Շիրակի նորանշանակ երեւանաբնակ մարզպետը հույսը դրել է գյումրեցի զոքանչի վրա. տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել էին, Շիրակը ունի նոր մարզպետ: Նա հայտարարել է, որ բնակվելու է Գյումրիում՝ կնոջ եւ երեխաների հետ:

«Արդեն խնդրել եմ, որ վարձով բնակարան, իսկ երեխաներիս համար էլ դպրոց ու մանկապարտեզ գտնեն»,- Շիրակի մարզպետի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արթուր Խաչատրյանը:

Պաշտոնապես Արթուր Խաչատրյանը շիրակիցներին ներկայացավ այսօր՝ հունիսի 8-ին, թեեւ armtimes.com-ին տեղեկություն փոխանցեցին այն մասին, որ Խաչատրյանը երեկ՝ հունիսի 7-ին եւս եկել էր Շիրակի մարզ, հանդիպել որոշ անձանց հետ:

Լրագրողների այն հարցին, թե շիրակցիների մոտ արդեն բուռն քննարկման թեմա է դարձել մարզպետի ոչ տեղաբնակ լինելը, Խաչատրյանը կատակեց.

«Ես գյումրեցի չեմ, բայց զոքանչս ու աներս են գյումրեցի»,- ասաց նա:

Armtimes.com-ի այն հարցին, թե Արթուր Խաչատրյանը ի՞նչ տեղեկություններ ունի Շիրակի մարզի մասին, նորանշանակ ՀՅԴ-ական մարզպետն սկսեց մարզի ստեղծման պատմությունից:

«Մարզի պատմությունից բացի, գիտեմ նաեւ համայնքների առջեւ ծառացած խնդիրների մասին եւ այն լուծման ուղիների, որոնցով կարելի է գնալ»,- մեր հարցին պատասխանելով՝ ասաց ՀՅԴ-ական մարզպետը:

Արթուր Խաչատրյանը խոսեց նաեւ աշխատատեղեր ստեղծելու մասին: Թեեւ լրագրողները հասցրին հիշել, որ բոլոր նորանշանակ մարզպետներն են խոստացել այդ խնդրի լուծումից սկսել ղեկավարումը:

«Ձեռնարկատիրության ստեղծումը պետության գործը չէ, բայց ձեռնարկատիրության խթանումը պետության եւ համայնքների գործառույթն է: Մարզպետարանը պետք է կարողանա իր գործառույթը ճիշտ իրականացնել: Պետք է կարողանանք այնպիսի պայմաններ ստեղծել, որ այստեղ բիզնեսներ ցանկանան բացել»,- ասաց ՀՅԴ-ական մարզպետը:

Տեղին է հիշել, որ այս արտահայտությունը նախընտրում է պարբերաբար կրկնել ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանը:

Խաչատրյանը, անդրադառնալով փոխնախարարի պաշտոնից հրաժարվելու եւ մարզպետի պաշտոնում աշխատելու փոփոխությանը, նշեց, որ նախարարությունում էլ օրվա մեծ մասը տրամադրում էր աշխատանքին:

«Իմ համաձայնությամբ եկա Շիրակի մարզ եւ գիտեմ, թե ինչ բեռ եմ ընդունել ուսերիս, բայց «ավերակացս ու՞մ կառավարեմ» մոտեցումը ինձ համար չի: Ես մարզպետ եմ ժամը 12-ից սկսած, դեռ բավականաչափ փորձ չունեմ: Փոխնախարարի աշխատանքը եւս բավականաչափ ծանր էր»,- ասաց Խաչատրյանը:

Armtimes.com-ը Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք առաջիկայում Շիրակի մարզպետարանում սպասվում է կադրային ջարդ: Մասնավորապես, մարզպետը իրավունք ունի իր ցանկությամբ նշանակել օգնականներ եւ խորհրդականներ:

«Թիմի առաջ դնում ես խնդիր, եթե կարողանում է կատարել այդ խնդիրը, ապա թիմը մնում է: Թիմ պահելը կամ չպահելը գալիս է նրանից, թե թիմը կարողանում է կատարել իր պարտականությունները, թե՝ ոչ: Ես այստեղ եմ մեկ ժամ, դեռ չեմ հասցրել որեւէ մեկի հետ ծանոթանալ»,- եզրափակեց ՀՅԴ-ական մարզպետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Տպել
7603 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)