Երևան
12 °C
Եթե Գինեսի ռեկորդների գրքում սահմանված լիներ աշխարհի «ամենաթանկ ռազմական ուսումնարան» անվանակարգը, ապա երեկ Հայաստանը միանշանակորեն կգրանցվեր այդ գրքում:
ՀՀ կառավարությունը երեկ որոշում ընդունեց Դիլիջանի անտառներում տեղակայված Պետեկամուտների կոմիտեի համար կառուցված տխրահռչակ «ուսումնական կենտրոնը» ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնելու մասին: Այդ կենտրոնը այսուհետ կծառայի որպես ռազմական ուսումնարան: Ինչ կապ ունի սրա հետ Գինեսի ռեկորդների գի՞րքը... Կապը հետեւյալն է: ՀՀ ռազմական տարեկան բյուջեն կազմում է մոտ 400 միլիոն դոլար: Նշված ուսումնական կենտրոնի նույնիսկ հաշվեկշռային արժեքը կազմում է 32 միլիոն դոլար, կամ մեր ռազմական բյուջեի մոտ 7 տոկոսի չափով: Եթե համադրելիությունը պահպանելով՝ սա տարածենք ԱՄՆ-ի ռազմական բյուջեի վրա, ապա այդ երկրում պետք է լինի գոնե մեկ ռազմական ուսումնարան, որի գինը կազմի 44 միլիարդ դոլար: Պատկերացնո՞ւմ եք որեւէ շենք, որի կառուցման ինքնարժեքը լինի 44 միլիարդ դոլար: Չկա աշխարհում նման որեւէ շենք: Համեմատության համար Երեւանի բոլոր բնակարանների շուկայական գները եթե գումարենք իրար, դա չի գերազանցի 14-15 միլիարդ դոլարը:
ՊԵԿ-ի արդեն նախկին` Դիլիջանի «Ուսումնական կենտրոնի» պատմությունը թերեւս բոլորին է հայտնի: Այդ գերճոխ օբյեկտը կառուցելու նախաձեռնության հեղինակը ՀՀ նախկին ՊԵԿ նախագահ, ապա նաեւ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էր: 6-7 տարի շարունակ կառուցվում էր այդ «կենտրոնը», եւ 6-7 տարի շարունակ մամուլը, անհատ քաղաքացիներ, տնտեսագետներ ահազանգում էին, որ պետեկամուտների կոմիտեի համար նման օբյեկտ կառուցելը, մեղմ ասած, նպատակահարմար չէ: Բայց 6-7 տարի շարունակ կառավարությունը գլուխը կախ պետբյուջեից աստղաբաշխական հատկացումներ էր անում ու դա համարում խիստ նպատակային: Ախր այդ գումարը պահանջում էր այն ժամանակ սուպեր, մեգա նախարար Գագիկ Խաչատրյանը: Բայց անցած տարվա հոկտեմբերին հանկարծ պարզվեց, որ իրոք աննպատակահարմար է այդ օբյեկտը ՊԵԿ-ին տալը ու սկսեցին մտածել, թե ինչ կարելի է անել այդ «ոսկեջրած» ու «ադամանդակուռ» օբյեկտի հետ: Ուզում էին վաճառել, բայց չստացվեց: Նույնիսկ փորձում էին Գագիկ Խաչատրյանին համոզել, որ ինքը գնի իր իսկ նախաձեռնությամբ կառուցված այդ օբյեկտը, բայց էլի չստացվեց: Ու այստեղ հայտնվեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ առաջարկեց այն հատկացնել ՊՆ-ին որպես ռազմական ուսումնարան:
Նման ճոխ օբյեկտը ռազմական նպատակներով օգտագործելու գաղափարը այնքան արտառոց է, որ ստիպեց մի քանի ամիս մտածել, եւ ահա վերջ` երեկ կառավարությունը արեց դա: Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ ենք հասկանում գերճոխ օբյեկտ ասելով, ներկայացնենք որոշ հատվածներ կառավարության որոշմանը կցված մի փաստաթղթից:
Դրանում ներկայացված է վարչական այն գույքի ցանկը, որը ռազմական ուսումնարանին է տրամադրվելու շենք շինություններից բացի: Այդ գույքի ընդհանուր արժեքը մոտ 1 միլիարդ դրամ է: Գնացինք. «Ատամի խոզանակի պատից կախվող ապակե տարա, կախիչի ծածկույթը` փայլուն քրոմ, իտալական արտադրության» 103 հատ (մեկ հատի գինը 10 հազար դրամ): «Ձեռքերը չորացնող թղթի համար նախատեսված մետաղական տարա, իսպանական արտադրության» 50 հատ (մեկ հատի գինը` 69 հազար դրամ): «Անձեռոցիկների մետաղական տուփ, ծածկույթը` փայլուն քրոմ, իտալական արտադրության» 114 հատ (մեկ հատի գինը 41 հազար դրամ): «Ապակյա սիգարի աման կլոր» 6 հատ (մեկ հատի գինը` 34 հազար դրամ): «Մետաղյա մսի մուրճ մետաղյա բռնակով 34 սմ» 3 հատ (մեկ հատի գինը 32 հազար դրամ): «Մետաղյա սիգարի կտրիչ» 4 հատ (մեկ հատի գինը` 32 հազար դրամ): «Խոշորացույցով հայելի` պատից ամրացվող, ծածկույթը` փայլուն քրոմ, իտալական արտադրության» 95 հատ (մեկ հատի գինը) 39 հազար դրամ.... ու այսպես ավելի քան 220 անուն ապրանքներ, մեկը մեկից իտալական, մեկը մեկից գերմանական ու ավստրիական: Երկտեղանոց մահճակալները, 1.8 միլիոն դրամանոց քրոմապատ «գանտելը» եւ 2.5 միլիոն դրամանոց զարդաքանդակն էլ վրադիր:
Ահա այսպիսի շքեղության մեջ են սովորելու մեր ապագա սպաները: Շարունակելով այդ շքեղ ուսման տրամաբանությունը, ծառայության ժամանակ մեր սպաները պետք է հագնված լինեն բացառապես «լաբուտեն» ոճի «Ստեֆանո Րիչիի» սմոքինգ, ծխեն բացառապես սիգարներ, որի ծայրը պետք է կտրեն 70 դոլարանոց քրոմապատ սիգարի կտրիչով: Ամեն անգամ թշնամու դիրքերը հեռադիտակով ուսումնասիրելուց հետո պետք է նայեն 80 դոլարանոց քրոմապատ, իտալական արտադրության խոշորացույցով հայելու մեջ, ուսից պետք է կախված լինի քրոմապատ ավտոմատ, իսկ դիրքեր պետք է գնան «Լամբորջինիներով»...: Չնայած սրա մեջ որոշակի տրամաբանություն կա թերեւս` թշնամին սա տեսնելով՝ զարմանքից ու նախանձից կնահանջի կամ կհանձնվի:
Ինչպես է հնարավոր հիմնավորել 7 աստղանի նման օբյեկտը ռազմական նպատակներով օգտագործելու որոշումը, նույնիսկ դժվար է կռահել: Բայց այս որոշումը ունի մեկ այլ հմայք եւս: Նշված օբյեկտը շատ թանկ ու հարմարավետ «հանգստյան տուն է» եւ տեղակայված է զբոսաշրջային կենտրոնում: ՀՀ կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է գերակա ճյուղ եւ փորձում է ներդրումներ ներգրավել հենց այսպիսի «հանգստյան տներ» կառուցելով: Այսինքն, ամենատրամաբանականը կլիներ այն, որ այս գերճոխ օբյեկտը դիտարկվեր որպես ներդրումային ծրագիր եւ առաջարկվեր վաճառքի, վարձակալության, կառավարման եւ այլն: Եթե զբոսաշրջությունը իրոք հեռանկար ունի Հայաստանում, եւ այդ ճյուղում ներդրումների պոտենցիալ իրոք կա, ապա մեծ է հավանականությունը, որ ներդրողը նոր օբյեկտ կառուցելու փոխարեն գնի արդեն կառուցված, բոլոր կոմունիկացիաներով հագեցած այս օբյեկտը: Սա տրամաբանական է: Բայց եթե կառավարությունը որոշում է կայացնում այս օբյեկտը օգտագործել բոլորովին այլ նպատակներով, նշանակում է ինքն էլ չի հավատում ներդրումների հեռանկարներին: Կառավարությունը թերեւս առաջնորդվում է «միեւնույն է, ներդրողներ չեն լինելու, իսկ էս գյոզալ օբյեկտն էլ արեւի ու անձրեւի տակ քայքայվելու է» տրամաբանությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից
Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան
ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ
Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել
Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT