Երևան
12 °C
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն օրեր առաջ հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանելով armtimes.com-ի հարցին ասել էր, որ հարկային ստուգումներ իրականցվում են ռիսկային ընկերություններում: Այդ ընկերություններին ընտրում է համակարգիչը եւ ստուգման նախնական պլան է լինում: Այսինքն՝ 2016 թվականին որոշվում է, թե որ ընկերությունում պետք է ստուգումներ իրականացվեն 2017 թվականին եւ այս տրամաբանությամբ՝ նախորդող եւ հաջորդող տարիներին:
Armtimes.com-ը ՊԵԿ փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզեց, որ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պլանավորված ընկերությունների ցանկում, բացի «Մուլտի գրուպ» կոնցեռնից, «Քեթրին գրուպ» ընկերությունից, կան նաեւ այլ հայտնի ընկերություններ, որոնք փոխկապակցված են պետական պաշտոններ զբաղեցրած եւ զբաղեցնող անձանց հետ:
Ընթացիկ եւ հաջորդ տարվա համար կազմված ցանկում կա 1385 ընկերություն, որոնցից բարձր ռիսկային խմբում ընդգրկվածները 1098-ն են, միջին ռիսկայնության խմբում ընդգրկվածները 219-ն են, իսկ ցածրում ընդգրկված է 68 տնտեսվարող սուբյեկտ: ՊԵԿ-ի փաստաթղթում դասակարգված չեն ցածր, բարձր եւ միջին ռիսկայնություն ունեցող ընկերությունները, ուստի դրանք առանձնացնելն ու պարզելը որոշակի ժամանակ կպահանջվի:
2017-2018 թվականների ստուգումների պլանում նախատեսված է ստուգում իրականացնել «Ալեքս հոլդինգ», «Ալեքս տեքստիլ», «Նատալի ֆարմ» ընկերություններում: Երեք ընկերությունն էլ կապված են ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, նրա ընտանիքի անդամների հետ: «Ալեքս հոլդինգ»-ի մեջ են մտնում Ալեքսանյանի պատկանող սուպերմարկետները, տարադրամի փոխանակման կետերը եւ այլն:
«Ալեքս տեքստիլ»-ը տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող թեթեւ արդյունաբերական օբյեկտ է, որտեղ օրերս այց էր կատարել նաեւ Սերժ Սարգսյանը: «Նատալի ֆարմ»-ն էլ այն ընկերությունն է, որը հանդիսանում է «Աստղիկ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր սուբյեկտը, Ալեքսանյաներին պատկանող «Նատալի ֆարմ» դեղատների ցանցի գործունեությունն ապահովողը եւ այլն:
Սամվել Ալեքսանյանի ընկերություններից «Ալեքս գրիգ» ընկերությունում հարկային ստուգումներ են տեղի ունեցել 2016 թվականի մարտ ամսին: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանն այժմ իր հետ փոխկապակցված ընկերություններն աշխատացնում է «Ալեքս հոլդինգ»-ի անվան տակ, իսկ «Ալեքս գրիգ»-ն անցյալում է: «Ալեքս հոլդինգ»-ում, օրինակ, առաջին անգամ պետք է հարկային ստուգում անցկացվի: «Նատալի ֆարմ»-ում հարկային ստուգում իրականացվել է 2016 թվականի հունիս ամսին: «Ալեքս տեքստիլ» ընկերությունը, ինչպես «Ալեքս հոլդինգ»-ը, առաջին անգամ է առնչվելու հարկային ստուգողների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT