Երևան
12 °C
Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Դրանից առաջ` 2003-2009 թվականներին նա Ավանի թաղապետն էր, ապա Երեւանի փոխքաղաքապետը:
Ասում են, որ նա լավ թաղապետ է եղել, Ավանին «լավ է նայել»: Բայց նա արդեն 6 տարի Երեւանի քաղաքապետն է, եւ տեսնենք, թե այդ պաշտոնում նա արդյոք Երեւանին է՞լ է «լավ նայում» հավասարապես: Չի՞ դնում արդյոք խտրականություն Երեւանի տարբեր համայնքների միջեւ: Դրա համար ուսումնասիրենք, օրինակ, վերելակների կապիտալ նորոգման վրա կատարված ծախսերը ըստ համայքների: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ամեն տարի հրապարակում է այդ տվյալները: Ինչպես տեսնում ենք, ամենաշատ վերելակները Մալաթիա-Սեբաստիայում են` 493 հատ, երկրորդը Աջափնյակն է` 308 հատ, ապա Նոր Նորքը` 303 հատ եւ այլն: Ավանը վերելակների թվով վեցերորդն է` 211 հատ:
Հիշենք այս թիվը եւ անցնենք առաջ: Երկրորդ գծապատկերում ներկայացված են նույն ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական տվյալները վերելակների կապիտալ նորոգման վրա 2011-2015 թվականների ընթացքում պետական եւ համայնքային բյուջեներից իրականացված ծախսերի վերաբերյալ: Ինչպես տեսնում ենք, ծախսերի «կլանման» տեսանկյունից Ավանը առաջինն է: Նշված 5 տարիների ընթացքում պետական եւ համայնքային բյուջեներից Ավանի վերելակների կապիտալ նորոգման վրա ծախսվել է 131.2 միլիոն դրամ: Երկրորդ տեղում գտնվող Աջափնյակի վերելակների նորոգմանը ուղղվել է ավելի քան երկու անգամ պակաս գումար:
Բայց որպեսզի հաշվարկը համադրելի լինի, պետք է յուրաքանչյուր համայնքի վերելակների վրա կատարված ընդհանուր ծախսը բաժանել վերելակների թվի վրա, եւ այդ դեպքում միայն պարզ կդառնա, թե որքանով են ծախսերը հավասարակշռված ըստ համայնքների: Այդ պարզ թվաբանական գործողության արդյունքները ներկայացված են երրորդ գծապատկերում: Ուսումնասիրելով այս գծապատկերը, հանգում ենք տխուր, շատ տխուր եզրակացության: Ավանի մեկ վերելակի հաշվով պետական եւ համայնքային բյուջեներից 2011-2015 թվականների ընթացքում հատկացվել է 620 հազար դրամ: Դա 3.3 անգամ ավելի շատ է, քան, ասենք Աջափնյակի ցուցանիշը: Իսկ ամենաշատ վերելակներ ունեցող համայնքի` Մալաթիա- Սեբաստիայի յուրաքանչյուր վերելակի համար հատկացված գումարը կազմել է ընդամենը 26.3 հազար դրամ, ինչը 23.5 անգամ քիչ է, քան Ավանի ցուցանիշը: Էլ չենք խոսում Շենգավիթի մասին, որտեղ յուրաքանչյուր վերելակի հաշվարկով ծախսված գումարը 1400 դրամ է, Նոր Նորքում` 231 դրամ...:
Ի՞նչ է սա նշանակում: Ավանի թաղապետից հետո դառնալով Երեւանի քաղաքապետ, Տարոն Մարգարյանը շարունակել է մնալ Ավանի թաղապետ: Նա եւ նրա թիմը խորապես անտարբեր են մյուս համայնքների խնդիրներին եւ իրենց ունեցած ֆինանսական եւ ադմինիստրատիվ ռեսուրսը ծախսել են հիմնականում Ավանի վրա:
Եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա սա գավառամտության դրսեւորում է: Այսպես վարվում են միջնադարյան աշխարհայացքով իրենց երկիրը կառավարող առաջնորդները, օրինակ, Միջին Ասիայում, Հնդկաչինում եւ այլուր: Նրանք իրենց ծննդավայրը վեր են ածում ուխտատեղիի, երեխաներին ավտոբուսներով տանում այնտեղ, պատմում մեծ առաջնորդի մանկության մասին...: Դե բարեբախտաբար Հայաստանում առայժմ այդպես չէ, բայց կարծես դեպքերը զարգանում են հենց այդ ուղղությամբ: Համենայնդեպս մայրաքաղաքի ռեսուրսները քաղաքապետի թաղի վրա ծախսելը այդպիսի նախանշաններ է պարունակում: Եթե շարունակվի այդ տրամաբանությամբ, ապա շուտով պետք է լինի քաղաքապետի անվան փողոց, դպրոց, մի 200 հատ կիսանդրի եւ այդ ամենը՝ Ավանում: Բայց սիրուն չի, չէ՞, Տարոն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին
Մոդուլային տիպի նոր զորամասը․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
ՀՀ վարչապետի այցն ԱՄԷ ավարտվել է նախագահի հետ հանդիպմամբ․ ստորագրվել է երկկողմ համաձայնագիր․ լուսանկարներ
ՌԴ-ի գնացքը գնացել է, կորցրել է մեզ վրա ազդելու լծակները. Վենսի այցը պատմական իրադարձություն է. տեսանյութ
Ալեն Սիմոնյանն ու Մատվիենկոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանին վերաբերող հարցեր
Հայհոյել են, խոչընդոտել ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի աշխատանքը
Սուրեն Պապիկյանը մասնակցել է մոդուլային տիպի զորամասի բացմանը․ տեսանյութ
Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
«Մեր ձևովը» ի՞նչ է․ կուսակցություն է, որը չգրանցված է, որ ֆինանսավորման սահմանափակումների տակ չլինի՞
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի հանձնառությունը
Տաշիրսամոները և մյուսները Կրեմլի կատարածուներն են, գործակալ. պետք է վերջ տալ ռևանշիզմին. Չափարեան. տեսանյութ
ՏԿԵ նախարարն ու Հայաստանում ԵՄ դեսպանը էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր են քննարկել
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալներն աճել են․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Քաղաքացուն խոշտանգելու համար մեղադրվող ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է
ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել տրանսպորտային հարցերը Հարավային Կովկասում. Լավրով
Քուվեյթը Հայաստանի բարեկամ և եղբայրական երկիր է․ նախագահն ընդունել է դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին
Միշտ երազել եմ այցելել ձեր երկիր. անհրաժեշտ է ճանաչել Հայաստանը՝ որպես քաղաքակրթությունների օրրան․ Օ'Ֆլահերթի
Քննարկվել են Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպչական հարցերը
Երևանի քաղաքապետը մամուլի նոր քարտուղար ունի
Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին
Բնության պաշտպանությունն ու համայնքների աջակցումը մնում են ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության առանցքում
Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով․ ձնախառն անձրև կտեղա, լեռնային շրջաններում բուք կլինի
Ավարտեցի Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը․ մեկ շնչով կարդացվող գիրք է․ Աննա Հակոբյան
Մտքեր ենք փոխանակել ՔՊ կուսակցության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցության վերաբերյալ․ Մանավազյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 5-ին
30 հազարից ավել քաղաքացի կենսաթոշակները, նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում փոխել մեթոդը. Թորոսյան
Դուք հույսի սերմնացաններ եք․ Հռոմի պապը՝ Փաշինյանին և Ալիևին
Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան
Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին
Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել
Պաշտպանն անդրադարձել է համացանցում տարածված ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսանյութին
AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով
Կկարողանա՞ Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ. «Մեր ձևով» շարժման սոցհարցումները գովազդում են անհայտ էջեր. FIP
Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT