Նախկին նախարարն արտառոց ոչինչ չի տեսնում քաղաքապետի որդուն ոսկե մեդալով պարգեւատրելու մեջ

Այսօր Ազգային ժողովում լրագրողները կրթության եւ գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ ոսկե մեդալով պարգեւատրել է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն՝ Ռազմիկին: Ինչպես հայտնի է, Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին՝ չունենալով վարորդական իրավունք եւ վարելով հոր ծառայողական ավտոմեքենա, վրաերթի էր ենթարկել մի տղամարդու, որն ավելի ուշ մահացել էր: Այս դեպքից որոշ ժամանակ անց պատանին բարձր առաջադիմության համար Սերժ Սարգսյանից ոսկե մեդալ ստացավ:

«Ես չեմ կարծում, որ այդ հարցը քաղաքական օրակարգի հարց է, եւ կապ ունի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ»,- ասաց Աշոտյանը փորձելով շրջանցել լրագրողների հարցը՝ պատճառաբանելով, որ նա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է: Երբ լրագրողներն Աշոտյանին հիշեցրեցին այն հանգամանքը, որ նա ՀՀԿ փոխնախագահ է նաեւ, եւ ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ կուսակցության նախագահը պարգեւ է հանձնում մի տղայի, որը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ վրաերթի պատճառով: «Որն ա՞ այդտեղ կուսակցական հարցը: Այդ թեմային կրթության նախարարն արդեն անդրադարձել է, եւ կուսակցության փոխնախագահի գնահատականը կարծում եմ պետք չի»,- ասաց Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հորդորել էր չխառնել երկու տարբեր հարթություններ: Նա շեշտել էր, որ քաղաքապետի որդուն պարգեւ է տրվել ուսման մեջ ունեցած հաջողությունների համար: «Նա ոսկե մեդալը ստացել է իր աշխատանքի հիման վրա: Ես հետաքրքրվել եմ, իսկապես լավ սովորող երիտասարդ է: Հիմա եթե եղել է դժբախտ դեպքը, այդ ինչ հիմքով իր ուսման, գիտելիքի համար տրվող պարգեւը պիտի չտրվեր: Դա բոլորովին տարբեր խնդիր է: Նույնիսկ ազատազրկման մեջ գտնվող քաղաքացիներն ունեն իրավունքներ, այդ թվում կրթության իրավունք: Եթե մեկը ազատազրկման վայրում է իր պատիժը կրում, բայց արձանագրում է գիտական առաջընթաց, նրան այդ առաջընթացի համար պարգեւը տրվում է ազատազրկման վայրում»,- ասել էր ԿԳ նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4225 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ