«Հայաստան» համահայկական հիմնադրամը գյումրեցի 30-րդ ընտանիքին բնակարան նվիրեց

Տնակում 20 տարի բնակվելուց հետո ևս մեկ բազմազավակ ընտանիք կապրի քարաշեն բնակարանում: Քոչարյանների բազմազավակ ընտանիքն ապրում էր ընդամենը 9 մետր երկարությամբ երկաթյա տնակում: Ամուսիններն իրենց 4 երեխային փոքրիկ տնակում տեղավորելու համար բոլոր հնարավոր ու անհնար փոփոխություններն արել էին: Ընտանիքի հայրը՝ Արիստակես Քոչարյանն ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, վարում է Երևան-Գյումրի միկրոավտոբուս։ Ընտանիքի մայրը՝ Ժաննա Կարապետյանը, բուժքույր է «Գյումրի» բժշկական կենտրոնում։

Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Գյումրի քաղաքի տնակներում ապրող ընտանիքներին վերաբնակեցնելու ծրագրի շրջանակում ընտանիքը կտեղափոխվի հիմնովին վերանորոգված և կահավորված բնակարան։ Հիմնադրամի ներկայացուցիչները օգոստոսի 25-ին այցելելով տնակ, որտեղ ապրում էր ընտանիքը, անակնկալ   մատուցեցին՝  փոքրիկ Միշային վերնաշապիկի, կեպիի ու բաժակի հետ միասին նաև բանալի նվիրեցին: Միշան տան կրտսերն է, 9 տարեկան է:

Քոչարյանների ընտանիքը 30-րդն է Գյումրիում, որ տնակից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։ Բնակարաններն ընտանիքի սեփականությունը չեն դառնում՝ հնարավոր վաճառքից խուսափելու համար, այլ տրվում են անհատույց օգտագործման։ Բնակարան ստանալու առաջնայնությունը տրվում է երիտասարդ կամ բազմազավակ ընտանիքներին։

Տպել
5684 դիտում

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն Քլավս Քիններափ Հեդի հետ

Ոստիկանության կենտրոնական բաժնում արձանագրված գողությունները բացահայտվել են

Կապանում 5000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ է իրացվել. բերման են ենթարկվել 17 եւ 19-ամյա աղջիկներ

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Մոնտեվիդեո, Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոն. այլ գործուղումներ ևս կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում

«Նորք - Մարաշ» բժշկական կենտրոնում 2-րդ անգամ իրականացվել է սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն