Երևան
12 °C
«Երկիր Ծիրանի» կուսակցությունից դուրս եկած ավագանու երկու անդամը՝ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը, պարտավոր են միանալ «Ելք»-ին կամ «ՀՀԿ»-ին, քանի որ որպես անհատ նրանք իրավունք չունեն մնալ ավագանու կազմում: «Ժողովուրդը նրանց ձայն չի տվել, ձայն է տվել կուսակցությանը, այդ պատճառով էլ նրանք չեն կարող որպես անհատ լինել ավագանու կազմում»,- ասաց ավագանու անդամ Կարապետ Աղաջանյանը՝ «Երկիր Ծիրանի»-ի գրասենյակում այսօր իրենց հրավիրած ասուլիսի ժամանակ: Կարապետ Աղաջանյանը նաեւ կարծիք հայտնեց, որ կուսակցությունից դուրս գալը, սակայն մանդատները վայր չդնելը կարող է խոսել այն մասին, որ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը համագործակցում են իշխանության հետ, քանի որ իրենց փոխարեն կուսակցության ավագանու կազմի մեջ կարող էին մտնել արժանի անդամներ, ինչը չեղավ:
Օրեր առաջ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը ասուլիսի ժամանակ ասել էին, որ պառակտման հիմնական պատճառներից մեկը ոճերի տարբերությունն է, քանի որ Զարուհի Փոստանջյանը բոլոր հարցերին մոտենում է շատ էմոցիոնալ, իսկ իրենք ցանկանում են ավելի լուրջ պայմաններում աշխատել: Ավագանու անդամ Սոնա Աղեկյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց, որ նրանք որեւէ իրավունք չունեն ոճի մասին խոսելու, քանի որ չունեն քաղաքական որեւէ կենսագրություն, իսկ իրենց կարգավիճակը ձեռք են բերել Զարուհի Փոստանջյանի քաղաքական ոճի շնորհիվ: Նա նաեւ հավելեց, որ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը ոչ մի անգամ չեն քննարկել որեւէ հարց, կարծիք չեն հայտնել, ելույթ չեն ունեցել, ուստի իրենք չէին կարող իմանալ նրանց քաղաքական ոճը:
«Լռությունը դա ոճ չէ»,- ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը, հավելելով, որ այն ոչ միայն ոճ չէ, նաեւ դավաճանություն է Երեւանի քաղաքացուն, քանի որ քաղաքացին ձայն է տվել նրանց խնդիրները բարձրաձայնելու համար, իսկ իրենք լռում են:
Մարինա Խաչատրյանն ասաց, որ չորս ժամից ավելի եղել է քննարկում, ինչի ժամանակ ներկայացվել են բոլոր հիմքերն ու պատճառները, թե ինչու են Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը դուրս գալիս կուսակցությունից, իսկ վերջիններս իրենց հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էին, թե չգիտեն իրենց մասին անվստահություն հայտնելու պատճառները:
Փոստանջյանի կուսակիցները պատրաստ չեն նախկին դաշնակիցների հետ նույն սենյակում նստել, աշխատել, եթե վերջիններս, այնուամենայնիվ, մնան խմբակցությունում։ Մարինա Խաչատրյանը խիստ որակում է տալիս. «Դա նույնն է, որ դու գնաս ազգի դավաճանի հետ նույն սեղանի շուրջ նստելու։ Այդպիսի բան անթույլատրելի է»։
Ժաննա Ջեյրանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT