնպես որ, հարցը ամենեւին ներկուսակցական խարդավանքների մասին չէ։ Պայքար է գնում իրական իշխանության համար, եւ այդ պայքարի երկու կողմերն էլ հանրապետական են։
Կապանը հանրապետության հինգերորդ քաղաքն է, եւ նկարագրված իրավիճակը նշանակալի է ոչ միայն քաղաքային, այլեւ համահանրապետական մասշտաբով։ Այն ցույց է տալիս ՀՀ քաղաքական կյանքում շարունակվող դեգրադացիան, երբ ընդդիմությունը շարունակում է ի վիճակի չլինել իրական պայքար մղելու հանուն իշխանության։ Թե ինչու է սա տեղի ունենում՝ հասկանալի է։ Ընդդիմությունը չունի փող, ռեսուրսներ, իսկ 10 հազար դրամով ՀՀԿ-ի օգտին քվեարկող հանրության մեջ ընդդիմադիր գործունեության հնարավորություններն ավելի են սահմանափակվում։
Բայց սա չի նվազեցնում այն վտանգները, որ բխում են վերը նկարագրված իրավիճակից։ Իսկ նկարագրվածը նշանակվում է, որ Հայաստանում հաստատված է նախադիկտատուրական իրավիճակ, երբ քաղաքական ուժերը ըստ էության ջախջախված են կամ չձեւավորված, եւ ողջ ակտիվ քաղաքական ռեսուրսը կամ նրա հիմնական մասը կենտրոնացած է ՀՀԿ-ի ներսում, որը արտաքին վտանգ չզգալով, սկսում է իր մեջ կլանել քաղաքական կյանքի բոլոր գործառույթները՝ իշխողի եւ իշխողին մարտահրավեր նետողի գործառույթը։
Բայց կարեւորն այն է, որ գործընթացի մեջ ներառված բոլոր մարդիկ ենթակա են Սերժ Սարգսյանին։ Նա էլ իր հերթին որեւէ ռեալ հակակշիռ չունի ՀՀԿ-ի ներսում, փոխարենը ունի ռեզերվներ, որ կարող է ներգրավել քաղաքական պրոցեսի մեջ․ Շմայս-Լիսկա գծի մարդիկ, հանցագործ աշխարհ եւ այլն, եւ այդպես շարունակ։ Իսկ ՏԻՄ ընտրությունների ընդհանուր պատկերը գալիս է ապացուցելու, որ հանրապետության մեծ մասում իրավիճակը շատ մոտ կամ նման է Կապանում ստեղծված իրավիճակին, երբ հիմնականում հանրապետականներն են պայքարում հանրապետականների դեմ՝ բացահայտ, թե թաքուն՝ այլ հարց է։ Սերժ Սարգսյանի համար նման իրավիճակը ոչ միայն վտանգավոր չէ, այլեւ տեղավորվում է «բաժանիր, որ տիրես» տրամաբանության մեջ, եւ այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ 2018-ին վարչապետի պաշտոնին տիրանալով, Սերժ Սարգսյանը կարող է լրջորեն մտածել իր ավտորիտար իշխանությունը քայլ-քայլ դիկտատորականի վերածելու մասին։ ԵԱՏՄ-ական միջավայրը դրա համար նպաստավոր է, ներհանրապետական իրավիճակը, ինչպես տեսանք, առավել եւս։
Սերժ Սարգսյանին ետ պահող միակ բանը փողոցային պայքարի բռնկումը կարող է լինել, եւ այստեղ էլ, ցավոք, վստահություն չկա․ կլինի՞ արդյոք ժողովուրդ, որ ի վիճակի է դիմադրել, կլինի՞ արդյոք ընդդիմություն, որ իր վիճակի է առաջնորդել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT