Սերժ Սարգսյանի ելույթից հետո տնտեսագետները ներվայնացած դուրս են գալիս միջանցք` ծխելու

Սերժ Սարգսյանի` ԱԺ-ում ունեցած երեկվա ելույթի տնտեսական հատվածը մեղմ, շատ մեղմ ասած, ուշագրավ էր: Ճիշտ նույնքան ուշագրավ, որքան նրա` տնտեսական թեմայով նախորդ ելույթը` նույն Ազգային ժողովում:

2012 թվականի մայիսի 31-ին Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ԱԺ-ի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Ելույթը շատ կարճ էր, եւ տնտեսության մասին որեւէ նախադասություն այդ ելույթում չկար: Տնտեսության մասին ԱԺ-ում Սերժ Սարգսյանը խոսել է 2008 թվականի հոկտեմբերին՝ ԱԺ-ին եւ ժողովրդին ուղղված ուղերձում: Դա այն հայտնի ելույթն է, որով Սերժ Սարգսյանը «ստարտ» տվեց Հայաստանում նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը: Նա հայտարարեց, թե առաջիկա տարիներին կսկսվի Իրան Հայաստան երկաթուղու շինարարությունը, իսկ առաջիկա ամիսներին կսկսվի նոր ատոմակայանի կառուցումը: Ոչ մեկը, ոչ մյուսը, բնականաբար, չսկսվեց, ու տեսանելի հորիզոնում այդ ծրագրերի իրականացումը չի երեւում:

Երեկվա ելույթի ամենագլխավոր առանձնահատկությունն այն էր, որ Սերժ Սարգսյանը ինչ-որ ցուցանիշների հասնելու համար այլեւս այնպիսի ժամկետներ չնշեց, որը կարելի է «շոշափել»: Ծրագրերի իրականացման թիրախային ժամկետը 2040 թվականն է: 23 տարի անց միայն կարելի ամփոփել, թե կատարվե՞ց արդյոք Սերժ Սարգսյանի հանձնառությունը: Օրինակ, ըստ Սերժ Սարգսյանի, եթե հիմա մեր համախառն ներքին արդյունքը կազմում է 10-11 միլիարդ դոլար, ապա 2040 թվականին ՀՆԱ-ն պետք է լինի 57-60 միլիարդ դոլար: Տնտեսագիտության մեջ, եթե զուսպ արտահայտվենք, ընդունված չէ 23 տարվա համար մակրոտնտեսական ցուցանիշներ թիրախավորել: Առավելագույնը, որ իրենց թույլ են տալիս տնտեսագետները` 5-10 տարվա կտրվածքն է: Սա 21-րդ դարն է, տեխնոլոգիաները այնպիսի արագությամբ են աճում, համաշխարհային տնտեսությունը այնպիսի արագ փոփոխությունների է ենթարկվում, որ չափազանց դժվար է կանխատեսումներ անել նույնիսկ 5 տարվա համար: Իսկ մեզ մոտ, ինչպես տեսնում ենք, 23 տարվա հեռանկարով մակրոտնտեսական ցուցանիշներ են թիրախավորվում: Համաշխարհային տնտեսագիտական հանրությունը նման հայտարարությունից հետո, թերեւս, ներվայնացած դուրս գա միջանցք` ծխելու:

Նման հեռահարության կանխատեսումների անթույլատրելիությունը, իհարկե,  քաջ գիտակցում են թե´ Սերժ Սարգսյանը եւ թե´ նրա խորհրդականները, որոնք մասնակցել են այսպիսի կանխատեսումներով ելույթի մշակմանը: Ու բնական հարց է ծագում, թե ինչու են ելույթի մեջ ներառվել այսպիսի ժամկետներ: Մի պարզ պատճառով: Նման ժամկետներ նշելով՝ իշխանությունը չի ստանձնում որեւէ պատասխանատվություն բացարձակապես: Երբ ասում ես առաջիկա ամիսներին սկսում ենք ատոմակայան կառուցել, այդ «առաջիկա ամիսները» շատ արագ անցնում են: Շատ արագ անցնում են նույնիսկ այն «առաջիկա տարիները», երբ պետք է սկսվեր երկաթուղու շինարարությունը: Իսկ երբ ասում ես, որ 23 տարի հետո այսպիսի ցուցանիշ ենք ունենալու` վերջ, դե գնա ու սպասիր:       

Բայց քանի որ բերվել են հենց այսպիսի ցուցանիշներ, ուստի ուսումնասիրենք Սերժ Սարգսյանի նպատակադրումները հենց այս տեսանկյունից: Ըստ այդ ելույթի` 2040 թ. մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն պետք է կազմի 15 հազար դոլար այն դեպքում, երբ հիմա 3 հազար 500 դոլար է: Աճը պետք է լինի ավելի քան 4 անգամ: Այսօր մեկ շնչին 15 հազար դոլար ՀՆԱ ունեցող երկրներից են, օրինակ, Անտիգուա եւ Բարբուդան, Տրինիդադ եւ Տոբագոն, Հասարակածային Գվինեան եւ այլն: Այսինքն` դա այնքան էլ մեծ թիվ չէ 23 տարվա հեռանկարում ունենալու համար: Բայց կա նաեւ մեկ այլ «հաշվապահություն»: Այսպես, ամեն տարի ՀՀ պետբյուջեով սահմանվում է միջինը 4 տոկոս գնաճ: Սա հաշվի առնելով, որպեսզի  ավելի չաղքատանանք, 23 տարի հետո մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն պետք է դառնա մոտ 9.5 հազար, այսինքն` պետք է աճի մոտ 2.5 անգամ: Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի 15 հազար դոլարի ցուցանիշին հասնելու համար գնաճի բաղադրիչը հանած՝ կմնա 5.5 հազար դոլար: Շատ մեծ հաշվարկներ չներկայացնելու համար ընդամենը նշենք, որ եթե նույնիսկ իրականություն դառնա Սերժ Սարգսյանի թիրախավորած ցուցանիշը, ապա մեր կենսամակարդակը մինչեւ 2040 թ. տարեկան կաճի ոչ ավելի, քան 1.5 տոկոսով:  Այսպիսի, մեղմ ասած, համեստ ցուցանիշի հասնելու համար ոչինչ` բացարձակապես ոչինչ անել պետք չէ: Նման աճ ինքն իրեն կլինի, ինքնահոսի, առանց որեւէ ծրագրերի, դրամավարկային կամ հարկաբյուջետային քաղաքականության:

Այլ կերպ ասած, նույնիսկ 23 տարվա հեռանկարներում Սերժ Սարգսյանը թիրախավորում է ցուցանիշներ, որոնց հասնելու համար պետք չէ անել ոչինչ: Առավելագույնը, որին մենք կհասնենք, կլինի այն, որ կհավասարվենք Անտիգուա եւ Բարբուդայի, Տրինիդադ եւ Տոբագոյի, Հասարակածային Գվինեայի մակարդակին: Չքնաղ հեռանկար է, անշուշտ: Իհարկե, եթե այդ 23 տարիներին իշխանության մնա ՀՀԿ-ն, նույնիսկ նման հեռանկարն է դառնում խիստ կասկածելի: Իսկ մենք, ի տարբերություն Անտիգուա եւ Բարբուդայի, պատերազմող երկիր ենք, եւ ցուցանիշներ թիրախավորելիս, նույնիսկ 23 տարվա հեռանկարով, պետք է հիմք ընդունենք հենց այդ հանգամանքը:

Օրինակ` Իսրայելում, որը 1948 թ. դեռ գոյություն չուներ, մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն ներկայումս 38 հազար դոլար է: Այսինքն` ընդամենը 70 տարի առաջ ձեւավորված պետությունը, որը պերմանենտ պատերազմների մեջ է իր բոլոր հարեւանների հետ, կարողացել է նման արդյունքների հասնել: Այսինքն, դա հնարավոր է: Իսկ մենք արդեն 25 տարվա պետություն ենք: Ու այսօր իշխող կուսակցության ղեկավարի ֆանտազիան սահմանափակվում է նրանով, որ իր կազմավորումից 50 տարի անց Հայաստանը պետք է լավագույն դեպքում հասնի Անտիգուա եւ Բարբուդային: Այստեղ արդեն մենք ենք ներվայնացած դուրս գալիս միջանցք` ծխելու: Էսքանից հետո ջհանդամը, թե ծխելը վտանգավոր է առողջությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17870 դիտում

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման