«Վերջին 100 տարում նման բան չէր եղել». Սուրենյանը՝ մառախուղի եւ սպասվող ցիկլոնի մասին

«Երեւանի ցածրադիր հատվածներում արդեն մի քանի օր հաստատված մառախուղը անոմալիա է». մեզ հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ արձանագրելով, որ մառախուղը դեռ ցրվելու միտք չունի:

«Գիտականորեն բացահայտված է այսպիսի մառախուղի առաջացման պատճառը, բայց մենք նախադեպը չենք ունեցել. փետրվարին մառախուղը առավոտյան լինում էր, հետո ցրվում: Սա աննախադեպ է, որ փետրվարի վերջին տասնօրյակում  մառախուղը նստի ու փակի ջերմության մուտքը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին 100 տարվա ընթացքում նման բան չի եղել փետրվարի վերջին»,- նկատեց օդերեւութաբանը՝ շարունակելով.

«Սրա պատճառը կարող է Արարատյան դաշտի ձնածածկույթը լինել: Ձյան ծածկի առկայությամբ պայմանավորված երկրի մակերեւույթը չի տաքանում, հետեւաբար ավելի սառն է լինում, քան ներխուժող օդը: Երկու տարբեր օդային հոսանքներ շփվում են իրար հետ, տաքը խտանում է ու մառախուղի ձեւով արտահայտվում: Եթե ձյունը չլիներ, այսպես չէր լինի»:

- Պարոն Սուրենյան, այս պահին դժվա՞ր է ասել, թե երբ կցրվի մառախուղը:

- Այս պահին ոչ մի դրական կանխատեսում այդ մասով չկա: Տաք օդի ներհոսքը շարունակվում է, բայց այդ օդը վերեւով անցնում է, ներքեւ չի իջնում: Դրա հետեւանքով Երեւանի ցածրադիր հատվածում ջերմաստիճանն ավելի ցածր է (-3), քան հանրապետության ամենացուրտ հատվածում՝ Աշոցքում (+1): Լեռնային մարզերում եւս ջերմաստիճանն այս պահին մի քանի անգամ ավելի բարձր է, քան Արարատյան դաշտում եւ Երեւանում:

- Առաջիկա օրերին տեղումներ սպասվո՞ւմ են:

- Մինչեւ մարտի 3-ը առանց տեղումների եղանակը կպահպանվի, մարտի 3-ից հարավ-արեւմուտքից տաք ցիկլոն կներթափանցի հանրապետության տարածք: Թույլ տեղումներ են սպասվում, ջերմաստիճանը մարզերում ամպամածության հետեւանքով փոքր ինչ կնվազի, իսկ Երեւանում կմնա անփոփոխ, եթե մինչ այդ մառախուղը ցրված չլինի:

- Հնարավո՞ր է ձյան տեղումների հետեւանքով մառախուղը ցրվի:

- Եթե ուժեղ լիներ սպասվող հոսանքը՝ միգուցե, բայց շատ թույլ է:

Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում երեկ ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջեւանում եւ Կապանում +17, լեռնային մարզերում 0…+5, Աշոցքում՝ +1, Երեւանի բարձրադիր գոտում՝  մինչև +5 աստիճանի: 

Տպել
23152 դիտում

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան