Նախկին նախարարի ընկերությունը հայտնվել է «սեւ ցուցակում»

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից համատեղ ստեղծված «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն («Արտֆուդ» ապրանքանիշով) պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում է հայտնվել մինչեւ այս տարվա դեկտեմբերը:

Հիշեցնենք, armtimes.com-ը գրել էր, որ Հովիկ Աբրահամյանը վաճառել էր այդ ընկերությունում իրեն պատկանող 50 տոկոս բաժնետոմսը եւ դուրս էր եկել այս գործարանից: «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի տնօրենն այժմ  գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին է՝ Վաչագան Կարապետյանը:

Գնումների բողոքարկման խորհուրդը այս տարվա ապրիլին ստանալով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված բողոքները, սկսել է ուսումնասիրել «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ին «սեւ ցուցակում» ներառելու հարցը: Ֆինանսների նախարարությանը նման բողոքներ են ներկայացրել Արարատի մարզի Մրգավան գյուղի միջնակարգ դպրոցը, Արարատի մարզի Այնթապ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը եւ Սյունիքի մարզպետարանը Կապանի դպրոցներից մեկի վերաբերյալ:

Գնումների բողոքարկման խորհուրդը կարծիք ստանալու համար դիմել է «Արտաշատի պահածոների գործարան», սակայն գործարանից դիրքորոշում չեն հայտնել:

Մրգավանի միջնակարդ դպրոցն իր դիմումում նշել է, որ ընկերությունը մասնակցել է հայտարարված մրցույթին, իսկ դպրոցը ֆինանսների նախարարությանը հարցում է ուղարկել ճշտում կատարելու համար: Տեղեկանալով, որ 2016 թվականի հունվաի 11-ի դրությամբ գործարանը 3.7 միլիոն դրամի չափով ժամկետանց հարկային պարտավորություններ է ունեցել, բողոք է ներկայացրել ֆինանսների նախարարություն:

Այնթապ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը նույն գործընթացն անցնելով՝ ֆինանսների նախարարությունից տեղեկացել է, որ արդեն հունվարի 12-ի դրությամբ գործարանը 3.8 միլիոն դրամի չափով ժամկետանց հարկային պարտավորություններ ունի:

Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցն էլ ֆինանսների նախարարությունից տեղեկացել է, որ գործարանը հունվարի 11-ի դրությամբ պետության նկատմամբ ունի 506 հազար դրամի ժամկետանց հարկային պարտավորություններ:

Գնումների բողոքարկման խորհուրդն իր հիմնավորումներում եւ եզրակցության մեջ նշել է, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝  գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք ունեն ժամկետանց պարտքեր ՀՀ հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով: Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «բ» ենթակետի համաձայն էլ՝ մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե հայտը ներկայացնելու պահին նախորդող տարվա ընթացքում գնման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ տվյալ:

Գնումների բողոքարկման խորհուրդը այսպիսով որոշել է, որ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ին ներառի գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում 6 ամսով, որը կլրանա դեկտեմբերի 5-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2844 դիտում

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո