26 պատգամավոր միացել է Հաց բերողի համար կազմակերպված ստորագրահավաքին (տեսանյութ)

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ քառօրյա նիստի մեկնարկին հայտարարեց, որ ինքն ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առավոտյան այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Սարգսյանին (Հաց բերող), որն արդեն 17 օր է` հացադուլ է հայտարարել:

Էդմոն Մարուքյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն-երաշխավորագիր է պատրաստել եւ առաջարկեց պատգամավորներին միանալ ստորագրահավաքին:

«Շատ ծանր վիճակի մեջ է: Հիմա նրա կյանքը փրկելու համար միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է, ինչի վերաբերյալ հիմա միջնորդություն ենք ներկայացրել՝ անձնական երաշխավորություն: Եթե պատգամավորները, մեր գործընկերները կցանկանան, կարող են միանալ, ես իմ սենյակում կպահեմ թերթիկը, ընդմիջման ժամին կարող եք միանալ, ներկայացնենք գլխավոր դատախազին` խափանման միջոցը փոխելու համար, որի արդյունքում էդ մարդու կյանքը կփրկվի»,- ասաց Էդմոն Մարուքյանն՝ ընդգծելով, որ բացի այս տարբերակից նրան հացադուլից հանելու այլ տարբերակներ չկան:

Ավելի ուշ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ նշելով, որ Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու հարցով ԱԺ-ում ընթանում է ստորագրահավաք:

«Այս պահին, բացի Էդմոն Մարուքյանից եւ ինձնից, ստորագրահավաքին միացել են պատգամավորներ «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցություններից: Ամբողջական ցանկը կներկայացնենք ավելի ուշ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն այս խնդրի հետ կապված եւս մեկ գրառում է կատարել՝ նշելով, որ 26 պատգամավոր միացել է ստորագրահավաքին:

Նշենք, որ այսօր Երեւանի Ազատության հրապարակում ժամը 18:00-ին Արթուր Սարգսյանին աջակցելու նպատակով ակցիա է նախատեսված: Միջոցառման մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում միջոցառում է ստեղծվել:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի հուլիսի 26‐ին սեփական մեքենայով մուտք էր գործել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՊՊԾ գունդ եւ սնունդ փոխանցել գնդում գնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Վերջիններիս հետ նա հուլիսի 31‐ին դուրս եկավ ՊՊԾ գնդի տարածքից եւ հանձնվեց իրավապահներին: Արթուր Սարգսյանը ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3‐րդ մասի 1‐ ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3‐րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը) նախատեսված արարքները կատարելու հատկանիշներով: 2016 թվականի հունվարի 31‐ին նշված քրեական գործի օրինականությունը վերահսկող դատախազի որոշմամբ՝ Արթուր Սարգսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխարինվեց ստորագրություն չբացակայելու մասին, սակայն 2017 թվականի փետրվարի 9‐ին կրկին կալանավորվեց, իսկ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվելուց հետո անժամկետ հացադուլ սկսեց: Արթուր Սարգսյանը մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն 27 տարի է՝ զբաղվում է փորագրությամբ: Արթուրը տարբեր ոճի գործեր է փորագրում՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արեւային ժամացույցներ, մրգամաններ, որոնք Վերնիսաժում վաճառվում են: Նա վատառողջ է եւ պատիժը կրելու հետ անհամատեղելի հիվանդություն ունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21434 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի