Երևան
12 °C
Անցյալ շաբաթվա խորհրդարանական ելույթով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հաճելիորեն զարմացրեց բոլորին: Նա խոսեց բանակին վերաբերող նոր օրինագծի շուրջ ընդդիմության, կամ, ավելի ճիշտ՝ «Ելք» խմբակցության քննադատությունների մասին, եւ որպեսզի ջախջախի այդ քննադատությունը, անուն առ անուն անդրադարձավ խմբակցության ներկայացուցիչներին: Հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է Էդմոն Մարուքյանը ծառայությանը զուգահեռ սովորել, ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը ՊՆ-ից պատվոգիր վերցրել՝ առանց բանակում մեկ օր անգամ ծառայելու, Մանե Թանդիլյանի անունը տվեց, Նիկոլ Փաշինյանի: Բնականաբար, Վիգեն Սարգսյանի բարձրացրած հարցադրումների եւ մեղադրանքների պատասխանները շատ չուշացան, որովհետեւ նշված անձինք տարբեր հարթակներով սպառիչ մեկնաբանություններ տվեցին Վիգեն Սարգսյանի հարվածների կապակցությամբ:
Այս ամբողջ պրոցեսն ահագին հետաքրքիր էր, որովհետեւ Հայաստանում սովորաբար ընդդիմությունն է արխիվներից իշխանության ներկայացուցիչների վրա տարբեր կոմպրոմատներ պարունակող դոսյեներ հանում, իշխանությունը նախընտրում է իր ձեռքի տակ եղած կոմպրոմատները տակից խաղացնել, որ բանը հրապարակային ելույթների չհասնի:
Վիգեն Սարգսյանի ելույթի ամբողջ հմայքն այն էր, որ մի պահ տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանում էլ կարող են քաղաքական հրապարակային թեժ բանավեճեր ծավալվել, եւ դա լինի ոչ թե ընդդիմության մենախոսություն, այլ երկկողմանի պրոցես: Բայց սա, թերեւս, կլինի որեւէ իշխանավորի վերջին նման փորձը, իսկ կոնկրետ Վիգեն Սարգսյանը դեռ երկար կհիշի ԱԺ-ում իր փայլուն-տապալված ելույթը, որովհետեւ պարզվեց, որ Պաշտպանության նորաթուխ նախարարը ամենավերջին մարդն է Հայաստանում, որ կարող է որեւէ մեկին մեղադրել բանակում չծառայելու համար:
Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, շաբաթ օրն անդրադարձավ ԱԺ քննարկումներին. «Աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին: Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից»: Ռուզաննա Խաչատրյանը Վիգեն Սարգսյանի անունը չի գրել, բայց պետք էլ չէր, որ գրեր, որպեսզի պարզ դառնար, որ խոսքը Պաշտպանության նախարարի մասին է:
Եվ սա խայտառակություն է: Ցանկացած այլ երկրում նման հրապարակումից հետո ի վիճակի չլինելով 18 տարեկանում բանակ չգնալու օրինականությունն ապացուցել՝ նախարարը հրաժարական կտար: Հայաստանում նման դեպքերում գործում է ջայլամի սինդրոմը, Վիգեն Սարգսյանն այժմ գլուխը կմտցնի ավազի մեջ, մի որոշ ժամանակ անտակտ լրագրողներից հեռու կմա, որպեսզի ոչ ոք իրեն Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ անտակտ հարց չուղղի, համբերատար կսպասի, մինչեւ ամեն ինչ մոռացվի եւ նորից կանցնի «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացմանը:
Ուղղակի հաջորդ անգամ ԱԺ-ում պաշտպանության նախարարը ավելի զգույշ կլինի եւ որեւէ մեկի դոսյեն հանելուց առաջ կմտածի՝ իսկ արժե արդյո՞ք:
ՊՆ-ն երեկ ստիպված եղավ արձագանքել Ռուզաննա Խաչատրյանի գրառմանը եւ հայտարարեց, որ խոսքը չէր կարող լինել Վիգեն Սարգսյանի մասին, որովհետեւ նա երբեք հետախուզման մեջ չի եղել, «կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը` ծառայելով ՀՀ Զինված ուժերում որպես սպա»:
ՊՆ-ն վերջին նախադասությամբ նկատի ունի, որ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինծառայությունն անցել է ՊՆ-ում, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ռեֆերենտը լինելով: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում այս փաստը հիշատակելով՝ պնդեց, որ զորամասում ոչ մի օր չծառայած, բայց նախորդ գարնանը որպես կամավոր առաջնագիծ մեկնած պատգամավոր Արարատ Միրզոյանը Վիգեն Սարգսյանից քառակի ավելի է մարտական ծառայություն անցել։ «Եվ ուրեմն, եթե ՊՆ Վիգեն Սարգսյանը ծառայել է ՀՀ Զինված ուժերում, ուրեմն Սերժ Սարգսյանի երկարամյա քարտուղարուհին՝ Սաթիկը (ազգանունը ցավոք չգիտեմ, անունը քանիցս շոշափվել է մամուլում) Հայրենական Մեծ պատերազմի վետերան է»,- ավելի ուշ ՖԲ-ում գրեց Նիկոլ Փաշինյանը:
Իսկ ֆեյսբուքյան մի օգտատեր գրել էր․ «Ես աշխարհում միայն մի երկիր գիտեմ, որտեղ Պաշտպանության նախարարի թարգմանիչը վերջում դառնում է Պաշտպանության նախարար»:
Վիգեն Սարգսյանի ելույթն իսկապես թանկ նստեց նրա վրա: Եվ ափսոս, որ Հայաստանում դեռ երկար իշխանություն-ընդդիմություն հավասարը հավասարի՝ սուր բանավեճի ականտես չենք լինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT