Ոստիկանների կողմից մի փոքր բիրտ ուժ եմ տեսնում. Վալերի Օսիպյանը Կատալոնիայի դեպքերի մասին

Կատալոնիայում երեկ ընթացող անկախության հանրաքվեի քվեարկության ժամանակ բախումներ տեղի ունեցան կատալոնացիների եւ Իսպանիայի ոստիկանության միջեւ:

Իսպանական ոստիկանությունը բռնություն կիրառեց հանրաքվեին մասնակցող քաղաքացիների հանդեպ, ովքեր հավաքված էին ընտրատեղամասերի մոտ: Հրապարակված տեսանյութերից երեւում է, թե ինչպես են ոստիկանները նրանց մազերից քաշելով, մահակներով ծեծի ենթարկելով դուրս բերում ընտրատեղամասերից, հարվածելով գցում գետնին, առգրավում քվեատուփերն ու ցանկացած իր, ինչը կապ ունի քվեարկության հետ: Նրանք ընտրատեղամաս են մտել կացիններով դռները ջարդելով, ապա ռետինե փամփուշտներով կրակել մարդկանց ուղղությամբ: Հրապարկված նախնական արդյունքների համաձայն՝ իրավապահների եւ հանրաքվեի կողմնակիցների միջեւ բախումների հետեւանքով, Կատալոնիայի իշխանությունների տվյալներով, ավելի քան 800 մարդ է տուժել:

Իսպանիայի ոստիկանների գործողությունները մեծ ուշադրության արժանացան հայկական սոցցանցերում. մարդիկ դրանք համեմատում են թուրք ոստիկանների գործողությունների հետ՝ շեշտելով դրանց վայրագությունը: Մի մասն էլ իսպանացի ոստիկանների գործողությունները համեմատում էր ՀՀ ոստիկանության՝ Սարի թաղում տեղի ունեցած գործողությունների հետ, չմոռանալով հիշել նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբորը՝ Լեռնիկ Երանոսյանին, որը Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ լուսաձայնային նռնակ էր նետել ցուցարարների վրա:

Այս թեմայի շուրջ մեր մի քանի հարցերին պատասխանել է Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը:

- Պարոն Օսիպյան, ինչպե՞ս եք գնահատում ձեր իսպանացի գործընկերների գործողությունները: Ինչքանո՞վ էին, ըստ ձեզ, իրավաչափ:

- Ճիշտ է տեսանյութերը դիտել եմ, հետեւում եմ, սակայն ես չեմ տեսնում խորությունը, թե ինչ է այնտեղ կատարվում, բայց ամեն դեպքում, անկեղծ ասած՝ կարելի էր ավելի նուրբ մոտեցում ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանների կողմից մի փոքր բիրտ ուժ եմ տեսնում: Կարելի էր էլ ավելի բանակցային, մեկ այլ մարտավարությամբ մոտենալ քաղաքացիների կրքերը հանգստացնելու, ցուցարարներին կարգի հրավիրելու համար, ոչ թե այսպես: Բաներ կար, որ ինձ դուր չեկավ, մասնավորապես՝ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ:

- Ասացիք բանակցությունների միջոցով: Երեկվա Կատալոնիայի տեսանյութերի ֆոնին ՀՀ ոստիկանության աշխատակիցները համացանցում պտտում էին 2015 թվականի Բաղրամյանում արված այն տեսանյութը, որտեղ ոստիկանները պարելով բողոքի ցույց են ցրում: Այսպե՞ս նկատի ունեք:

- Այնպես չի, որ մենք բացթողումներ, թերություններ չունենք, մենք մեր ամենօրյա աշխատանքում փորձում ենք դրանք վերացնել: Անհամեմատելի է այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում: Ի՞նչ աստիճան պետք է լինի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, Երեւանում, որ մեր ոստիկանները դիմեն նման քայլի: Անկախ նրանից, ինչ էլ ուզում է լինի, մենք նման քայլի չենք դիմի, հավաստիացնում եմ ձեզ: Թե հիմա պարելով կլինի, թե քայլելով կլինի, դա չգիտենք: Պետք է լինի օրենքի սահմաններում եւ չպետք է դրանցից տուժեն մեր քաղաքացիները:

- Ո՞ր իրավիճակներում ՀՀ ոստիկանությունը կդիմի նման գործողությունների:

- Կախված իրավիճակից մենք կգործենք բացառապես օրենքի սահմաններում, եւ վստահեցնում եմ ձեզ անկախ ստեղծված իրավիճակից մենք երբեւիցե բիրտ ուժ չենք կիրառի մեր քաղաքացիների նկատմամբ, ինչ ուժ էլ կիրառվում է՝ դա արվում է օրենքի սահմաններում:

- 2016 թվականի հուլիսի 30-ին Սարի թաղում ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ չկիրառվե՞ց:

- Սարի թաղի մասով դատաքննություն է ընթանում, թող ընթացքում պարզվի, եթե կա մի ոստիկան, որ գերազանցում է իր լիազորությունները, խնդիր չկա: Եթե ես եմ, թեպետ ես Սարի թաղում չեմ եղել, գերազանցել իմ լիազորությունները, պարտավոր եմ պատասխանատվություն կրել:

- Քանի որ դիտել եք երեկ Կատալոնիայում տեղի ունեցած բախումների տեսանյութերը, կարո՞ղ եք ասել՝ ՀՀ ոստիկաննե՞րն են ավելի լավ ցույց ցրում, թե՞ իսպանացի ոստիկանները:

- Գիտեք ինչ, ես փորձի փոխանակմամբ եղել եմ Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Չինաստանում, եւ մեր ոստիկանությունը, հավաստիացնում եմ ձեզ, չի զիջում ոչ մի բանով որեւէ մի ոստիկանից, թե՛ իրենց գիտելիքներով, թե՛ իրենց մարդասիրությամբ: Ընդհակառակը՝ տեղեր կան, որ մենք բարձունքում ենք գտնվում: Կարող է մենք տեխնիկապես զիջենք այլ երկրների, բայց ոչ մեր գիտելիքներով, մեր գաղափարով...Մենք ժամանակին էլ ենք թույլ տվել սխալներ, բայց կրկնում եմ, մենք փորձում ենք այդ ամենը վերացնել, եւ երբևիցե թույլ չտալ, այն ինչ ունեցել ենք նախկինում:

- Պարոն Օսիպյան, կարծիքներ եղան, որ իսպանացի ոստիկանները գործում են ըստ սահմանադրության, իսկ ՀՀ ոստիկանները կատարում են իշխանությունների անօրինական հրահանգները: Սրա մասին ի՞նչ կասեք:

- Ես չգիտեմ իսպանացիներն ինչ հրահանգ են կատարում, բայց հավաստիացնում եմ ձեզ՝ կոնկրետ ՀՀ-ում ոստիկանությունը որեւէ մեկի հրահանգը չի կատարում, չենք կատարել, մենք բացառապես առաջնորդվում ենք օրենքով:

- Այսինքն՝ մեր ոստիկանները ցուցարարների մազերից չե՞ն քաշի գցեն գետնին, կացիններով չե՞ն հարվածի դռներին:

- Այո, մեզ մոտ չի լինի նման բան հաստատ:

- Բայց պարոն Օսիպյան, 2008 թվականի Մարտի 1-ին Երեւանում գրեթե նույն գործողություններն եղան, ինչ՝ Կատալոնիայում:

- Գիտեք ինչ, դա կլինի մարտի 1, թե կլինի մարտի 2, չգիտեմ որ ամսվա, որ ամսաթիվը կլինի, որտեղ էլ լինի, եթե ոստիկանը մեղավոր է, անկախ ամեն ինչից թող պատժվի, ես կողմնակից եմ պատժելուն: Այո՛, մենք մեր շարքերում պետք է ազատվենք նմանատիպ ոստիկաններից:

- Ասում եք թող պատժվեն, բայց 9 տարի է անցել Մարտի 1-ից, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում:

- 10 տարի կանցնի, թե՝ 20, թող մեղավորը պատժվի: Ես այն ժամանակ այլ պաշտոն էի զբաղեցնում:

- Մարտի 1-ին ոստիկանության գործողություններում,  ծեծ-ջարդ, անհամաչափ բռնի ուժ չե՞ք տեսել:

- Ամեն դեպքում, որտեղ ես եմ եղել, որտեղ մենք ենք ծառայություն իրականացրել, իհարկե՝ ոչ:

Տպել
7303 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)