«ԵԾ»-ի հայտարարությունը հետաձգվում է. Փոստանջյանը «Արմենիա» ԲԿ-ում է, դատաբժիշկ է այցելել

«Երկիր ծիրանի» կուսակցությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Պարզ չէ` կուսակցությունը պատրաստվո՞ւմ է վերցնել մանդատները, կամ ովքեր են լինելու ավագանու կազմում: Այս թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցել է «Երկիր ծիրանի» կուսակցության մամուլի խոսնակ, ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանի հետ: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Սոնա, «Երկիր ծիրանի» կուսակցությունը ի՞նչ որոշում է կայացրել: ՏԻՄ ընտրությունների հետ կապված որեւէ հայտարարություն անելո՞ւ եք:

- Մենք դեռ որոշում չունենք: «Երկիր ծիրանի» կուսակցության գերագույն մարմինը մոտ օրերս ժողով է անելու եւ ամեն ինչ պարզ կլինի, իսկ, թե երբ կլինի ժողովը, հստակ օր չեմ կարող ասել:

- Ինչ-որ խնդիր կա՞, որ հետաձգվում է հայտարարության օրը:

- Խնդիր չկա, պարզապես տիկին Փոստանջյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Բժիշկները նրան խորհուրդ են տվել հանգիստ ռեժիմ: Մեզ էլ շատ թույլ չեն տալիս, որ նրան այցելենք: Նույնիսկ ես երեկ չեմ գնացել իր մոտ:

- Ո՞ր հիվանդանոցում է գտնվում: Ի՞նչ է նրա մոտ ախտորոշվել:

- «Արմենիա» բժշկական կենտրոնում է: Նրա մոտ ախտորոշվել է սալջարդ, իսկ աղջկա մոտ կրկին սալջարդ եւ ուղեղի ցնցում է արձանագրվել:

- Այս պահին ինչպես է գնահատվում տիկին Փոստանջյանի եւ դստեր առողջական վիճակները:

- Հիմա մի քիչ լավ վիճակում են: Աղջիկը 21 տարեկան է, չի կարողանում պառկած մնալ, բայց բժիշկները պարտադրում են, քանի որ բուժման համար կարեւոր է:

- Ի վերջո, նրանց իրավապահներն այցելե՞լ են, թե՞ ոչ:

- Մի քանի օր է հիվանդանոցում են, բայց ոչ մի իրավապահ նրանց չի այցելել: Պատկերացնո՞ւմ եք` ինչ է կատարվում: 21 տարեկան աղջիկը ուղեղի ցնցումով դիմել է հիվանդանոց, բայց ոչ մի ոստիկան նրան չի այցելել: Մարդ տանը պատահական ընկնում է, դատական դեպք են համարում, մի անգամից հինգ ոստիկան է գնում, բայց այս պարագայում անուշադրության են մատնել: Միայն երեկ նրանք դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել, բայց պատասխանները դեռ չկան:…Առաջիկայում կլինի պաշտոնական հայտարարություն, որի մասին ԶԼՄ-ները կտեղեկանան:

Նշենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ստացել էր 26 109 քվե:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5131 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին