Երևան
12 °C
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրեցին:
ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված Արա Բաբլոյանը: Վերջինս ստացավ 88 կողմ ձայն: Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը նույնպես ԱԺ նախագահի թեկնածու էր առաջադրել՝ Էդմոն Մարուքյանին, որը ստացավ 12 ձայն:
Սա առաջին քվեարկությունն էր նոր խորհրդարանում, որտեղ ընդդիմությունը, ինչպես Սերժ Սարգսյանն էր որակել, «պատկառելի ներկայություն» ունի: Սույն որակումից հետո վերլուծաբանները քննարկում էին, թե ինչ նկատի ունի Սարգսյանը: Եթե նա խոսում էր «Ելք» խմբակցության մասին, ապա նրանք ընդամենը 9 հոգով են ներկայացված խորհրդարանում, ինչը պատկառելի չես անվանի: Ստացվում է, Սարգսյանը նկատի ուներ «Ծառուկյան» դաշինքին, որ 31 պատգամավոր ունի, կամ գուցե «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքներին՝ միասին: Այսինքն` 40 պատգամավոր, ինչը, ըստ էության, պատկառելի ներկայություն է:
Սույն վարկածները այսօր պետք է հաստատվեին կամ հերքվեին: Այսինքն` կարող էր հաստատվել, որ ընդդիմությունը պատկառելի ներկայություն ունի նոր Ազգային ժողովում՝ ի դեմս «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքների: Սրա համար քվեարկություններից ավելի ուղիղ ճանապարհ գոյություն չունի: Ինչպե՞ս պետք է որեւէ խմբակցություն ցույց տա իր ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր լինելը:
Կարող են հնչել համապատասխան հայտարարություններ, եւ այսօր դրանց պակաս չզգացվեց: Գագիկ Ծառուկյանն անձամբ հղում անելով նոր Սահմանադրությանը, ԱԺ միջանցքում լրագրողներին ասաց, որ Ծառուկյան դաշինքը ընդդիմություն է, քանի որ իշխանության հետ կոալիցիայի մեջ չէ:
Ամեն ինչ ճիշտ է, եւ նույնիսկ հաճելի է լսել, որ Գագիկ Ծառուկյանը տիրապետում է նոր Սահմանադրությանը: Սակայն խնդիրն այն է, որ միայն Սահմանադրության դրույթները եւ հայտարարությունները քիչ են: «Ծառուկյան» դաշինքը նաեւ իր գործունեությամբ պետք է ցույց տա՝ ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ:
ԱԺ նախագահի պաշտոնում ընդդիմադիր խմբակցության ներկայացրած թեկնածուի օգտին «Ծառուկյան» դաշինքից հնարավոր է՝ քվեարկել է 3 պատգամավոր: Եթե հաշվի առնենք, որ «Ելք» դաշինքը 9 պատգամավոր ունի, սակայն Էդմոն Մարուքյանը ստացել է եւս երեք ձայն, կարող ենք ենթադրել, որ այդ երեք ձայնը «Ծառուկյան» դաշինքից է:
Համենայնդեպս քիչ հավանական է, որ ՀՀԿ-ից կամ ՀՅԴ-ից քվեարկեին «Ելք»-ի թեկնածուի օգտին: Այս երկու խմբակցությունների ղեկավարները իրենց ելույթներում հիմնավորում էին, թե ինչու չպետք է փոքրամասնությունը ԱԺ նախագահ ունենա եւ հորդորում էին ընտրել Արա Բաբլոյանին:
Մինչդեռ «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը քաղաքական որոշում է կայացրել ԱԺ նախագահի հարցում ազատ քվեարկության թողնել, յուրաքանչյուրն իր խղճի մտոք: Ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքում ընդամենը երեք ընդդիմադի՞ր կա: Իհարկե, կարելի է ասել, որ մեկ քվեարկության հիման վրա նման եզրահանգումներ անելը շտապողական մոտեցում է, ու թեեւ դրանում տրամաբանություն կլինի:
Բայց մյուս կողմից, ինչպե՞ս կարող է պատկառելի ներկայություն ունեցող ընդդիմությունը չձգտել ստանալ ԱԺ նախագահի աթոռը: Ընդ որում, «Ծառուկյան» դաշինքը ոչ միայն չքվեարկեց «Ելք»-ի թեկնածուի օգտին, այլեւ սեփական թեկնածուն չառաջադրեց: Միքայել Մելքումյանն ասաց, որ դրա համար լուրջ քաղաքական հիմքեր կային, սակայն չմանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը:
Այսօր ԱԺ միջանցքում Գագիկ Ծառուկյանը լրագրողների հարցերին իր պատասխանում ասաց, որ ընդդիմություն լինելը ցեխ շպրտել չէ: Խոսքը ցեխ շպրտելու մասին չէ, խոսքը իրական ընդդիմադիր գործունեություն ծավալելու մասին է: ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելը կամ մյուս ընդդիմադիր թեկնածուին պաշտպանելը հեռու է ցեխ շպրտելուց: Իսկ իշխանական թեկնածուի օգտին քվեարկելը հեռու է ընդդիմություն լինելուց:
Կարելի է նաեւ լինել ընդդիմություն այնքանով, որքանով դա բխում է Սերժ Սարգսյանի` այսօր ԱԺ-ում ունեցած ելույթի տրամաբանությունից, այսինքն` այդ ելույթի տառին եւ ոգուն համապատասխան ընդդիմություն, պարզապես այդ դեպքում, շատ մեծ է ցանկացած պահի «պատկառելի ներկայությամբ ընդդիմությունից» կրկին «քաղաքական չարիքի» վերածվելու վտանգը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով, ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT