Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 2-ի համարում
Անցած տարի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց «Հազարամյակի մարտահրավերներ» անվանումով, պատկերավոր ասած, հիմնադրամ ստեղծելու մասին, որը ֆինանսավորելու է առավել աղքատ երկրները՝ որոշակի ծրագրեր իրականացնելու համար: Այս տարի նման ֆինանսավորում ստանալու հնարավորություն ստացան 16 երկրներ՝ Հայաստանը, Բենինը, Բոլիվիան, Քեյփ Վերդեն, Վրաստանը, Գանան, Հոնդուրասը, Լեսոտոն, Մադագասկարը, Մալին, Մոնղոլիան, Մոզամբիկը, Նիկարագուան, Սենեգալը, Շրի Լանկան և Վանուատուն: Որեւէ տեղեկություն չկա, թե ֆինանսավորում ստանալու համար ինչ նախագծեր է ներկայացնելու Սոմալին կամ Վանուատուն, առավել եւս՝ Բենինը, բայց հայտնի է, որ ՀՀ-ն ակնկալում է ստանալ միչեւ 900 մլն դոլար՝ առաջիկա 3 տարիների համար:
Որպեսզի որեւէ երկիր ստանա ֆինանսավորում, պետք է նախ այդ երկրի կառավարությունը կազմի ծրագրեր եւ հիմնավորի դրա՝ աղքատության նվազեցման համար կարեւորությունը: ԱՄՆ-ի ներկայացրած պայմաններից մեկն էլ այն է, որ չնայած ծրագրերը պետք է ներկայացնի կառավարությունը, այդուհանդերձ՝ պետք է դիտարկի նաեւ անհատների եւ կազմակերպությունների ներկայացրած ծրագրերը, դրանք «ֆիլտրի», ապա՝ ներկայացնի «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիային: Նախորդ օրը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը իր հետ Վաշինգտոն է տարել 900 մլն դոլար ընդհանուր ծավալով այդ ծրագրերը ամերիկացիների հետ նախնական քննարկելու համար: Թե որ ծրագիրը կֆինանսավորվի ամբողջությամբ, որը՝ մասնակիորեն, եւ որը ընդհանրապես չի ֆինանսավորվի, կախված է բացարձակապես ամերիկացիներից:
Վ.Խաչատրյանը վստահ է, որ իրենց ներկայացրած բոլոր ծրագրերն էլ իրական են եւ ֆինանսավորման ենթակա: Իսկ ահա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ավելի զգույշ է մոտենում խնդրին. «Մենք առայժմ թվերի մասին չենք խոսում, խոսում ենք ուղղությունների մասին»: Բայց անկախ նրանից, թե մերոնց ներկայացրած ծրագրերն ամբողջությամբ հավանության կարժանանան, թե մասնակիորեն, ստացվելիք գումարը էական ազդեցություն է թողնելու մեր տնտեսության վրա: Առայժմ հայտնի չէ, թե հավանության արժանանալու դեպքում՝ երբվանից կսկսվի ֆինանսավորումը: Իսկ այդ հարցը շատ կարեւոր է: Խնդիրն այն է, որ «Հազարամյակի մարտահրավերների» գումարները ազդելու են մեր բյուջեի հիմնական ցուցանիշների վրա:
Ըստ ֆինանսների նախարարի՝ եթե գումարը հատկացվի մինչեւ այս տարեվերջ, հաջորդ տարվա պետբյուջեն կկազմվի՝ հաշվի առնելով ֆինանսական այդ ներարկումները: Իսկ եթե հատկացումները սկսվեն հաջորդ տարվանից, ապա 2005-ի բյուջեում էական փոփոխություններ են կատարվելու: Ընդ որում, փոփոխություններ կկատարվեն բյուջեի թե՛ եկամտային, թե՛ ծախսային մասերում: Թե կոնկրետ ինչ ծրագրեր է իր հետ տարել Վ.Խաչատրյանը՝ անհայտ է, եւ դրա մասին ֆիննախարարությունում նախընտրում են առայժմ չխոսել: Սակայն հայտնի է, թե նախարարությունը ինչ նախագծեր է ստացել քննարկման համար: Դրանց ընդհանուր ծավալը գերազանցում է 2,5 մլրդ դոլարը: Խոշորագույնը ներկայացրել է Ջրային պետական կոմիտեն՝ արժե 270 մլն դոլար, որով նախատեսվում է ավարտին հասցնել մի քանի ջրամբարների պատվարների կառուցումը եւ կառուցել նորերը:
Նույն կազմակերպությունը ներկայացրել է նաեւ 220 մլն դոլար արժողությամբ մեկ այլ նախագիծ, որը վերաբերում է ոռոգման համակարգի վերակառուցմանն ու վերականգնմանը: Կան ավտոճանապարհների նորոգման, նորերի կառուցման մի քանի նախագծեր եւ այլն: Բայց կան նաեւ, մեղմ ասած, հետաքրքիր նախագծեր: Օրինակ՝ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը ներկայացրել է 120 մլն դոլար արժողությամբ մի նախագիծ, որը կոչվում է «Տարածքային սոցիալտնտեսական զարգացում»: Ըստ այդմ, 120 մլն դոլար ծախսելով՝ ՀՀ-ի յուրաքանչյուր մարզում պետք է ընտրվի մոտ հազար բնակիչ ունեցող մեկական գյուղական համայնք եւ մոտ 5 հազար բնակչություն ունեցող քաղաքային համայնք, ու դրանցում պետք է ձեւավորվի «համապատասխան ենթակառուցվածք՝ միջազգային չափանիշներին համապատասխան կյանքի որակ ապահովելու համար»:
Ըստ նախագիծը ներկայացնողների՝ կստեղծվի գրավիչ, օրինակելի համայնք, որտեղ «ցանկալի կլինի ապրել եւ աշխատել», ու այդ փորձը վարակիչ կդառնա մյուս համայնքների համար: Այսպես կոչված՝ էլիտար գյուղեր ու թաղամասեր ստեղծելու այս գաղափարը, ըստ Վ.Խաչատրյանի, մերժվել է: Մերժվել են նաեւ «հետաքրքիր» այլ առաջարկներ: Այդուհանդերձ, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ՀՀ-ին որքան փող կհատկացվի, ըստ դիտորդների, կախված է մի շարք քաղաքական գործոններից՝ սկսած ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքից, վերջացրած հայկական ռազմական ստորաբաժանումը Իրաք ուղարկելու մասին ՀՀ իշխանությունների կայացնելիք որոշումից: Բայց միանշանակ է, որ ԱՄՆ-ը այնքան գումար չի տալու, որ ՀՀ իշխանություններն իրենց շատ լավ զգան, բայց այնքան է տալու, որ ՀՀ-ն միշտ զգա, որ ԱՄՆ-ի հետ ավելի լավ է, քան՝ առանց նրա: Թե որն է այդ սահմանը, ամերիկացիները կարող են հաշվարկել:
Հայկ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար
Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում
Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են
Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է
Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել
Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել
Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը
Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ
22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում
Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին
Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին
Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է
ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ
Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ
Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել
10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ
Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ
5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է
Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի
Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման պատճառը «Փառքի անկյունից» Ղարաբաղի դրոշը չհեռացնելը չէ․ մանրամասներ
Չմասնակցել «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի աշխատանքներին․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին
Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի․ մեղադրյալ
Դավիթ Դանիելյանը Տեղ համայնքի ղեկավարի հետ շրջայց է կատարել Խոզնավարում․ տեսանյութ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ ապրիլի 2 -ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է
ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից
Արմավիր-Մայիսյան ավտոճանապարհին իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում․ Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը
Սևանա լճի մոտ ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և մի հատվածը
Պետությունը 100 տոկոս կսուբսիդավորի 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը. նախագիծ
Իսակովի պողոտայում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բաղրամյան համայնքում Կառավարության աջակցությամբ հիմնվում է ընկույզի 311 հա այգի. վարչապետը ևս ծառ է տնկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT