Երևան
12 °C
Շիրակի պետական համալսարանում սկանդալային իրավիճակ է: Այս մասին քիչ առաջ armtimes.com-ի խմբագրություն ահազանգեց Շիրակի պետական համալսարանի ընդհանուր բաժնի նախկին վարիչ եւ ռեկտորի ընդունարանի նախկին գործավարուհի Լենա Խաչատրյանը եւ տեղեկացրեց, որ գործող ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն իրեն անհիմն ազատել է աշխատանքից:
«2016-ին եկավ պարոն Մինասյանը, եւ մեկ ամիս անց սկսեց հաշվեհարդար տեսնել: Ասում էր`սրա հետ ես կանգնած, նրա հետ ես խոսում եւ այլն: Անձնական վիրավորանքներ էր ինձ հասցնում: 2016 թվականին ինչ-որ ծանուցում կորավ: Դա պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի ծանուցումն էր, որը ես չեմ տեսել: Դա կադրերի բաժնի աշխատանքի մեջ է մտնում: Այդ ծանուցումն իր համար պարզապես պատրվակ եղավ, որ ինձ աշխատանքից ազատի: Մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի վերջ ինձ ասում էր`գող ես, ծանուցումը դու ես գողացել: Ես ամեն օր լացով աշխատանքի եմ գնացել, լացով ետ եմ եկել: 2017 թվականի հունվարին Մինասյանը, ուսումնամեթոդական վարչության պետը եւ ռեկտորի օգնական Անահիտ Հովհաննիսյանը կանչեցին եւ ասացին, որ դիմում գրեմ: Նրանց ասացի, որ չեմ ուզում գրել, ազատվել, քանի որ ծանուցումը ես չեմ վերցրել: Մինասյանի օգնական Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ մենք գիտենք, որ դու չես վերցրել, մեզ քո պաշտոնն է պետք, գրի, ազատվի: Նրանք ինձ ազատել են ու ծանուցման մեջ գրել են`նոր հաստիքացուցակով Ձեր մասնագիտությանը համապատասխան աշխատանք չենք կարողանում առաջարկել: Սահակ Մինասյանը գիտխորհրդի նիստի ժամանակ ասել է, թե մի հոգի կար`չխաղաց մեր խաղի կանոններով, ազատեցինք: Ինչու՞ բուհը կազինո է: Նրանք ինձ ազատել են եւ պատճառաբանում են, որ ես նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի մարդն եմ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Լենա Խաչատրյանը:
Լենա Խաչատրյանն ասում է, որ դեռ 15 տարի կա իր կենսաթոշակային տարիքը լրանալուց, բայց Մինասյանը դա հաշվի չի առել:
«Ասում եմ, որ ես կբողոքեմ, պատասխանում է` դու քեզանից ինչ ես ներկայացնում, որ իմ դեմ բողոքես: Ասում է` քեզ էլ նայի, ինձ էլ նայի, ես թիկունք ունեմ, Արման Սահակյանն (ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր) իմ թիկունքն է: Նրա խոսքով`եթե ուզում ես ինստիտուտում աշխատել, պետք է իր համար տվյալներ հավաքես, տանես իրեն ներկայացնես: Ինձանից էլ էր տվյալներ ուզում»,- ասում է Խաչատրյանը:
ՇՊՀ-ի նախկին աշխատակցուհին նաեւ պատմում է, որ Սահակ Մինասյանը բուհում աջ ու ձախ աշխատանքի է տեղավորում իր բարեկամներին:
«Բարեկամներին, քավոր-սանիկներին բերել գործի է լցրել: Նրա քրոջ որդին`Միրզոյան Նարեկին տեղավորել է մեզ մոտ իրավաբան, եւ ստանում է 350 հազար դրամ աշխատավարձ, Նարեկի կնոջն ընդունել է աշխատանքի մշակույթի վարժարանում՝ որպես կազմակերպիչ: Մինասյանի գործավարուհին ստանում է 300 հազար դրամ, իսկ օգնականը`Անահիտ Հովհաննիսյանը, ստանում է 400 հազար դրամ: Այն դեպքում, երբ գիտության թեկնածու դասախոսները ստանում են 30-40 հազար դրամ: Բերել է ռեկտորի խորհրդական, ո՞րն է դրա գործառույթներն, ականջ դնե՞լը: Խորհրդականն էլ Սերգեյ Շահպարոնյանն է`իր երեխաների քավորը: Ինքն էլ ինչ-որ Արմեն Ղանդիլյանի քավորն է, դրան էլ բերել է գնումների համակարգող, բայց ազատել է նախկին աշխատակցին: Իմ տեղն էլ ընդհանուր բաժնի վարիչ է բերել, որը 26 տարեկան աղջիկ է եւ մտերիմ է իր մարդկանց հետ», -ասում է նախկին աշխատակցուհին:
Armtimes.com-ն այս թեմայի շուրջ զրուցեց նաեւ ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի հետ: Նա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
- Պարոն Մինասյան, համալսարանի նախկին աշխատակցուհի Լենա Խաչատրյանը պնդում է, որ իրեն աշխատանքից ազատել եք անհիմն: Ճի՞շտ է:
- Ես այդ հաստիքը վերացրել եմ, ինքն էլ ժամանակին ծանուցվել է, ազատվել է:
- Ինչու՞ եք վերացրել, ուզում եք ասել, որ հիմա բուհը ընդհանուր բաժնի վարիչ չունի՞:
- Հաստիքի վերացման պատճառը կառուցվածքային փոփոխություններն են եղել:
- Նրան ինչ-որ ծանուցման գողության մեջ մեղադրե՞լ եք:
- Ես նրան գողության մեջ մեղադրելու համար պետք է իրավական կառույցում աշխատեի:
- Պարոն Մինասյան, ճի՞շտ է, որ բուհում աշխատանքի եք ընդունել Ձեր բարեկամներին`քավորին եւ սանիկին: Օրինակ, ձեր քրոջ որդին`Նարեկ Միրզոյանը, նրա կինը, ձեր երեխաների քավոր`Սերգեյ Շահպարոնյանը, ձեր սանիկ Արմեն Ղանդիլյանն աշխատում են բուհում:
- Սերգեյ Շահպարոնյանը քաղաքի լավագույն մտավորականներից է, ինչ կապ ունի, որ իմ երեխաների քավորն է: Այո, նա իմ խորհրդականն է: Արմեն Ղանդիլյանը, որպես գնումների համակարգողի վաղուց եմ ընդունել աշխատանքի: Նախկինն ազատվել է սեփական դիմումի համաձայն: Նարեկ Միրզոյանի աշխատանքի ընդունվելը հաստատել է հոգաբարձուների խորհուրդը, իսկ կինը վաղուց է աշխատում:
- Պարոն Մինասյան, ինչպե՞ս է ստացվել, որ քավոր-սանիկ, բարեկամներով աշխատում եք ինստիտուտում:
- Ես բարեկամներ չունեմ ինստիտուտում աշխատող:
- Բայց ես թվարկեցի, իսկ դուք հաստատեցիք...Ի՞նչ սկզբունքով է եղել նրանց ընտրությունը:
- Ես, որ եկել եմ նույնիսկ վարորդին չեմ փոխել, բայց իրավունք ունեի խորհրդականին փոխելու, իրավունք ունեի դիմումով ազատված մարդկանց նորով փոխարինելու:
Այսօր համալսարանում աշխատող դասախոսներ, հայտնի քաղաքագետ Գագիկ Համբարյանը եւ պատմաբան Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին, նշելով, որ. «Ռեկտորն ավերում է բուհը»:
Այս նամակի վերաբերյալ Մինասյանն ասաց, որ կլինի հրապարակային պատասխան:
Հիշեցնենք, որ Գյումրու մանկավարժականում նման իրավիճակ առկա էր նաեւ ապրիլ ամսին: Աշխատակիցներին ազատում էին կրկին Վարդեւան Գրիգորյանի հետ կապելով: Վարդեւան Գրիգորյանը ԲՀԿ-ական, այժմ «Ծառուկյան» խմբակցության ԱԺ պատգամավոր է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT