«Լիր արքա»-ն աղերս չունի այսօրվա տուֆտա սերիալների հետ, այն արվեստ է. Արթուր Սահակյան

Մեկ տարի անց «Լիր արքան» վերադարձել է Գյումրու  դրամատիկական թատրոնի բեմ:

«Ներկայացումը հետ է եկել, որովհետեւ մեկ տարի առաջ՝ ներկայացումից 10 օր առաջ, տոմս չէր ճարվում: Ներկայացումն անում ենք, որ Գյումրուն պետք գա»,-armtimes.com-ի հետ զրույցում ասում է «Լիր արքա» ներկայացման ռեժիսոր Արթուր Սահակյանը:

Ներկայացումն, ըստ բեմադրողի՝ մեկ տարի անց էլ պահանջված է հասարակության կողմից, թեեւ այն հանգամանքի, որ ծանր դրամա է: Ներկայացումը երկու գործողությամբ է՝ 3 ժամ տեւողությամբ: Լիր արքային մարմնավորում է արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը:

««Լիր արքա»-ն ողբերգություն է: Այսօրվա տուֆտություններից դուրս ժանր է: Ողբերգությունը դասական, ազնվագույն ժանր է: Այն այսօրվա հիմարությունների հետ աղերս չունի: Սա այն է, ինչ կոչվում է թատրոն, արվեստ: Պետք է կարողանանք լավ բան առաջարկել, որ մարդը կտրվի այդ հիմար սերիալներից ու գա կոնկրետ գրականության, լավ գրականության: Հանդիսատեսը պետք է հասկանա, որ իր ժամանակը չպետք է վատնի հիմարության վրա, այլ արժեքավոր բանի վրա»,- ասում է Սահակյանը:

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն էլ անդրադառնալով այն հանգամանքին, որ ներկայացումը խաղացանկում չկար մեկ տարի շարունակ նշեց.

«Ներկայացումը մի շարք պատճառներով չէր խաղացվում: Գլխավոր դերակատարներից մեկը զորակոչվել էր բանակ եւ մասսայական տեսարանների դերակատարներից շատերի փոփոխության կարիք կար: Ռեժիսորի հետ իրականացրեցինք այդ փոփոխությունները եւ «Լիր արքան» կրկին վերադարձավ աճեմյանական բեմ: Ինքներդ տեսաք, թե հանդիսատեսը ինչպիսի ջերմ ընդունելության արժանացրեց ներկայացումը»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Վիրաբյանը:

Ի դեպ, նշենք, որ Արթուր Սահակյանին Գյումրու դրամատիկական թատրոն է հրավիրել Գյումրի՝ հատուկ այս ներկայացումը բեմադրելու համար: Բեմադրիչ Սահակյանը խոստովանում է, որ ներկայացումը բեմադրում է մեծ պատասխանատվությամբ:

«Յուրաքանչյուր եկող չպետք է մտածի, որ ինքը գալիս է գավառ եւ պետք է աշխատի գավառական մտածելակերպով: Ես սա չեմ ասում Գյումրիի մասին: Հրավիրվածի կյանքի մեկ կամ կես տարին է գնում: Գրդոնի տրամադրությամբ, եթե գա, դա առաջինը իրեն է վնասում, եւ դա վանում է մարդուն թատրոնից»,- նշում է նա:

«Լիր արքան» աճեմյանական բեմում կլինի նաեւ հունիսի 24-ին: Մտադրություն կա այն ներառել նոր թատերաշրջանի խաղացանկում եւս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38922 դիտում

800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար