Մեր թիրախը ՀՀԿ-ն է․ Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրը` ապրիլի 22-ին, իր քարոզչությունը սկսեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական մթերքների շուկայից, որը շարունակվեց հագուստի տոնավաճառում եւ հարակից փողոցներում ու շուկաներում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նշեց, թե քարոզարշավ անցկացնելու համար շուկաներն են ընտրել, քանի որ իրենց ծրագրերում նաեւ այս խնդրին անդրադարձ կա:

«Դրանք բոլորը քաղաքի տնտեսությանն են վերաբերում, եւ մենք քարոզարշավին ամեն օր անդրադարձ ենք կատարելու ծրագրերի բոլոր դրույթներին: Պետք է ցուցադրենք ու փոխանցենք հանրությանը, թե ովքեր են ղեկավարում քաղաքը, ինչպես են նրանք ղեկավարել եւ ինչը մենք պետք է փոխենք»,-ասաց նա՝ հավելելով, որ շուկայում ամեն ինչ կարելի է փոխել ցանկության դեպքում:

Փոստանջյանը եւ ավագանու անդամների թեկնածուները զրույցների միջոցով հաղորդակցվեցին բազմաթիվ առեւտրականների ու անցորդների հետ, որոնք հիմնականում կիսվում էին իրենց հոգսերով ու բողոքներով եւ հետաքրքրվում կուսակցության քաղաքական ծրագրով ու նախընտրական դրույթներով:

«Շուկաներում առեւտուրն, իհարկե, փոփոխության կարիք ունի եւ պետք է համակարգային վերանայման ենթարկվի: Համակարգային վերանայումն այնպիսի գործառույթներ է նախատեսում, որ ոչ մի աշխատատեղ չփակվի, քանի որ այն վայրի մեթոդները, որոնք փողոցային առեւտրով զբաղվող մարդկանց նկատմամբ կիրառվել են, անթույլատրելի են: Առաջին հերթին պետք է հաշվի առնվեն մանրածախ առեւտրի ներկայացուցիչների իրավունքները եւ շահերը»,-ասաց քաղաքապետի թեկնածուն:

Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ նշեց, որ իրենց թիրախն իշխող Հանրապետական կուսակցությունն է։

«Մենք գնում ենք քաղաքապետարանն ազատագրելու կոռուպցիայից, կեղտից, անբարոյությունից, անարդարությունից։ Մենք մրցակիցներ չունենք, մենք մեկ թիրախ ունենք՝ դա Հանրապետական կուսակցությունն է»,-ասաց Փոստանջյանը:

Տպել
3165 դիտում

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել