Երևան
12 °C
Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Կամո Հովհաննիսյանը «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին դատի չի տալու: Այս մասին քիչ առաջ armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Հովհաննիսյանը:
«Դատի տալու մասին ես իրենց որպես նախազգուշացում ասացի, որ եթե կրկնվի, նորից շարունակեն անպայման դատի կտանք»,- պարզաբանեց Հովհաննիսյանը, որը Երեւանի ավագանու հոկտեմբերի 11-ի նիստի ժամանակ հայտարարում էր, թե վաղը եւեթ դատական գործ է սկսելու:
«Դուք ինչպե՞ս եք պատասխան տալու, եթե ես ձեզ դատի տամ, ես պատրաստ եմ հենց վաղը ձեզ դատի տալ ձեր հերյուրանքների համար»,- նիստի ժամանակ ասել էր Հովհաննիսյանը, երբ «Երկիր Ծիրանիի» անդամը վիրավորել էր Սերժ Սարգսյանին՝ ասելով, թե վաստակավոր արտիստները կոչումներ են ստանում նրա արյունոտ ձեռքերից:
«Ստացել եք վաստակավոր արտիստի կոչում արյունոտ եւ պատերազմը պարտված ձեռքերից: Եվ հիմա էլ ուզում եք ստանալ բնակարան Երեւանը քանդող, աղտոտող ձեռքերից»,- մասնավորապես ասել էր Խաչատրյանը`նկատի ունենալով Սերժ Սարգսյանին եւ Տարոն Մարգարյանին:
«Ես համաձայն եմ, որ նախագահի ձեռքերը արյունոտ են, բայց ես համոզված եմ, որ նա թուրք է սպանել եւ դրանով ավելի հպարտ եմ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ եւս հպարտ է»,- այսօր մեր զրույցում նման տեսակետ հայտնեց Հովհաննիսյանը: Իսկ դիտարկմանը, թե քաղաքացիական օրենսգիրքը թույլ չի տալիս, որ նա այլ անձին վիրավորանք հասցնելու համար դատական գործ սկսի, Հովհաննիսյանն ասաց.
«Դուք դատական օրենսգիրքը լա՞վ գիտեք: Ես երեւի լավ չգիտեմ, բայց որ շարունակեն երեւի, թե մի բան կանենք»:
Armtimes.com-ի հարցին, թե հատուկ ցուցո՞ւմ են ստանում ՀՀԿ էլիտային ընդդիմադիրներից պաշտպանելու համար, ավագանու ՀՀԿ-ական անդամն ասաց.
«Մենք բոլորս հասուն մարդիկ ենք, խմբակցությունն ինչո՞ւ պետք է ասի»,- ասաց Հովհաննիսյանը եւ նշեց, որ եթե «Երկիր Ծիրանիի» անդամները խոսեն երկրում առկա խնդիրների մասին՝ վիրավորանքներ հնչեցնելու փոխարեն, դա ընդունելի կլինի:
«Անկախության տարիներից ի վեր մեր երկրում շատ բացասական բաներ կան, աղքատություն, կոռուպցիա եւ այլն, բայց անձնական վիրավորանք հասցնելը լրիվ այլ բան է: Ոչ մեկը չի հերքում, որ մեր երկրում անկատար օրենքներ կան, բայց դա թույլ չի տալիս անձնական վիրավորանքներ հնչեցնել»,- նշեց նա:
Armtimes.com-ի ճշտող հարցին, իսկ եթե «Երկիր Ծիրանին» էլ որոշի Լեւոն Իգիթյանին դատի տալ, Մարինա Խաչատրյանին հայհոյելու համար, Հովհաննիսյանը կրկին դատարանի ճանապարհը մատնանշեց:
«Շատ ճիշտ կլինի, որ դատի տան, բայց Լեւոն Իգիթյանի բերանից ես նման բառ չեմ լսել: Իր կողքն եմ նստած եղել, կարող ա ես լավ չեմ լսում, ինչ կա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT