Լուսանկարներ հրապարակելը կրկնակի դատապարտելի է. ՀՅԴ-ական նախարարը՝ ՀՀԿ-ական գյուղապետին

Համացանցում բուռն քննարկման առարկա են դարձել Կարմիր գրքում գրանցված անգղների հետ արված լուսանկարները: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ թռչունների հետ լուսանկարված տղամարդկանցից մեկը Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանն է:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսելով այս մասին, նշեց, որ արարքը ոչ միայն դատապարտելի է, այլ մեղավորները պետք է խստագույնս պատժի ենթարկվեն:

«Ոչ միայն դատապարտելի է, պետք է խստագույնս պատժի ենթարկվեն անձիք, ովքեր  կենդանական աշխարհի նկատմամբ նման վայրագություն են ցուցաբերում, սա իսկապես վայրագություն է, իսկ հրապարակել գործողությունների հրապարակումը կրկնակի դատապարտելի պետք է լինի»,- հայտարարեց նա:

Մինասյանը նաեւ նշեց, որ ոստիկանությունը հրապարակել է գործողությունների վերաբերյալ այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունը:

«Երեկ հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության հետ համատեղ եւ նաեւ տեսչական մարմնի ներգրավմամբ ձեռնարկվել են գործողություններ եւ որ ոստիկանությունը շատ արագ պարզել է, որ պետհամարանիշը խոտանված է դեռ 2013 թվականից»,- հայտնեց նա:

Նա հավելեց, որ սա հանցագործություն է եւ նյութերի հավաքագրումից հետո քրեական գործը կգնա եւ մեղավորները արժանի պատիժ կկրեն: Նախարարը ասաց, որ այս պահին այլ խնդիր ունեն: «Պետք է ուժեղացնենք քրեական պատասխանատվությամբ պաշտպանության համակարգը, որովհետեւ այսօրվա գործող օրենսդրությունը իմ գնահատմամբ՝ բավականին մեղմ է նման հանցագործությունների համար, եւ առհասարակ որսի կանոնների փոփոխություններ ենք մտադիր իրականացնել»,- ասաց նա:

Մինասյանը նաեւ ասաց, որ հայտնի չէ, թե որ տարածքում է տեղի ունեցել դեպքը, բայց ենթադրեց, քանի որ անգղի այս տեսակները կան Լոռու եւ Սյունիքի մարզում, ապա հավանաբար այդ շրջանում է եղել դեպքը: Հարցին` Շենավանի գյուղապետը հաճախ է նման միջադեպերի մեջ հայտնվում, նույնիսկ իր որսորդական ատրճանակով կրակել է հարեւանին, տարօրինակ չէ՞ որ հիմա էլ այս դեպքը եղավ, նա արձագանքեց. «Անմեղության կանխավարկածը կա, եւ կա գործի քննության ընթացակարգ, դա իմ իրավասություններից դուրս հարց է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2723 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին