Հյուրանոցը այսինչ նախարարինն է, գործարանը՝ ընդդիմության շեֆերից մեկինը. Վարուժան Ոսկանյան

21/09/2017 schedule11:03

Եթե կայուն բյուջե չունենաս, եւ դեֆիցիտը մեծ լինի, երկիրը կտկարանա. armtimes.com-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, Ռումինիայի Հայոց Միության նախագահ, գրող Վարուժան Ոսկանյանը, ով եղել է Ռումինիայի էկոնոմիկայի, ֆինանսների եւ էկոնոմիկայի, էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար, ներկայումս Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր է: Վարուժան Ոսկանյանը ներկայացրեց իր տեսակետները Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակի, ներդրումային ու գործարար միջավայրի մասին, անդրադարձավ նաեւ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում ամենաբարձր մակարդակով հնչած՝ Հայաստանում ներդրումներ անելու կոչերին:

Տնտեսության առումով, մեզ ասաց Ոսկանյանը, այս պահին Հայաստանի բուն հարցը ռեսուրսների՝ արտաքին ռեսուրսների ներգրավման հարցն է:

«Եթե մակրոտնտեսական տվյալներին նայես, առաջին հարցը, որ հայտնվում են շուրթերիդ, հետեւյալն է, իսկ ո՞ւր է Սփյուռքը: Այս տեսակ մեծ սփյուռք ունեցող երկիր, ունենա միայն մեկ տոկոս ուղղակի օտարերկրյա ներդրումներ... Ուրեմն Հայաստանի ՀՆԱ-ն մոտ 10 միլիարդ դոլար է, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ մոտ 100 միլիոն: Վերջին տարիների ընթացքում՝ 2008-ից մինչեւ 2017 թվականները, 7 անգամ նվազել են Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները: Եվ հարցնում ենք՝ ո՞ւր է Սփյուռքը, որովհետեւ օտար ներդրողների մեջ չկան այն պետությունները, ուր սփյուռքը զորավոր է՝ միայն Արգենտինան է»,- մեզ հետ զրույցում նշեց ռումինահայ գործիչը՝ հավելելով, թե ուրեմն Սփյուռքը պետք է աշխատի, պետք է կազմակերպվի: Վարուժան Ոսկանյանի համոզմամբ՝ պետք է մի ինչ-որ համաշխարհային մարմին լինի, առեւտրային միջազգային ցանց կազմվի, ու այդպես աշխատենք՝ այլ ոչ այսպես՝ համաժողովների տեսքով:

«Իհարկե լավ է՝ գալիս ենք, ելույթ ենք ունենում, ծափ ենք տալիս ու գնում ենք, բայց հետեւներիցս բան չի մնում՝ միայն բարի հիշողություններ: Եթե 10-15 հոգի նստեն սեղանի շուրջ, ովքեր ներկայացուցչական մակարդակ ունեն, գործերն այլ կերպ կարող են առաջ գնալ: Օրինակ ես Ռումինիայում երեսփոխան եմ՝ ազդեցիկ դիրք ունեմ. եթե իմանամ, որ որոշ ծագրեր կան Հայաստանում, կարող եմ ինչ-որ ձեւ գտնել ու ռումինացի գործարարներին մոտեցնել այդ ծրագրերին կամ հայկական գործարար ցանցերին»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ իսկ Հայաստանում տնտեսական ու ներդրումային միջավայրը բավականաչափ գրավի՞չ է, որպեսզի սփյուռքահայ գործարարները գան ու այստեղ ներդրումներ անեն, Վարուժան Ոսկանյանը պատասխանեց՝ եթե լուծենք այս հարցը, եթե ռեսուրսները գտնենք, հասկանանք, թե որն է վստահությունը, որն է ապահովագրական վիճակը ներդրման, ամեն բան իր տեղը կընկնի: Նա շեշտում է՝  Հայաստանում պետք է վերջանա այս սովետական մտածելակերպը:

«Ինձ մեկն ասում էր՝ այդ ինչպե՞ս պետք է լինի, չէ՞ որ Հայաստանը հետխորհրդային երկիր է. ես պատասխանեցի՝ կուզեմ Հայաստանն ավելի շատ հետխորհրդային լինի, քան խորհրդային: Պետք է քաղաքականությունը տնտեսությունից տարանջատենք: Նախկինում համայնավար կուսակցություն կար, որը թե՛ քաղաքական ուղղություններն էր տալիս, թե՛ տնտեսական ուղղությունները: Բայց հիմա այդպես չի կարող լինել: Նախարարները, երեսփոխանները չպետք է տնտեսության մեջ շահեր ունենան: Պետք է շահերի բախման օրենքը շատ ավելի զորավոր լինի» ասաց Վարուժան Ոսկանյանը:

Նրա դիտարկմամբ՝ պաշտոնյաները, պաշտոնը ստանձնելուց պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքը, մեկ էլ պետք է պաշտոնից հեռանալուց հաշվետվություն տան, թե պաշտոնավարման ընթացքում ինչպես փոփոխվել նրանց ունեցվածքը՝ հողերը, տները, մեքենաները, բանկային հաշիվնեը: Իսկ նրանց հայտարարագրերի ճշմարտությունը պետք է ստուգվի հատուկ մարմնի կողմից: Այսինքն՝ նշում է Ոսկանյանը, ժողովուրդը, օտար ներդրողները պետք է վստահություն ունենան, որ դիմացինը միայն հրապարակային պատասխանատվության մակարդակով է աշխատում, այլ ոչ անձնական:

«Ես կանգ եմ առել մի  հյուրանոցում ու ինձ ասում են, որ չգիտեմ թե որ նախարարի հյուրանոցն է, դիմացս գործարան կա, որ ասում են՝ չգիտեմ թե որ ընդդիմադիր կուսակցության շեֆերից մեկինն է, ասում են՝ օրենք է ընդունվել կազինոների մասին ու կազինոները քաղաքից հանեցին, որովհետեւ մեկը կազինո ուներ ու պետք է փչացներ կազինոների մրցակցությունը: Չեմ ուզում այսպիսի բաներ լսել, չեմ ուզում, որ երբ տաքսի նստեմ վարորդը կամ հասարակ մարդիկ ասեն, որ եթե, պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները չգողանան, մենք ավելի լավ կապրենք: Բայց այդ ամենը լինելու համար պետք է օրենք, արդարություն եւ պետք է տնտեսական ու քաղաքական ասպարեզները բաժանենք իրարից»,- ասաց Վարուժան Ոսկանյանը:

Նա նշեց՝ պետք է քաղաքական գործիչը զբաղվի քաղաքականությամբ եւ մինչ պաշտոնավարումը, եթե ինչ-որ բիզնես կամ ձեռնարկություն ունի, պետք է թողնի, որ ուրիշը դրանով զբաղվի եւ պետք է շատ լավ իմացվի, թե նա ինչ շահագրգռություններ ունի, որպեսզի չստացվի այնպես, որ եթե ենթադրենք թե մեկը գինու կամ կոնյակի գործարան ունի, հանկարծ հայտնվի խորհրդարանում ու այդ ոլորտներին հարկային արտոնություններ տալու նախագիծ ներկայացնի:

«Եթե այս տեսակի իրավիճակ լինի, ինչպես հիմա Հայաստանում է, եւ շատ քաղաքական գործիչներ տնտեսական շահեր ունեն, արդյոք այդ մարդիկ կհամաձայնե՞ն, որ երկիրը բացվի օտար ներդրողների առջեւ ու իրենց համար մրցակցություն ստեղծվի»,- հռետորական հարցով իր ասելիքը եզրափակեց Վարուժան Ոսկանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4683 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ