Երևան
12 °C
Հանրապետական կուսակցության ծրագրում կա «Արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար» բաժին: Համաձայնեք, ՀՀԿ-ի դեպքում «կոռուպցիա» տերմինը մի ուրիշ, առանձնահատուկ հմայք ունի:
Եվ ուրեմն, ինչպես է ՀՀԿ-ն պայքարելու կոռուպցիայի դեմ: Նախ, ինչ կարծիքի է ՀՀԿ-ն կոռուպցիայի մասին: «Ինչպես մեր քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները, այնպես էլ ժողովրդավարությունը, պաշտպանության կարիք ունեն: Նախեւառաջ՝ պաշտպանություն կոռուպցիայից, որ ծնում է կամայականություն, անազատություն եւ անարդարություն»,- այսպես է սկսվում ՀՀԿ ծրագրի` «կոռուպցիայի դեմ պայքարի» բաժինը: Սկիզբը վատ չէ: Նույնիսկ կարելի է ասել` խոստումնալից է:
Ավելի խոստումնալից է շարունակությունը` «Մեր նպատակն է կայացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ, որը թույլ կտա արդյունավետ կանխարգելել մեր առաջընթացն արգելակող այդ քաղցկեղը եւ ապահովել կոռուպցիոն հանցագործությունների դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը»,- գրված է շարունակությունում: Սա արդեն ոչ միայն խոստումնալից է, այլ նույնիսկ գոտեպնդող:
Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես է պայքարելու ՀՀԿ-ն կոռուպցիայի դեմ, որտեղ է այդ կոռուպցիան եւ այլն: Ահա այստեղ է, որ տարակուսանքներ են առաջանում: «Մենք սկսել ենք ձեւավորել այդպիսի պաշտպանիչ մեխանիզմ: Դրա կենտրոնական մասը պետք է լինի դատաիրավական համակարգը»,- ասվում է ՀՀԿ ծրագրում: Այսինքն՝ դատաիրավական համակարգի միջոցով ՀՀԿ-ն պետք է պայքարի կոռուպցիայի դեմ: Այդ պայքարում, ուրեմն, դատաիրավական համակարգը դրոշակակիրն է: Իսկ գիտե՞ք ինչու: Շատ պարզ. որովհետեւ մեր դատաիրավական համակարգը, ըստ ՀՀԿ-ի, կոռումպացված չէ: Սա կարդալով, իհարկե, ոմանք քահ-քահ կծիծաղեն, ինչպես դասականը, բայց այդպես գրված է ծրագրում:
Չափազանցությո՞ւն է թվում: Մի քանի մեջբերում ծրագրից. «Մենք պետք է ձեւավորենք ժամանակակից արդյունավետ դատական համակարգ, որը կգործի նորացված Սահմանադրության համաձայն: Մենք նաեւ պետք է ձերբազատվենք օրենքի եւ դատարանի հանդեպ կասկածամիտ վերաբերմունքից, ինչը կա մեր հասարակության մեջ», «դատական համակարգն ունի ցածր վարկանիշ, որը պայմանավորված է ոչ միասնական դատական պրակտիկայով եւ դատարաններում կոռուպցիայի վերաբերյալ տարածված պատկերացումներով», « Դատարանների նկատմամբ վստահությունը ցածր է» ...:
Դատաիրավական համակարգում, հասկանում ես, չկա կոռուպցիա: Ուղղակի մարդիկ չեն վստահում, կասկածամիտ են, ունեն «դատարաններում կոռուպցիայի վերաբերյալ տարածված պատկերացումներ» եւ ընդամենը:
Մարդիկ են վատը, ոչ թե դատաիրավական համակարգը: Գաղջ մթնոլորտում առավոտյան արթնանում են ու չեն վստահում դատարաններին: Այդ անվստահությունից տարածվում են կոռուպցիայի վերաբերյալ ինչ-որ պատկերացումներ: Եվ ահա ՀՀԿ-ն գտել է այս խնդրի լուծումը. «Մեր նպատակն է. ցածր վարկանիշ ունեցող դատական համակարգից անցում դեպի արդար, վստահելի եւ արդյունավետ դատական համակարգ»,- գրել են իրենց ծրագրում ՀՀԿ-ականները: Դե եթե դատաիրավական համակարգում կոռուպցիա չկա, այդ համակարգի միջոցով էլ պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ, ուրեմն մնում է լուծել այդ համակարգի նկատմամբ մարդկանց վստահության հարցը: Այսինքն, ամեն առավոտ մարդիկ պետք է արթնանան ուրախ տրամադրությամբ եւ նույնիսկ չմտածեն դատաիրավական համակարգում կոռուպցիայի մասին, չպետք է ունենան նման պատկերացումներ: ՀՀԿ ծրագրի մեջ հենց այս տրամաբանությունն է դրված: Հակառակ դեպքում կգրեին, որ դատաիրավական համակարգը կառուցվածքային կոռուպցիայի մեջ է թաթախված, առաջին հերթին պետք է հենց այդ հարցը լուծել...:
Չեն գրել՝ ուրեմն չկա կոռուպցիա այդտեղ եւ մարդիկ թյուր պատկերացումներ ունեն այդ համակարգում կոռուպցիայի վերաբերյալ: Չկա այդտեղ կոռուպցիա եւ վերջ:
«Դատախազության եւ քննչական մարմինների գործունեության արդյունավետության հետեւողական բարձրացմանը եւս առաջնահերթ ուշադրություն է հատկացվելու։ Սահմանադրության փոփոխությունների համատեքստում կհստակեցվեն դատախազության լիազորությունները, կորոշակիացվեն քննչական մարմինների կարգավիճակը եւ նրանց գործունեությանը ներկայացվող պահանջները»,- գրված է ծրագրում: Որեւէ մեկը այստեղ տեսա՞վ կոռուպցիա բառը: Չկա այստեղ կոռուպցիա, հո զոռով չի: Ընդամենը խոսքը արդյունավետություն բարձրացնելու մասին է: Դե մի քիչ լավ չեն աշխատում, էլի:
Ուրիշ լուծումներ էլ է առաջարկում ՀՀԿ-ն կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Օրինակ. «բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու դեպքում վարչական կամ քրեական պատասխանատվություն»,- գրված է ծրագրում: Ինչու նման բան մինչեւ հիմա եղե՞լ է: Որեւէ մեկը թաքցրե՞լ է: Իհարկե, կան թյուր կարծիքներ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները իրենց «գույքի ու եկամուտների» հիմնական մասը հանում են օֆշորներ, բայց քանի որ մինչեւ հիմա որեւէ բարձրաստիճան պաշտոնյա այդ մասին չի հայտարարել, չի դժգոհել դրանից, դատաիրավական համակարգը երբեք նման ապացույցներ չի փնտրել ու չի գտել, ուրեմն նման բան չկա: Հա, իհարկե, ՀՀԿ ցուցակում գտնվող ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանի անունը շոշափվեց օֆշորային ինչ-որ պատմության հետ, բայց շատ շուտով պարզվեց, որ դա միջազգային դավադրություն էր հայ մեծ գեներալի դեմ, մեր իրավապահներն էլ երկար փնտրեցին ապացույցներ չգտան, ու հիմա ազգովի պետք է ներողություն խնդրենք նրանից: Միհրան Պողոսյանի` ՀՀԿ ցուցակում գտնվելը ինքնին ապացուցում է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք, երբեք, ոչ մի դեպքում օֆշորների հետ կապ չունի եւ չի ունեցել: Վաաաբշե:
Մի խոսքով, Հայաստանում կոռուպցիայի մասին կան ընդամենը «կոռուպցիայի վերաբերյալ տարածված պատկերացումներ», իսկ կոռուպցիա ինքնին չկա: Բա արժի՞ չեղած բանի դեմ պայքարել, ժամանակ վատնել: Վստահաբար ընտրություններից անմիջապես հետո ՀՀԿ-ում կսթափվեն, եւ հանգիստ կթողնեն կոռուպցիան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT