Երևան
12 °C
Ավետիսյանների սպանության գործով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն այսօր անսպասելի որոշում է կայացրել:
Բանն այն է, որ սույն թվականի հունիսի 13-ին Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի կողմից ներկայացված դիմումը, որով վերջիններս վիճարկում են քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որի ուժով տուժողների քաղհայցը թողնվել էր առանց քննության: Գործով առաջին նիստը պետք է տեղի ունենար վաղը ժամը 10:00-ին:
Սակայն այսօր Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը ՍԴ-ից ստացել է որոշում՝ գործի վարույթը կարճելու մասին:
Գործով դատավարության պատասխանող կողմ էր ներգրավվել ՀՀ Ազգային ժողովը, Կառավարությունը եւ Դատական դեպարտամնետը:
«Անսպասելիորեն ՍԴ-ը կայացրել է գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում, այն էլ փաստացի դատական նիստի նախաշեմին. նիստը պետք է տեղի ունենար վաղը: ՍԴ-ն հանկարծ պարզել է, որ տվյալ դեպքում առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մեր կողմից բողոքարկվել էր վերադասության կարգով (վերաքննիչ դատարանը թողել էր առանց քննության, պատճառաբանելով, որ այդ որոշումը ենթակա չէ բողոքարկման), բողոքարկվել է ընդհանուր դատավճռի հետ միասին»,- ասաց Կիվիրյանը:
Տուժող կողմը տվյալ դեպքում գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376․1 հոդվածն իր բովանդակությամբ հակասում է ՀՀ Սահմանադրության 61 եւ 63 հոդվածներով նախատեսված դրույթներին: Ավելի վաղ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել քաղաքացիական հայցն ընդունել վարույթ, իսկ հետագայում հրաժարվել էր վարույթ ընդունել` այդ մասով կայացնելով որոշում, որը վերաքննության կարգով բողոքարկվել էր: Վերաքննիչ քրեական դատարանը վերաքննիչ բողոքը թողել էր առանց քննության, նշելով, որ այդ որոշումը ենթակա չէ բողոքարկման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376․1 հոդվածով չի նախատեսվում այդ որոշման բողոքարկման հնարավորություն: Եթե ՍԴ-ն գտնում էր, որ տվյալ դեպքում այստեղ սահմանադրականության հարց չի բարձրացվում, կարող էր ընդհանրապես դիմումը վարույթ չընդունել, սակայն ընդունել է վարույթ եւ նշանակել դատական նիստ: Երեք պետական մարմին նաեւ եզրակացություն են տվել այդ հարցի առնչությամբ: Կառավարության կողմից ներկայացվել էր դիրքորոշում՝ փաստելով, որ այո՛, այդ որոշումը ենթակա էր բողոքարկման: Իրապես կարեւորում էինք ՍԴ-ի կողմից այս հարցի առնչությամբ կայացվելիք որոշումը, ընդ որում` իրավական զարգացման տեսանկյունից, սակայն տեսանք, թե ինչպիսի դիրքորոշում արտահայտեց ՍԴ-ն։ Նշենք, որ ՍԴ-ի կողմից, բարձրացված հարցի առնչությամբ ակնկալվող որոշումը կարող է հիմք հանդիսանալ՝ վերանայման վարույթ հարուցելու համար»,- մեր զրույցում ասաց Արամազդ Կիվիրյանը:
Հարցին, թե ՍԴ այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ տեսնում է, փաստաբանն ասաց, որ սա այն գործն է, որտեղ քաղաքական ենթատեքստ չէր կարող չլինել: Դրա վառ ապացույցն է այն հանգամքը, որ քաղհայցը որեւէ ձեւով քննության առարկա չդարձավ: «Ընդունվեց վարույթ եւ անօրինական ձեւով որոշում կայացվեց վարույթ չընդունելու վերաբերյալ»,- ասաց Կիվիրյանը: Մեր հարցին, թե որոնք են լինելու հետագա գործողությունները, Արամազդ Կիվիրյանն ասաց, որ պատրաստվում են քաղհայցի մասով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հայցով Ավետիսյանների իրավահաջորդները ՌԴ-ից պահանջում էին 450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT