Երևան
12 °C
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դեռ գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազայում:
Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:
Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովի վճիռը օրեր առաջ մտել է օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ դատարանը մերժել է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Արայիկ Զալյանի, Արամազդ Կիվիրյանի վճռաբեկ բողոքները:
Մեր հարցին, թե Պերմյակովի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որտե՞ղ նա պետք է կրի պատիժը, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ դա պետք է որոշի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը: «Ինձ թվում է, նրան կտեղափոխեն Ռուսաստան»,- ասաց պաշտպանը: Հարցին, թե ինչո՞ւ, նա պատասխանեց՝ Պերմյակովը Ռուսաստանի դատապարտյալ է:
Հիշեցնենք, որ մինչ Ավետիսյանների սպանության գործը կգնար դատարան, Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվող արտագնա նիստում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին մեղավոր ճանաչեց զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու մեջ եւ դատապարտեց ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:
Մեր դիտարկմանը, որ Պերմյակովը նաեւ Հայաստանի կողմից է դատապարտվել, Աղաջանյանն ասաց, որ ի սկզբանե Պերմյակովը ՌԴ-ի կողմից դատապարտված է եղել, երբ հայաստանյան դատավարությունը սկսվել է:
Այս օրերին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ՌԴ-ում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ: Մեր ճշտող հարցին, թե հնարավո՞ր է այդ քաղաքացին Պերմյակովն է, Աղաջանյանը ասաց, որ նման տեղեկությունների չի տիրապետում, միաժամանակ ընդգծելով, որ տեսականորեն փոխանակումը չի բացառում: Վերջինս, սակայն այլ փակագծեր չբացեց, նշելով, որ որեւէ կոնկրետ տեղեկություններ չունի:
Հրաչյա Հարությունյանին ռուս զինծառայողով փոխանակելու վերաբերյալ մամուլի տեղեկությունները մեր զրույցում հերքեցին ՀՀ արդարադատության նախարարությունից՝ շեշտելով, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Վճռաբեկ դատարան է ուղարկվել միանգամից երկու հայց՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցի ու փաստաբան Արամազդ Կիվիրյանի կողմից։ Պարզվել է, որ երկրորդ բողոքն էլ է նույն ճակատագրին արժանացել։ Կիվիրյանը Վճռաբեկ դատարանից պահանջում էր բեկանել դատավճիռն ու գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին քննելու համար: Ինչը մերժվել է:
Այսօր մեր զրույցում Արամազդ Կիվիրյանն ասաց, որ երկու օր առաջ են ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը: Այժմ քննարկվում է հայցի մասով ՄԻԵԴ եւ Սահմանադրական դատարան դիմելու հարցը:
Հարցին, թե ինչո՞ւ ՍԴ, Կիվիրյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ եւ՛ առաջին ատյանի դատարանը, եւ՛ հետագայում վերաքննիչ դատարանը պատճառաբանել էին, որ Քրեական դատավարության օրենսգրքում անձը զրկված է նման պահանջ ներկայացնելու իրավունքից: Դա, իմ կարծիքով, հակասում է սահմանադրական մի շարք նորմերի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT