«Ինձ այդ պաշտոնը չի հրապուրում». Արտաշատի քաղաքապետի պաշտոնն ու հավանական թեկնածուները

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո այդ քաղաքում լուրջ զարգացումներ են սպասվում: Արգամ Աբրահամյանի հրաժարականը գրեթե փաստ է, քանի որ նա հայտարարել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորի մանդատը, որին «արժանացել է» ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ստացած ձայների շնորհիվ:

Մամուլում այս ընթացքում արդեն մի շարք անուններ են շրջանառվել, թե ով է հավակնում Արտաշատի քաղաքապետի պաշտոնին: Խնդիրն այն է, որ այս քաղաքը միշտ եղել է Աբրահամյանների ընտանիքի «տիրապետության տակ», ուստի նրանք չեն պատրաստվում դրա ղեկավարումը հանձնել ՀՀԿ-ին: Եվ հենց այստեղ է, որ նրանց անհրաժեշտ է այնպիսի թեկնածու, որի դեպքում կասկած չեն ունենա, որ հաղթանակ կտանեն:

Մամուլում բազմիցս շրջանառվել է, որ նրանց թեկնածուն Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրը: Վերջինս դա ոչ հաստատել է, ոչ էլ հերքել: Մեր տեղեկություններով, Աբրահամյանները Պողոսյանի թեկնածությունը հաղթական են համարում այն պարագայում, եթե չառաջադրվի ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀԿ տարածքային շտաբի պետ Ալիկ Սարգսյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի կարող առաջադրվել այդ պաշտոնում, քանի որ Արտաշատի գրանցում չունի.

- Պարոն Սարգսյան, ՀՀԿ-ն որոշե՞լ է, թե ում է առաջադրելու Արտաշատում:

- Որեւիցե բան չի որոշվել, քննարկման փուլում է:

- Դուք ցանկություն ունե՞ք առաջադրվելու:

- Ե՞ս, ե՞ս, իմ համար դա անցած էտապ է: Ձեր ասած պաշտոնը ընդհանրապես մտքովս չի անցել, մանավանդ հիմա: Իմ համար դա անցած էտապ է: Երկրորդ, ես քաղաքի գրանցում ունեմ, ես իրավունք չունեմ:

- Երեւանի գրանցո՞ւմ ունեք:

- Այո: ... Որ այդտեղի գրանցում ունենայի էլ, էդ պաշտոնը ինձ չի հրապուրում ընդհանրապես:

- Իսկ ո՞րն է հրապուրում:

- Արդեն ոչ մի պաշտոն չի հրապուրում, ուզում եմ հանգիստ ապրել մի քիչ:

Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր Արարատի մարզում, սակայն չէր ստացել բավարար թվով քվեներ՝ խորհրդարան անցնելու համար:

Որպես Արտաշատի քաղաքապետի հավանական թեկնածուներ՝ այս ընթացքում շրջանառվել է նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդու անունը, որն Արտաշատի գազի գրասենյակի ղեկավարն է, «Ավշար» գործարանի սեփականատերեր եղբայրների՝ Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանների սանիկը: Վերջինս, սակայն Արտաշատի գրանցում չունի։ Հենց այդ պատճառով է, որ քննարկվում է նաեւ հոր՝ Գազի Հովոյի թեկնածությունը, սակայն այս առաջադրումն էլ խոցելի է. նախորդ ընտրություններում Ղազարյանն առաջադրվել էր, բայց մինչ ընտրություններն ինքնաբացարկ հայտնեց՝ Արգամ Աբրահամյանին միայնակ թողնելով։ Ինքը՝ Հովհաննես Ղազարյանը, կայքերից մեկի հետ զրույցում  ասել է, որ դեռ որոշում չկա, որ ինքը կամ իր որդին մասնակցելու են ընտրություններին, երբ լինի՝ տեղյակ կպահեն:

Այնպես որ այստեղ դեռ անհստակ շատ հարցեր կան, որոնք կպարզվեն խորհրդարանական մանդատների բաշխումից եւ Երեւանի ավագանու ընտրությունից հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7398 դիտում

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո