Որն է Սերժ Սարգսյանի ինքնավստահության աղբյուրը. հանդիպում մեկ տարի անց

Երեկ Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպումը նվիրված է եղել ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին: Վերջին անգամ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ Սերժ Սարգսյանը հանդիպել էր շատ ավելի լարված իրավիճակում` 2016-ի ապրիլի 4-ին: 

Ապրիլյան պատերազմի ամենաթեժ օրը նախագահական նստավայր հրավիրելով ԵԱՀԿ անդամ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, Սարգսյանը մի շարք ուղերձներ հղեց նրանց մայրաքաղաքներին, հայտարարեց, որ արտգործնախարարությանը հրահանգել է աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ եւ սպառնաց` եթե ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Մինչ օրս պարզ չէ, թե ինչ ճակատագրի արժանացավ Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրը, ԱԳՆ-ն աշխատե՞ց դրա վրա, թե՝ ոչ: Անկախության ճանաչմանը բանը չհասավ, որովհետեւ այդ հանդիպումից ժամեր անց արդեն Մոսկվայում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց:

Ինչ վերաբերում է ուղերձներին, ապա Սարգսյանը երեք ուղերձ փոխանցեց. 1. ապրիլի լույս 2-ի գիշերը Ադրբեջանն է նախահարձակ եղել, ուստի Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ երկրները ռազմական գործողություններ սկսելու համար հստակ բացատրություններ կպահանջեն Բաքվից: 2. Հայկական կողմը չի հրաժարվում փոխզիջումներից, սակայն դրանք հնարավոր են միայն այն ժամանակ, երբ կլուծվի հակամարտության բուն պատճառը, իսկ Արցախի ժողովրդին ոչ ոք չի կարող պարտադրել ապրել այնպիսի պետության կազմում, որը չի արտացոլում այդ ժողովրդի իղձերն ու արժեքները: 3. Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Lեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ` անկախ նրանից՝ հավանում է ղարաբաղցիներին, թե` ոչ, իսկ զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է դառնա մանրամասն ուսումնասիրության եւ գնահատականի առարկա:

Այս ուղերձների ճակատագրերի մասով էլ ամեն ինչ հստակ չէ: Համենայնդեպս հայտնի չէ, որ ԵԱՀԿ որեւէ երկիր Ադրբեջանից բացատրություն է պահանջել ապրիլյան պատերազմի ռազմական գործողությունները սկսելու վերաբերյալ: Դեռեւս լուծված չէ նաեւ զինադադարի դեպքերը ուսումնասիրելու համար համապատասխան պայմաններ ստեղծելու խնդիրը, խոսքը հակամարտության գոտում հետաքննության մեխանիզմների տեղադրման մասին է:

Այսինքն, ճիշտ է, ապրիլյան պատերազմի ճգնաժամը ինչ-որ կերպ հաղթահարվեց, սակայն գլոբալ առումով ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ ապրիլի 4-ի հանդիպման ժամանակ հնչած ոչ մի ուղերձ իր նպատակին չի հասել: Սա չի խանգարել, սակայն, որպեսզի Սերժ Սարգսյանը նույն կազմով երեկվա հանդիպման ժամանակ բավական ինքնավստահ արտահայտվի 2016-ի  ապրիլյան պատերազմի եւ դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ:

«Սերժ Սարգսյանը, հիշելով 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին նման ձեւաչափով դեսպանների հետ վերջին հանդիպումը՝ հույս է հայտնել, որ ապրիլյան դասերը ոչ միայն Ադրբեջանի համար են, այլեւ բոլորի՝ որպես ԵԱՀԿ անդամ երկրներ, որպես մեկ միասնական անվտանգային տարածք, որպեսզի բոլորը շատ ավելի աչալուրջ լինեն հնչող ահազանգերին եւ անվտանգության սպառնալիքներին»,- ասվում է երեկվա հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ի՞նչն է հիմք տալիս Սերժ Սարգսյանին այսպիսի տոնայնության համար, ինչով է ապրիլյան պատերազմը դաս ԵԱՀԿ անդամ երկրների համար: Այն, որ դա դաս էր Ադրբեջանի համար, դեռ ինչ-որ կերպ կարելի է ընկալել: Բայց միայն այն փաստը, որ այդպես էլ ԵԱՀԿ-ն չդատապարտեց այդ երկրին ռազմական գործողություններ սկսելու  համար, բավական էր, որպեսզի մեծ դասեր կատարվածից Ադրբեջանը չքաղի:

Ինչ վերաբերվում է երեկվա հանդիպման թեմային`ապրիլի 2-ի ընտրություններին, Սերժ Սարգսյանը այս հարցում էլ բավական ինքնավստահ է եղել եւ բարձրագոչ հայտարարություններ է արել: Օրինակ, նա ասել է, որ «այս ընտրություններն արձանագրեցին այն կարեւոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության եւ պետականաշինության գործում»: Ասել է նաեւ, որ Հայաստանում անշրջելի է դարձել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առաջմղումը, քաղաքական եւ հասարակական կյանքում բազմակարծությունը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանները այս ամենի վերաբերյալ հարցեր են ուղղել Սերժ Սարգսյանին: Մասնավորապես, խորհրդարանական ընտրություններին Սարգսյանի տված գնահատականի հետ կապված են դեսպանները հարցեր ունեցել: Կոնկրետ ինչ հարց, հաղորդագրության մեջ, իհարկե, չի ասվում:

Հարցեր են հնչել նաեւ կառավարության բարեփոխումների օրակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներով: Այս դեպքում նույնպես չի ասվում, թե ինչ հարց է հնչել է եւ ինչ պատասխան է դրան հետեւել: Բնականաբար, ամենահետաքրքիր եւ ինտրիգային մանրամասների մասին պաշտոնական հաղորդագրությունը լռում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3821 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա