40 տարվա ծառերը տորնադոյի պես պոկել, շպրտել է, ջահել այգիները բերքը վրան արմատախիլ է արել

Հունիսի 20-ին ուժգին քամին, սելավը, փոթորիկն ու կարկուտը բավական մեծ ավերածություններ են գործել Տավուշի մարզի մի շարք համայնքներում, որոնց թվում է Այրում համայնքի կազմում ընդգրկված Պտղավան բնակավայրը:

Պտղավանի վարչական ղեկավար Ռաֆիկ Օհանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպիսի հուսահատության ու անելանելի վիճակում են հայտնվել գյուղացիները, որոնց մի մասը ոչ միայն բերքից է զրկվել, այլեւ կանգնել է գլխավերեւում ծածկ ունենալու խնդրի առաջ:

«Տարիքով մարդիկ էլ չեն հիշում, որ այս տարածքում այդպիսի խայտառակ վիճակ եղած լինի: Մի 45 ընտանիքին պատկանող սեփականության ու բնակարանների տանիքներից 5-6, տեղ կա 10 շիֆեր պոկել, թափել է գետնին: Մի հոգու ջերմոցը ավերակ է արել, գցել հարեւանի տարածքը` մեջի կուլտուրաներն էլ հետը: Ոչ մի բանի պիտանի չէ»,- ասաց նա:

Գյուղի երկու թաղամաս` տարածքի մոտ 20 տոկոսը, հոսանքազրկված է, քամու եւ փոթորկի պատճառով հենասյուները ծռվել են, հոսանքալարերը` կտրատվել: Բնակավայրում սպասում էին համապատասխան մասնագետներին` էներգամատակարարումը վերականգնելու համար: Այստեղ նաեւ ինտերնետն է անհետացել:

Պտղավանում բնությունն իր վրդովմունքը երկու փուլով է արտահայտել` ժամը 14-ից հետո:

«Մոտավորապես 15-20 րոպե շատ ուժեղ քամի, փոթորիկ, սելավ, անձրեւ, կարկուտ էր, հետո` էլի մոտ 15 րոպե, շարունակվեց մի քիչ թեթեւ, ընդմիջումներով: Այգիներում 10-15 ծառ տորնադոյի պես պոկել, շպրտել է մի ահագին հեռու: Այդ մեծ` 30-40 տարվա ծառերից բացի, նաեւ նորատունկ այգիներ կան, որ 5-6 տարեկան են, բերքը վրան արմատախիլ է արել, շպրտել»,- պատմեց Ռաֆիկ Օհանյանը:

Նրա փոխանցմամբ, Պտղավանի գյուղատնտեսությունն արդեն մի քանի տարի է, ինչ բնության ավերածությունների թիրախում է հայտնվում. վաղ գարնանը ցրտահարություն է լինում, այս սեզոնին` կարկտահարություն. «Արդեն չորրորդ-հինգերորդ տարին է` ոչ մի եկամուտ չենք ստանում: «Մեշոկներով» վարկեր ենք վերցնում, դնում հողի մեջ, կա´մ ցրտահարվում է, կա´մ էսպես հարամվում: Մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, հողին նվիրված, բայց հիասթափվում է: Սրանից հետո նորից սերմ տնկելը ուշանում է, վեգետացիոն շրջան գոյություն ունի: Այ էսպես հիասթափություն ենք ապրում շատ խայտառակ ձեւի»:

«Գրում ենք, ֆիքսում են, սա ենք անում, նա ենք անում, ոչ մի արդյունք: Հիմա մենք էլի նորից վնասի չափը հաշվում ենք, նկարում ենք: Մարդ կա, որի տանիքից տասը շիֆեր է տարել: Շիֆեր որտեղի՞ց բերենք, դնենք, որ գիշերը էդ մարդը քնի իր տեղաշորում: Այսպիսի խայտառակ վիճակ է: Գյուղացիներն ասում են` այ մարդ, էսպես ոնց կլինի, համարյա ամեն տարի նույն բանը կրկնվում է, ոչ մի արդյունք էլ չկա»,- արձանագրեց մեր զրուցակիցը` կանխատեսելով, որ երիտասարդների շրջանում ակտիվանալու են արտագաղթելու տրամադրությունները:

Իսկ ամեն անգամ այս իրավիճակում չհայտնվելու  ելքը գյուղացին տեսնում է ապահովագրություն իրականացվելու մեջ: Հակակարկտային կայանների գոյությունն, ըստ Ռաֆիկ Օհանյանի, գրեթե անիմաստ է, որովհետեւ «Զենիթ» կոչված այդ սարքերի օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ) 10-15 տոկոս է:

«Դա պետությունն էլ գիտի, արտադրողն էլ գիտի: Ռուսաստանը ինչ անում է, Հայաստանը նույն բանը կրկնում է: Բայց հիմա Ռուսաստանում այդ ամբողջ հակակարկտային կայանները փոխում են: Նրանք անցնում են հին` Սովետմիության օրոք գործած հրթիռային կայաններին, որի ՕԳԳ-ն 80 եւ ավելի տոկոս է եղել: Դա մասնագիտական հարց է, որի մեջ չեմ ուզում խորանալ»,- նշեց Պտղավանի վարչական ղեկավարը:  

Նրա տեղեկություններով, Տավուշի մարզում հունիսի 20-ի տարերային աղետներից ամենաշատը տուժել են Պտղավան, Բագրատաշեն, Բերդավան, Դեբեդավան գյուղերը, նաեւ Լճկաձորի եւ մասամբ Արճիսի գյուղատնտեսական հողերը, որոնք սահմանակից են Պտղավանին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20362 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում