Երևան
12 °C
Սեպտեմբերի 12-ին մեկնարկող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախնական օրակարգում ընդգրկված է «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» հարցը: Ավելի ճիշտ՝ հարցը սույն նստաշրջան է տեղափոխվել նախորդից, որի ժամանակ այդպես էլ չքննարկվեց: Այս անգամ հարցի քննարկումը նշանակված է դեկտեմբերի 11-ին, նստաշրջանի եզրափակիչ շաբաթվա ընթացքում: Բայց դա դեռ չի նշանակում, որ այն անպայման կքննարկվի. չի բացառվում, որ այն կրկին արժանանա 71-րդ նստաշրջանում ունեցած ճակատագրին եւ որպես այդպես էլ չքննարկված հարց տեղափոխվի հաջորդ՝ 73-րդ նստաշրջան:
ՄԱԿ ընթացակարգերի մասնագետ չենք, բայց կարծես թե ինչ-որ պրոցեդուրաներ կան, որոնցից կախված է՝ այս նստաշրջանում կքննարկվի՞ « Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում», թե ոչ: Ենթադրվում է, որ Ադրբեջանը նաեւ բանաձեւի նախագիծ ունի պատրաստած, որը, բնականաբար, շրջանառության եւ քվեարկության կդրվի, եթե հարցն այնուամենայնիվ մնա օրակարգում:
Նախօրեին Բաքվում տեղի էր ունեցել Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում ընդունված հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղում եւ Աբխազիայում հակամարտությունները պետք է լուծվեն Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակում:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն էլ հայտարարեց, թե Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստին Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ հանդես կգան: «Մենք Նյու Յորքում միասին կընդգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով եւ երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասաց նա:
Հայաստանում քաղաքագետներն ու վերլուծաբանները քննարկում են, թե ինչու նման հայտարարություն արվեց, ինչու է Վրաստանը վերջին շրջանում լարում հարաբերությունները Հայաստանի հետ: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Վրաստանի ՊՆ-ն իրենց երկրում ընթացող զորավարժությունների հետ կապված՝ Հայաստանի ՊՆ-ին կեղծիքի եւ անպատասխանատվության մեջ մեղադրող հայտարարություններ է անում:
Երեւանից առանձնապես չեն վրդովվում եւ ամենայն նրբավարությամբ են արձագանքում, բերելով իրենց գործողությունների տարբեր հիիմնավորումներ: Վրացական կողմը, սակայն, չի հանդարտվում եւ շարունակում է կրակի վրա յուղ լցնել: Այսօր Հայաստանի ՊՆ-ից armtimes.com-ին հայտնել էին, որ նախարարի՝ Չինաստանից վերադառնալուց հետո պաշտոնական հայտարարություն կլինի, կներկայացվեն փաստեր, որոնք ապացուցում են, որ Հայաստանի ՊՆ-ն այդ զորավարժություններին մասնակցելու պաշտոնական համաձայնություն չի տվել:
Ակնհայտ է, սակայն, որ Երեւանում չեն ցանկանում այս թեման խմորել, որովհետեւ վրացական կողմի ագրեսիվությունը ոչ թե նվազման, այլ հակառակ միտումն ունի: Երեւանը կնախընտրի թեման մոռացության տալ հետագա լարվածությունը կանխելու նպատակով:
Մինչեւ այժմ, իհարկե, հայտնի չէ, թե ինչն է պատճառը որ Հայաստանը չմասնակցեց այդ զորավարժություններին, սակայն այժմ այդ մասին չէ խոսքը: Հետաքրքիր է, թե ինչու է Վրաստանը շարունակ սրում այս թեմայով խոսակցությունը: Հաշվի առնելով, որ առջեւում գործողությունների հիմնական թատերաբեմը լինելու է ՄԱԿ ԳԱ-ն, պետք է ենթադրել, որ Թբիլիսին պարզապես իր համար հող է նախապատրաստում ՄԱԿ-ում Հայաստանի դեմ ազատ եւ անկաշկանդ գործելու համար: Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները թույլ չեն տալիս մեր հարեւանին ՄԱԿ-ում Հայաստանի դեմ կտրուկ գործողությունների մասնակցել, ուստի նստաշրջանից առաջ փոքրիկ պառակտումը չէր խանգարի այս փուլի գործողությունները լեգիտիմացնելու համար:
Արդյոք խոսքը վերոնշյալ հարցը նստաշրջանի օրակարգ մտցնելուն եւ համապատասխան բանաձեւի շրջանառությա՞նն է վերաբերվում, թե՞ Հայաստանի դեմ այլ քայլեր էլ կարող են կատարվել: Արդյո՞ք Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին կրկին բացահայտ ապավինելով՝ Երեւանը փորձում է ՄԱԿ-ում հնարավոր զարգացումները չեզոքացնել: Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ ղարաբաղյան հակամարտության կողմերին զենքի վաճառքի վրա էմբարգո դնելու անհրաժեշտության մասին ավելի ու ավելի հաճախ հնչող հայտարարությունները: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը armtimes.com-ի հարցին, թե ի՞նչ պետք է անի հայկական կողմը, կա՞ն արդյոք որոշակի գործիքներ ու միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ազդել այս գործընթացի վրա, ասել է, որ անհրաժեշտ քայլեր ու գործողություններ արվել են ու արվում են: Թե ինչ է արվում, բնականաբար՝ չի նշվում, բայց ակնհայտ է, որ ամեն ինչ շատ խճճված է, եւ դժվար ժամանակներ են սպասվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT