Արարատում ընդդիմության շտաբները փակվում են. Գրիգորյանները սպառնում են տարածքի տերերին

Արարատի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաթեժ ու պայթյունավտանգ ընտրատարածքը:

Գրեթե ամեն օր այստեղ տեղի է ունենում ռեյտինգային թեկնածուների շահերի որոշակի բախում: Երեկ, օրինակ, ոստիկանության Արտաշատի բաժին էր բերման ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, Արտաշատի քաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի շտաբի պետ Գարսեւան Վարդանյանը:

Երեկ մենք տեղեկություններ ստացանք, որ իշխանությունները թույլ չեն տալիս, որ մարզում շտաբներ ունենան նաեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Մարզում «Ելք» դաշինքի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռազմիկ Թեւոնյանն, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց, թե փակվել են Մասիսում ու Արտաշատում բացված իր շտաբները: Շտաբի տարածքների սեփականատերերը այն վարձակալության հանձնելուց կարճ ժամանակ հետո մոտեցել են թեկնածուին ու ասել, որ չեն կարող այլեւս դրանք իրեն տրամադրել: Վ. Թեւոնյանի խոսքերով՝ այդ տարածքների սեփականատերերի մոտ են ուղարկում նրանց վրա ազդեցություն ունեցող տարբեր մարդկանց, ոստիկաններն են նրանց զանգահարում, զգուշացնում, որ ընդդիմությունից պետք է վերցնեն դրանք: Թեկնածուի խոսքերով՝ այդ սեփականատերերը պարզապես վախեցած՝ իրենցից խնդրում են ազատել տարածքներն ու չնեղանալ, քանի որ իրենց սպառնում են: «Բա անհարմար չե՞ն զգում: Վաղը մյուս օրը թուրքի հետ կռիվ է ընկնելու, այդ ժողովրդին որ վախեցնում են, էդ վախեցած ժողովուրդն ինչպես պիտի գնա ու կռիվ անի: Թե՞ հանրապետականներն են գնալու կռվեն»,- վրդովված հարցնում էր նախկին ազատամարտիկը:

Նա նաեւ հավատացնում է, որ ինչպես բոլոր ընտրություններին, իշխանություններն այս անգամ էլ ընտրակաշառք են բաժանելու: «Բա ուրիշ ինչպե՞ս կարող են վերարտադրվել: Ուրիշ տարբերակ ունե՞ն: Այս մարդիկ 2000 թվականից փող են բաժանում, սահմանային գոտի են գալիս ու փող բաժանում, պատկերացնո՞ւմ եք»,- ասում էր Թեւոնյանը:

Անցած տարեվերջին պաշտոնից ազատվեց ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանը, որը Հովիկ Աբրահամյանի եղբորորդին էր: Փոխարենը նշանակվեց Սեւան Քոչարյանը, որն ավելի շատ կրում է Արարատի «Ավշար» գործարանի սեփականատեր եղբայրների՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի ազդեցությունը: Եվ ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հենց ոստիկանությունից են անուղղակի կերպով խոչընդոտում ընդդիմադիր ուժերի կամ թեկնածուների շտաբների բացմանը: Եվ ամենաշատը այդ գործընթացը խրախուսում են Գրիգորյան եղբայրները:

Մյուս կողմից՝ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից ու կուսակցությունից հեռանալուց հետո այս մարզում սուր պայքար է սկսվել նրա դեմ: Եվ որպեսզի այնտեղ նորից մենիշխանություն չձեւավորվի, ինչպես Աբրահամյանների դեպքում եղավ, իշխանությունները որոշել են դիվերսիֆիկացնել վերջիններիս ազդեցությունը, երկիշխանություն առաջացնել եւ Գրիգորյան եղբայրներից զատ մարզ գործուղել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Վերջինս, հիշեցնենք, նշանակվեց ՀՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավար: Արարատում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է նաեւ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը: ՀՀԿ-ի այս պաշտոնյաները փորձում են մարզում ոչ միայն թուլացնել Հովիկ Աբրահամյանի դիրքերը, այլեւ տիրանալ նրա երբեմնի ազդեցության լծակներին: Այդպիսով՝ այս պաշտոնյաները Աբրահամյանի դեմ պայքարելուց զատ, կատաղի պայքար են սկսել նաեւ միմյանց դեմ: Տպավորությունն այնպիսին է, որ մարզում ավելի անվերահսկելի ու սուր են պայքարում հատկապես Գրիգորյան եղբայրները: Ապրիլյան խորհրդարանական ընտրություններն Աբրահամյանների ազդեցությունը բաժանելու կամ վերցնելու ամենահարմար հնարավորությունն են: Ով հնարավորինս շատ կամ ամենաշատ ձայները ստացավ մարզում, նա էլ կվաստակի այդ տարածաշրջանում ամենաազդեցիկի տիտղոսը:

Հայտնի է, որ ընտրատարածքների թիվը թեեւ երեք-չորս անգամ կրճատվել է ու տարածությունն էլ նույնքան մեծացվել, միեւնույն է, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները պայքարում են հիմնականում ավելի փոքր՝ նախկին մեծամասնական ընտրատարածքներում: Սերժ Սարգսյանը համապատասխանաբար Ա. Սարգսյանին գործուղել է Արտաշատի ենթաշրջան, Ա. Գրիգորյանին՝ Արարատ, իսկ Մ. Մուրադյանին՝ Մասիս: Բայց թեկնածուները, մասնավորապես Գրիգորյանները, չեն սահմանափակվում իրենց նեղ տարածքով: Նրանք երկու շաբաթ առաջ շտաբ էին բացել Մասիսում հենց Մ. Մուրադյանի շտաբի անմիջապես հարեւանությամբ: Մուրադյանն, օրինակ, երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը շտաբներ է բացել միայն Մասիսի շրջանում եւ հանդիպումներ է անցկացնում հենց այդ տարածքում: Մեր տեղեկություններով, Ա. Սարգսյանն իր հերթին շտաբներ չունի Մասիսում եւ Արարատում ու սահմանափակվել է միայն Արտաշատով: Վերջինս թեեւ երեկ մեզ հետ զրույցում չընդունեց այդ տարբերակումը՝ ասելով, որ ինքն անձնապես շտաբ չունի, Արտաշատում եւ ողջ մարզում շտաբներ ունի Հանրապետական կուսակցությունը: «Ով ինձ ճանաչում է, ձայն կտա, ով էլ չի ճանաչում, կուսակցությանը ձայն կտա»,- հավելեց նա:

Բայց հետաքրքիրն այն է, որ նախընտրական այս շրջանում Գրիգորյանները թեեւ հասցրել են բախվել Մ. Մուրադյանի ու Ա. Սարգսյանի թիմի հետ, բայց դեռ չեն առնչվել Աբրահամյանների ու Գագիկ Ծառուկյանի թիմի հետ, որոնք այնտեղ միասնաբար՝ «Ծառուկյան» դաշինքի ներքո են հանդես գալիս: Տպավորությունն այն է, որ Գրիգորյաններն առայժմ Արարատում զգուշանում են Աբրահամյան-Ծառուկյան տանդեմից, կամ էլ պարզապես ճիշտ են այն կարծիքները, թե ընդամենն արտաքին տպավորություն է, որ նրանք հակառակորդներ են: Եվ որ իրականում Գրիգորյանների ու Աբրահամյանների հարաբերություններն այդքան էլ թշնամական չեն, ու Գրիգորյաններն աշխատում են վերջիններիս չխանգարել, փոխարենը պայքարից դուրս մղել յուրայիններին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14561 դիտում

Երևանում 2026 թվականին կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք

Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս Հիմա» ֆիլմերի աստղ Ռոբերտ Դյուվալը

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով 600 զոհի մասին

Քոչարյանի «Մայր Հայաստան» դաշինքը ձեռքի թեթև շարժումով վերածվեց Ծառուկյանի «Մայր Հայաստան» դաշինքի. Չախոյան

Հայտնի է ձմեռային Օլիմպիական խաղերում Հարություն Հարությունյանի արդյունքը

Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Իրանի հետ համաձայնության հասնելու ճանապարհին առկա դժվարությունների մասին

Դսեղի հարակից անտառում ապօրինի հատվել են մեծ թվով ծառեր

Բ-ին և եպիսկոպոսներին չի կարելի ՀՀ-ից բաց թողնել. իշխանությունը հանցագործությունների մասին տեղյակ է

Շահարկվում է Աննա Հակոբյանի անունը. «Իմ քայլը» տեղեկություն է ստացել, որը վրդովեցնող է և խիստ վտանգավոր

Գևորգ Պապոյանը Արմավիրի մարզում լսել է բնակիչների առաջարկներն ու դիտարկումները և տվել անհրաժեշտ պարզաբանումներ

Արշակ Խաչատրյանի գործով կամայական եզրակացությունները իրավական արժեք չունեն. ՔԿ

Մեքենան դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհ

Քանի տոկոս ձայնով կբավարարվի Կարապետյանը. օրենք խախտելով՝ մյուս պրոռուսական ուժերին են ուզում հաղթել

Վերականգնվել է 1,4 մլն դրամ վնաս. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության աշխատանքների ամփոփում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում

Մեր երկրները հաստատել են բարեկամական սերտ կապեր․ Վահագն Խաչատուրյանը՝ Լիտվայի նախագահին

ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի առաքելության հետ քննարկվել է բյուջետային աջակցության նոր վարկային ծրագրի ընդհանուր կառուցվածքը

ԵՄ խորհուրդը փետրվարի 24-ին կհաստատի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը

1 շաբաթում հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ

IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում. լուսանկարներ, տեսանյութ

ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում. ՀԾԿՀ նախագահ

Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025 թվականը

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ

Ադրբեջանը հայտարարել է այս տարվա հունվարին դեպի Հայաստան 2,4 միլիոն դոլարի ապրանք արտահանելու մասին

ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է և ինքնուրույն, քան երբևէ եղել է. Մեսրոպյան

Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում․ Երևանում հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների

Հայտնի է Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը

Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար

Շուրջ 69 մլրդ դրամի ներդրում 2025-ին՝ էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերում

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են․ նա այլևս ՍԴ դատավոր չէ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են տեղումներ, լեռնային առանձին հատվածներում բուք կլինի

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Անկախության փողոցի 1/55 հասցեի հողամասի նկատմամբ

Տեղի է ունեցել Բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի նիստ

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացուց շուրջ 600 հազար դրամ է ստացել

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո հանդիպել են Եղիշե Մելիքյանն ու Հենրիխ Մխիթարյանը․ ինչ է քննարկվել