Չեմ եկել արտագնա աշխատանքի. Շիրակի նոր մարզպետը եկավ, բայց նոր ցուցանակը դեռ չկա. վիդեո

Քիչ առաջ Արթուր Խաչատրյանը զբաղեցրեց Շիրակի մարզպետի պաշտոնը: Նրան Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին եւ տարբեր գերատեսչությունների մարզային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Այսօր ներկայացնում եմ Շիրակի նոր մարզպետին: ՀՀ նախագահի վստահությանն է արժանացել Արթուր Խաչատրյանը: Նա բազմափորձ մասնագետ է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Հովսեփ Սիմոնյանին, ով կարողացավ համերաշխություն ապահովել: Ես հավատացնում եմ, որ Հովսեփը կունենա իրեն արժանի աշխատանք»,- ասաց Լոքյանը:

Դաշնակցական մեկ ընկերոջը մյուսով փոխարինելը, ըստ Լոքյանի չունի որեւէ քաղաքական ենթատեքստ: Այն, որ պաշտոնան եղած Հովսեփ Սիմոնյանը կարողացել էր ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի համար 12 հազարից ավելի քվե ապահովել, Լոքյանը գովելի համարեց, բայց ոչ մարզպետի պաշտոնի պահպանման երաշխիք:

«Հովսեփ Սիմոնյանի դերը մեծ էր ընտրություններին, բայց դա ամբողջ դաշնակցության հավաքած ձայներն է, որը դուք նշում եք: Ես դա չեմ կապում այսօրվա փոփոխության հետ: 2008 թվականին շատ ձայներ ենք հավաքել, բայց փոխել ենք նաեւ նախարարական պաշտոններ: Սիմոնյանի որակներն օգտագործելու ենք այլ ոլորտներում, որը շուտով կտեսնեք»,- ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը եւ ավելացրեց, որ Խաչատրյանը կառավարելու է դրսից եկող ներդրումները:

«Արթուր Խաչատրյանի տեղափոխությունը կապված է նրա հետ, որ մենք ուզում ենք օգտագործել եվրոպական ներդրումները եւ սփյուռքի հնարավորությունները ուղղել Շիրակ: Մոտավորապես 6 ամիս անց, մենք դրական արդյունքներ կունենանք: Եթե դուք ուզում եք, որ ասեմ Արթուրը լավն է, իսկ Հովսեփը՝ վատը, ինձանից նման բան չեք լսի»,- եզրափակեց Դավիթ Լոքյանը:

Նորանշանակ մարզպետ Խաչատրյանն էլ խոստացավ պահպանել նախորդ մարզպետի ձեռքբերումները, նաեւ ավելացնել իրենը:

«Փորձելու եմ իմ գիտելիքները ներդնել մարզի զարգացման գործում: Չեմ եկել այստեղ արտագնա աշխատանքի, եկել եմ ընտանիքիս հետ: Վստահ եմ, որ համատեղ կարող ենք իրավիճակը բարելավել»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Արթուր Խաչատրյանը Շիրակի մարզպետի պաշտոնում նաեւ տվեց առաջին մամուլի ասուլիսը, որը կներկայացնենք քիչ անց:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տպել
3845 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով