Երևան
12 °C
Իշխանական համակարգում չեն դադարում խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ լուռ հակասություն կա:
Հակասությունը ձեւավորվում է իշխանությունը պահպանելու կամ իշխանություն ձեռք բերելու համար: Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է այն իր ձեռքում կենտրոնացնելու համար, Կարեն Կարապետյանը փորձում է իր համար ոտքի տեղ ստեղծել, որ 2018 թվականից հետո էլ մնա վարչապետի պաշտոնում: Նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրողների հարցերին պատասխանելիս՝ նա հայտարարել է, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնում մնալու հարցը հենց նրանց ձայներով է պայմանավորված լինելու:
2018թ. ապրիլին լրանալու է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, եւ հենց այդ ժամանակ էլ խորհրդարանական կառավարման համակարգը լիարժեք ուժի մեջ է մտնելու: Այդ ժամանակ կառավարությունն ու վարչապետը հրաժարական են ներկայացնելու եւ նորերն են նշանակվելու: Իսկ վարչապետը լինելու է մեր երկրի իրական ղեկավարը: Եվ Կարեն Կարապետյանը ցանկանում է 2018 թ. լինել այդ վարչապետը: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելիս՝ հայտարարել էր, որ դրանք կյանքի կոչվելու դեպքում ինքը վարչապետ դառնալ չի ցանկանում: Կ. Կարապետյանը հոգու խորքում հավանաբար հույս ունի, որ Ս. Սարգսյանը կպահպանի իր այդ խոստումը: Բայց վերջինս էլ պարբերաբար ինտրիգ է մտցնում այդ հարցում: Նախ հայտարարում է, որ իր վարչապետ լինելու հարցին կարող է պատասխանել խորհրդարանական ընտրություններից հետո: Իսկ մարտի 25-ին Արցախ կատարած այցի ժամանակ էլ, անդրադառնալով իր ապագային, հայտարարել էր, թե դեռ չգիտի՝ որտեղ է լինելու, բայց ինչ-որ կարգավիճակում «իր դերը կունենա մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում»։
Այդպիսով, նա նորից սրում է ինտրիգը՝ ակնարկելով, որ չի պատրաստվում հեռանալ իշխանությունից: Իսկ անվտանգության ապահովման հարցում դեր կարող է ունենալ թե՛ վարչապետի, թե՛ պաշտպանության նախարարի պաշտոնում: Մնում է՝ այդ հարցը ինքը որոշի: Չէ՞ որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նրա ղեկավարած ՀՀԿ-ն ԱԺ-ում նորից մեծամասնություն ստացավ: Եվ այս պայմաններում Կ. Կարապետյանը կարող է խաղից դուրս մնալ: Հատկապես որ հրաժարական է տալու, եւ ով գիտե՝ ՀՀԿ-ն նրան նորից այդ պաշտոնում կառաջադրի՞, թե՝ ոչ:
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասում է, որ Սերժ Սարգսյանն այս հարցի շուրջ խիստ անորոշություն է ստեղծել՝ իշխանական համակարգում խորացնելով ինտրիգը: «Ես չեմ ասում, որ նա պլաններ չունի, թե ով որտեղ է լինելու, բայց այնքանով, որքանով այդ պլանների մասին ինքն է միայն տեղյակ, անորոշություն է ստեղծում: Իսկ դա դրդում է խմբավորումների: Այդ առումով մենք Հանրապետական կուսակցության ներսում ունենք մրցակցություն, որտեղ ՀՀԿ-ականները մի կողմից գիտեն, որ Ս. Սարգսյանը չի պատրաստվում լքել քաղաքականությունը, բայց մյուս կողմից էլ տեղյակ չեն նրա ծրագրերի մասին: Ու քանի որ միակ տեսանելի բանը մնում է ուժեղ գործադիրը, վարչապետի պաշտոնը, հետեւաբար ներքին ինտրիգները հասունանում են հենց այս դաշտում, եւ Կ. Կարապետյանի բեւեռը դառնում է որոշակի գրավչությամբ մի կենտրոն»,- ասում է Ս. Սաֆարյանը:
Իշխանության եւ քաղաքականության մեջ մնալու համար Կ. Կարապետյանը չհասցրեց անցած 7 ամիսներին իր համար քաղաքական հենարան ստեղծել: Նա ՀՀԿ-ում չունի համախոհների ուժեղ բանակ, որոնք փորձեն նրան նորից առաջադրել այդ պաշտոնում: Նրա հիմնական աջակիցները Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրներն են, որոնք թեեւ ունեն ֆինանսական կապիտալ, բայց չեն հասցրել ստեղծել քաղաքական հենարան: Նրանք իրենց ֆինանսները Հայաստանում քաղաքական կապիտալի չեն վերածել, այդպիսով՝ չեն կարող լուրջ հենարան լինել վարչապետի համար: «Ես այնքան վստահ չեմ, որ 2018-ից հետո Կ. Կարապետյանի՝ վարչապետ մնալը երաշխավորված է: Բայց այն, որ նա կցանկանար մնալ նաեւ 2018-ից հետո, դա էլ փաստ է, քանի որ իր տեսանկյունից ինքը հավանաբար կմտածի, որ կես տարի ամբողջ քարոզչությունն իր վրա էր դրված: Հետեւաբար, չի լինի անցումային վարչապետ կամ վարչապետի տեղապահ, որը գործադիրի աթոռը կպահի այնքան ժամանակ, մինչեւ կհայտնվի իրական իրավահաջորդը: Այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնում նրա ընտրությունը պատահական չէր, այդ հարցում էական էր եղել այն, որ նա, որպես թեկնածու, չի կարող մասնակցել 2017-ի ընտրություններին, քանի որ Հայաստանում մշտական բնակություն չի ունեցել: Հետեւաբար, պատահական չէ, որ նրան թույլ չի տրվում հենարան ստեղծել ՀՀԿ-ի ներսում: Որքան էլ հայտարարվեց, որ նրա հետ մեկտեղ ՀՀԿ-ին անդամակցել է 7000 մարդ, եկեք հասկանանք, որ դա ընդամենը քարոզչական տրյուկ էր: Եվ եթե անգամ դրանք ՀՀԿ-ի ռեալ հետեւորդները լինեն, միեւնույն է, չեն կարող որոշիչ ձայն ունենալ, հետեւաբար, նա շարունակում է զրկված լինել հենարան ունենալու հնարավորությունից: Եվ նրա պաշտոնավարման շարունակությունը բացառապես կախված է լինելու Սերժ Սարգսյանի ցանկությունից»,- հավելում է Ս. Սաֆարյանը:
Իսկ այս ամենը չի՞ նշանակում, որ Կ. Կարապետյանը արդարացրել է իշխանությունների ակնկալիքները՝ նախընտրական քարոզարշավին իր դեմքով ՀՀԿ-ին նոր շունչ է հաղորդել, իր ռեյտինգով՝ նոր հնարավորություններ, եւ 2018-ին նրան նույն պաշտոնին չեն տեսնում: «Կ. Կարապետյանին ՀՀԿ-ին ներկայացնելու ժամանակ խոսվել է, որ նա ունի ե՛ւ կարճաժամկետ, ե՛ւ երկարաժամկետ ծրագրեր. կարճաժամկետ ծրագրի դեպքում՝ կատարել որոշակի բարելավումներ, երկարաժամկետ ծրագրի դեպքում՝ զարգացման հեռանկարներ ստեղծել: Սա նշանակում է, որ նրան երկարաժամկետ հնարավորություն տալու պայմանավորվածություն է եղել: Բայց նկատի ունենալով տնտեսության ներկա վիճակը, այն հանգամանքը, որ Կ. Կարապետյանին դժվար թե հաջողվի արմատական փոփոխություններ անել, վախենամ, որ նրա համար մնալու հավանականությունը կարճատեւ լինի: Ինչպես, օրինակ, Հ. Աբրահամյանի համար: ՀՀ վարչապետները լքել են իրենց պաշտոնն այն ժամանակ, երբ նրանք այլեւս որեւէ ֆունկցիա չեն կարողացել կատարել ո՛չ տնտեսական զարգացման առումով, ոչ ներքին քաղաքականության, եւ ոչ էլ արտաքին հարաբերությունների առումով»,- եզրափակեց Ս. Սաֆարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT