Երևան
12 °C
«Քարոզարշավի ընթացքը կգնահատեմ դրական, բարձր մակարդակի: Քարոզչությունը հիմնականում բարեկիրթ էր եւ այստեղ լուման, իհարկե, բոլոր քաղաքական ուժերինն է»,- այս մասին ՀՀԿ-ի ամփոփիչ միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Կարելի էր շատ ավելի շատ շեշտադրում անել, սա բոլորիս է վերաբերվում, ծրագրային դրույթների վրա, իհարկե կարելի էր որոշ տեխնիկական հարցեր լուծել այլկերպ, բայց այդուհանդերձ ես գոհ եմ հատկապես ՀՀԿ-ի քարոզարշավից»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ տպավորված է նաեւ այլ քաղաքական ուժերի քարոզարշավներից, սակայն անուններ տալուց զերծ մնաց:
Armtimes.com-ի դիտարկմանը, որ քարոզարշավի ընթացքում բանավեճեր չեղան, Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց. «Ցավում եմ, որ Հանրային հեռուստառադիոընկերության երկու առաջարկները մնացին օդում կախված: Առաջինը, որն ընդհանրապես 6 ուժ մերժեց, երեքն ընդունեցին՝ այդ թվում եւ մենք: Երկրորդը՝ էլի մի զգալի մասը մերժեց: Դա կարելի է վերագրել էլի քաղաքական մշակույթի չձեւավորված լինելուն: Բանավեճեր շատ եղան տարբեր լրատվականներում»:
ՀՀԿ փոխնախագահից հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀՀԿ-ի քարոզարշավին: «Ամբողջ այս 27-28 օրերը մամուլը դրա մասին էր փորձում գրել, բզբզել, հասկանալ, վերլուծել, պսեվդո վերլուծել եւ այլն: Իրականությունը շատ ավելի պարզ է՝ նախագահն իր խոսքում, մի քանի հարցազրույցներում ասել էր, որ որպես երկրի ղեկավար այս քարոզարշավը դիտարկում է որպես համազգային առաջնորդ: Կոնկրետ խառնվելու, քարոզչությամբ զբաղվելու խնդիր չի դնում, նաեւ դրա համար կան օբյեկտիվ հիմքեր»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ օբյեկտիվ հիմքերից մեկը ՀՀԿ-ի առաջի տեղակալ Կարեն Կարապետյանի գործոնն է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT