Երևան
12 °C
Լոռու մարզի Արդվի եւ Մղարթի համայնքների վարչական տարածքում պլանավորված է անցկացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության, սակայն դրա վերաբերյալ գյուղացիները միայն վերջերս են իմացել:
ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից armtimes.com-ը տեղեկանում է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ կառավարության կարգով 2017թ. հուլիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Արդվիի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Միռամ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերեւակումում 2017-2020թթ. ընթացքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Բնապահպանության նախարարության հայտարարության համաձայն՝ երկրորդ հանրային քննարկումն է տեղի ունենալու, սակայն Արդվի համայնքի բնակիչներն առաջին անգամ են լսում հանրային քննարկման մասին: Ավելին, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանից տեղեկացանք, որ Արդվի համայնքի բնակիչները ստորագրահավաք են սկսել «Միռամ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնված աշխատանքների դեմ:
«Արդվին, չնայած իր փոքրությանը, ունի բավականին հին պատմություն. գյուղում է ամփոփված Հովնան Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում են ամփոփված նաեւ Ռուսական կայսրության արիստոկրատ Քալանթարյանների տոհմային թանգարանը եւ Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, որը գյուղն ապահովում է հազարավոր զբոսաշրջիկներով: Օրերս լրատվամիջոցներից մեկի հրապարակումից հայտնի դարձավ, որ գյուղի հարակից Շեկաղբյուր կոչվող սարավանդում նախատեսվում է հանքավայրի հետախուզական աշխատանքներ: Նշված հատվածում են գտնվում գյուղի խմելու ջրի ակունքը եւ անասունների արոտավայրը: Հանքերեւակման տարածքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 200 հա մակերես: Ընդգրկում է երկու համայնքի` Մղարթի 54 հա եւ Արդվիի 146 հա տարածքները:
Հարկ է նշել, որ գյուղի հանրությունը նշված գործընթացից բացարձակ անտեղյակ է եւ չի մասնակցել որեւէ հանրային քննարկման: Մինչդեռ Բնապահպանության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ սույն թվականի հուլիսի 26-ին Արդվիի համայնքապետարանում նախատեսվում է արդեն երկրորդ հանրային քննարկումն անցկացնել: Այս հանգամանքը գյուղացիների մոտ դժգոհությունների լուրջ առիթ է հանդիսացել, եւ բոլորը միահամուռ հայտնում են, որ չեն թողնի որեւէ հանքի շահագործում»,- ասված է գյուղացիների նամակում, որը ստորագրել է ավելի քան 8 տասնյակ գյուղացի:
Արդվի համայնքի ղեկավար Սամվել Կիրակոսյանից փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ հանրայի քննարկման եւ այլ հարցերի վերաբերյալ, սակայն նրա արձագանքը մտահոգիչ էր: «Ուշադիր լսում եմ, բոլոր հարցերը տվեք»,- ասաց Սամվել Կիրակոսյանը, սակայն երբ առաջին հարցը լսեց, արագ ասաց. «Ես ժամանակ չունեմ, արձակուրդում եմ, հիմա հավաքված, ծննդի եմ հրավիրված, ես ժամանակ չունեմ, ձեր հարցերին չեմ կարող պատասխանել»: Սամվել Կիրակոսյանի հետ մեր զրույցն այսքանով ավարտվեց:
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանը մեր զրույցում ասաց, որ ոսկու հանքի ուսումնասիրության վերաբերյալ տեղեկացված չի եղել, այնպես ինչպես եւ գյուղացիները տեղյակ չեն եղել: «Երեկ գյուղացիները դիմեցին մեզ, հենց երեկ էլ տեղեկացա, որ գյուղացիները դրա նախորդ օրերին ստորագրահավաք են կազմակերպել, որ ամսի 26-ին համայնքում հանրային երկրորդ լսումներն են, ի դեպ, գյուղացիները նշում են, որ առաջին լսման վերաբերյալ իրենք չգիտեն, երբ է դա տեղի ունեցել»,- ասաց Օլեգ Դուրգարյանը՝ նշելով, որ ինքը պարզապես օգնել է գյուղացիների խնդրի հանրայնացմանը:
«Հենց երեկ տեղեկացա դրա վերաբերյալ, նախաձեռնությունը հենց համայնքի բնակիչներինն է: Ի ուրախություն մեզ բոլորիս եւ արտաքին միջամտությամբ պայմանավորված չէ, սակայն մենք պատրաստակամ ենք աջակցել համայնքի բնակիչներին իրեն նախաձեռնության եւ կամարտահայտման գործում»,- ասաց մեր զրուցակիցը` նշելով, որ գյուղացիները, կարծես, արդեն որոշել են, որ իրենք տարածք չունեն հանքի համար հանձնելու: «Մարդիկ բարեհաջող զբաղվում են գյուղատնտեսությամբ: Առանց այն էլ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքների կեսից ավելին խոցված է հանքարդյունաբերությամբ»,- ընդգծեց Դուրգարյանը:
«Հետք» էլեկտրոնային պարբերականը պարզել է, որ «Միռամ» ՍՊԸ-ն ընդամենը երկամսյա պատմություն ունի: Գրանցվել է այս տարվա մայիսի 10-ին: Ընկերության ամենամեծ բաժնետերը Արայիկ Սամվելի Զադոյանն է: Նրան է պատկանում բաժնեմասի 34 %-ը: Արայիկ Զադոյանը նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է: Մնացած 33-ական տոկոս բաժնեմասերի տերերը վանաձորցի Անահիտ Շավարշի Դանիելյանն է եւ ՌԴ քաղաքացի Հենրիկ Մեսրոպի Գեւորգյանը: Վերջինս նաեւ ընկերության տնօրենն է:
Նշենք, որ Մղարթ համայնքի ոսկու հանքն էլ շահագործում է «Մուլտի գրուպ» ընկերությունը, որը հիմնադրել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT