Երևան
12 °C
Համահայկական բանկի տրանսֆորմացումը ներդրումային հիմնադրամի՝ ըստ էության նշանակում է, որ այդ կառույցը կլուծարվի: Էական չէ, թե ինչ ձեւակերպում կունենա այդ գործընթացը, սակայն որոշ ժամանակ անց մենք ականատես կլինենք, որ նման կառույց այլեւս չկա:
Առաջին հայացքից տեղի ունեցածը մի աննշան իրադարձություն է՝ գործունեությունը դադարեցրել է մի բանկ, որի մասնակցությունը մեր տնտեսության մեջ զրոյական էր, ավանդատուներ չուներ, ուստի տուժած ավանդատուներ էլ չկան: Միակ տուժածը պետությունն է, որը ժամանակին մոտ 20 միլիոն դոլար էր ներդրել բանկի կապիտալում:
Բայց Համահայկական բանկի տապալումը ավելի շատ պետք է դիտարկել հոգեբանական, կամ այսպես ասենք՝ գաղափարախոսական հարթության մեջ:
«Հայազգի բազմաթիվ խոշոր արդյունաբերողների եւ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Նրանք սպասում են Համահայկական բանկի գործունեության մեկնարկին, որ կատարեն իրենց ծավալային ներդրումները եւ մասնակցեն նախանշված ծրագրերի իրագործմանը»,- մոտ 7 տարի առաջ ասում էր ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, երբ ԱԺ-ում քննարկվում էր այս բանկը ստեղծելու մասին օրինագիծը։
Մի քիչ երկար սպասեցին «հայազգի բազմաթիվ խոշոր արդյունաբերողները»: Նրանք ծավալային ներդրումներ չարեցին: Ավելին՝ ընդհանրապես ներդրումներ չարեցին: Դա ունի հիմնականում երկու պատճառ: Նախ այն մասին, թե ինչպես էր կառավարվում բանկը: Բանկի գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը այդ պաշտոնը ստացավ Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնից ազատվելուն պես: Նա ստանում էր Հայաստանի չափանիշներով ահռելի աշխատավարձ: Ըստ որոշ տեղեկությունների՝ մոտ 20 հազար դոլար ամսական: Փաստորեն միայն բանկի գործադիր տնօրենը անցած 6 տարիներին ստացել է մոտ 1.5 մլն դոլար:
Այսպիսի աշխատավարձերով աշխատակազմ ունեցող բանկը, մեղմ, շատ մեղմ ասած, պետք է ավելի ակտիվ լիներ շուկայում, դրա տեղը պետք է իմանային բոլոր նրանք, ովքեր ուզում էին բիզնես սկսել, բայց ինչ- ինչ պատճառներով չէին կարողանում վարկային միջոցներ հայթայթել առեւտրային բանկերից: Իր գոյության 6 տարիներին բանկը տեղաբաշխել է ընդամենը 5.5 միլիարդ դրամ: Դա սովորական առեւտրային միջին բանկի 1-2 շաբաթվա գործունեության արդյունք է: Այլ կերպ ասած, բանկը մտադրություն չի էլ ունեցել շրջադարձային գործունեություն ծավալել, այսպես ասենք՝ ցնցել տնտեսությունը, ինչը նրա ստեղծման միակ նպատակն էր ըստ էության: Փոխարենը եղել է տաքուկ աշխատավայր բարձր աշխատավարձերով, որտեղ անընդհատ ստեղծագործելու, նոր հորիզոններ գտնելու որեւէ մոտիվացիա չի եղել: Եվ այն, որ բանկը վաղ թե ուշ դադարեցնելու է գործունեությունը, հայտնի էր դեռ մեկ տարի առաջ, եւ այդ մասին հրապարակումներ են եղել մամուլում:
Համահայկականը կարող է որպես հակափաստարկ նշել, թե սպասվող ներդրումները սփյուռքից չկատարվեցին, դրա համար էլ բանկը չկարողացավ իրականացնել իր նպատակները: Ի սկզբանե որոշվել էր, որ բանկը պետք է ունենա առնվազն 100 միլիոն դոլարի կապիտալ՝ ունեցածից 5 անգամ ավելին: Ինչո՞ւ «հայազգի բազմաթիվ խոշոր արդյունաբերողները» այդպես էլ ներդրումներ չարեցին: Պատասխանը շատ պարզ է՝ այն նույն պատճառով, որով ներդրումներ մեր տնտեսության մեջ գրեթե չեն արվում: Այս տեսանկյունից Համահայկականը ներդրումային հիմնադրամի տրանսֆորմացնելը իրավիճակ չի փոխելու: Նախ այն պատճառով, որ արդեն դրա վրա կա անիմաստ, անգործունակ ու անհեռանկար կառույցի խարանը: Բայց ոչ միայն դա: Պատճառը թաքնված է ներդրումային հիմնադրամ հասկացողության բովանդակության մեջ: Եթե շատ պարզունակ ներկայացնենք, ապա ներդրումային հիմնադրամը աշխատում է այսպես. ներգրավում է գումարներ այն մարդկանցից կամ կառույցներից, որոնք ունեն փող, սակայն ավելի մեծ եկամուտներ ստանալու ակնկալիքով այդ փողը չեն դնում բանկերում: Միաժամանակ՝ չեն ուզում իրենց փողերը ներդնել առանձին բիզնեսներում, որովհետեւ կասկածում են այդ բիզնեսների եկամտաբերության մեջ:
Հենց այդպիսի փողերը «աշխատեցնելու» համար էլ գոյություն ունեն ներդրումային հիմնադրամները, որոնց աշխատակազմերն ու փորձագետները ուսումնասիրում են շուկան, առանձնացնում այն բիզնեսները որտեղ կարելի է ներդրումներ անել, որպես փայատերեր ներգրավում են այդ բիզնեսներում, կառավարում ու վերահսկում են եւ ներդրողին ապահովում եկամուտներով: Որպեսզի Հայաստանում գործեն ներդրումային հիմնադրամներ, նախ ներդրողները պետք է վստահություն ունենան այդ հիմնադրամի նկատմամբ: Այնպես չլինի, որ հիմնադրամի ղեկավարները փողերը բաժանեն ծանոթ-բարեկամների բիզնեսներին, կամ «ատկատներով» աշխատեն: Հիմնադրամն էլ իր հերթին պետք է վստահ լինի բիզնեսի թափանցիկությանը, ապահովագրված լինի մրցակից օլիգարխների ու պաշտոնյաների «ասպատակություններից», դատական համակարգի «հումորներից» եւ այլն: Այլ կերպ ասած, Համահայկականի տապալումը զարմանալի չէ: Զարմանալի կլինի, եթե այն իրավիճակում որում ՀՀ տնտեսությունն է, որեւէ ներդրումային հիմնադրամ աշխատի ու հաջողություններ արձանագրի: Ուստի ներդրումային հիմնադրամի տրանսֆորմացված Համահայկականը ժամանակ անց կկնքի իր մահկանացուն ճիշտ այնպես, ինչպես բոլոր ներդրումային հիմնադրամները, որոնց ստեղծման մասին հայտարարվել են բոլորովին վերջերս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT