Երևան
12 °C
Երեկ Մոսկվայում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Մինչ այդ հայտնի դարձավ, որ նույն օրը առավոտյան 9.30-ի սահմաններում հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Արզումանյանը: Չորս օր առաջ հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:
Այսինքն հանդիպման նախաշեմին հայկական կողմը երկու զոհ ունեցավ: Երեկ վերլուծաբանների կողմից կարծիքներ էին հնչում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը առավոտյան զոհի մասին լուրից հետո չպետք է մեկներ Մոսկվա: Նալբանդյանը, սակայն, բանակցությունները չբոյկոտեց, դրանք կայացան:
Դատելով հանդիպումից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարությունների տարածած հաղորդագրությունից, նախարարներին չի հաջողվել ամենակարեւոր հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ: «Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում 2016թ. մայիսին եւ հունիսին կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ»,-ասվում է հանդիպման արդյունքներով երկու երկրների ԱԳՆ-ների տարածած հաղորդագրության մեջ:
Այստեղ խոսք չկա նախագահների մակարդակով հանդիպում նախապատրաստելու կամ հանդիպման արդյունքները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնելու, նրանցից նոր հանձնարարականներ ստանալու եւ այլնի մասին: Այսինքն, որեւէ շոշափելի արդյունք Մոսկվայում չի գրանցվել: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ղարաբաղյան բանակցությունների վերսկսում չպետք է սպասել:
Սա հաստատվեց նաեւ երեկ պաշտոնական Երեւանի`ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի միջոցով արված հայտարարությունից:
«Արմենպրես»-ի հարցին «ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ մոսկովյան հանդիպումից առաջ Բաքվի կողմից շփման գծում իրավիճակի լարումը, որի հետեւանքով Արցախի ՊԲ զինվոր է զոհվել», Բալայանը պատասխանել էր. «Բանակցային գործընթացում որեւէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել` խոսելով սադրանքների լեզվով։ Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարեւորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով։ Նման սադրանքի գնալով այն ժամանակ, երբ բոլորը սպասում են մոսկովյան հանդիպման արդյունքին՝ Բաքուն նաեւ հստակ ի ցույց է դնում, որ իրականում հետաքրքրված չէ դրանով եւ, անկախ նրանից, թե ինչ մակարդակով հանդիպում է ընթանում, շարունակում է կառչած մնալ տարիներ շարունակ իր որդեգրած սադրանքների քաղաքականությունից»։
Այս հայտարարության միջոցով Երեւանը ակնարկում է, որ Մոսկվայում կայացած հանդիպումը տապալվել է առաջին հերթին սահմանում հայկական կողմի կրած կորստի պատճառով: Զինադադարի կոպտագույն խախտումով, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, Բաքուն վտանգի տակ է դրել արտգործնախարարների հանդիպումը:
Սա երկիմաստ հայտարարություն է, որովհետեւ հանդիպումն այնուամենայնիվ կայացել է, այսինքն միջադեպը որեւէ կերպ չի ազդել դրա վրա: Մյուս կողմից որեւէ արդյունք այդ հանդիպումը չի ունեցել: Եվ փաստորեն ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ դրա պատճառը առավոտյան սահմանային սադրանքն է եղել:
Թեեւ Մոսկվայի հանդիպման տապալման համար բազմաթիվ այլ պատճառներ էլ կային: Օրինակ այն, որ ինչպես փորձագետներն էին գնահատում, Հայաստանը պետք է պնդեր բանակցությունների առաջմղման համար սկսել Վիեննայի պայմանավորվածությունների կատարումից, իսկ Ադրբեջանը` Սանկտ Պետերբուրգում ավելացած էլեմենտի կատարումից:
Առաջինի դեպքում խոսքը շփման գծում զինադադարի խախտման մեխանիզմենի ներդրումն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումն է: Երկրորդի դեպքում` Արցախի անվտանգության գոտի հանդիսացող տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT