Երևան
12 °C
Համաշխարհային ճանաչում ունեցող «Laureus World Sports» եւ «World Press Photo» մրցանակաբաշխություններում աշխարհի ամենաարագ մարդը՝ ճամայկացի ատլետ Ուսեյն Բոլտը նվաճել է գլխավոր մրցանակները: Նախ օրեր առաջ ամփոփվել է 2016 թվականի լավագույն լուսանկարների «World Press Photo» մրցանակաբաշխության արդյունքները, եւ «Սպորտ» բաժնում հաղթող է ճանաչվել Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի ատլետիկայի 100 մետր վազքի եզրափակիչ հատվածում կատարված լուսանկարը. Ուսեյն Բոլտը հատում է եզրագիծը եւ ժպտալով նայում է իրենից այդ տարածության համար բավական ետ մնացած մյուս վազորդներին:
Բոլտը պատմության մեջ միակ մարդն է, որ կարողացել է 100 մետր տարածությունը անցնել 9,7 վայրկյանից արագ եւ հիմա աշխարհի ռեկորդը այս մրցաձեւում հավասար է 9,58-ի: Ընդ որում, գրեթե մշտապես վերջնագծի հատվածում Բոլտը նայում է մրցակիցների ուղղությամբ՝ համոզվելու համար, որ ինքն է առաջինը եւ այս ընթացքում կորցնում է մի քանի հարյուրերորդական վայրկյաններ: Համակարգչային վերլուծությունները ցույց են տվել, որ եթե Բոլտը մինչեւ վերջ պահպաներ կոնցենտրացիան եւ չնայեր մրցակիցներին, ապա կարող էր ցույց տալ անգամ անհավատալի՝ 9,5 վայրկյանից քիչ ժամանակ: Ամեն դեպքում եզրագծի հատվածում Բոլտի ժպիտը դարձել է նրա ամենաբնորոշ ժեստերից մեկը եւ այն պատկերող Ռիոյում կատարված լուսանկարը դարձել է «World Press Photo 2017» մրցանակաբաշխության դափնեկիր:

Իսկ երեկ Մոնակոյում հրապարակվել են մարզաշխարհում ամենահեղինակավոր՝ «Laureus World Sports Awards» մրցանակաբաշխության 2016թ. հաղթողների անունները: Սպորտային «Օսկար» համարվող այս մրցանակաբաշխությունն անցկացվում է 2000 թվականից. աշխարհի գրեթե բոլոր երկրների լրագրողների, նաեւ հատուկ պրոֆեսիոնալ հանձնաժողովի քվեարկության արդյունքում, որոշվում են տարվա լավագույն մարզիկը, մարզուհին, թիմը եւ այլն: Պրոֆեսիոնալ հանձնախմբի մեջ ընդգրկվում են կարիերան ավարտած հանրահայտ մարզիկներ. այս անգամ աշխարհի լավագույն մարզիկի ընտրությանը մասնակցել են նախկինում հանրահայտ ֆուտբոլիստներ Ֆրանց Բեկենբաուերը, Բոբի Չարլթոնը, Լուիշ Ֆիգուն, Ռաուլը, Կառլես Պույոլը, թենիսիստներ Բորիս Բեկերը, Մոնիկա Սելեշը, Մարտինա Նավրատիլովան, լողորդ Մարկ Սպիտցը, գեղասահորդուհի Կատերինա Վիտը, մարմնամարզուհի Նադյա Կոմանեչին, ատլետներ Սեբաստիան Կոուն, Սերգեյ Բուբկան եւ այլ հայտնի մարզիկներ:
Լրագրողների եւ պրոֆեսիոնալ հանձնախմբի անդամների քվեարկության արդյունքում 2016 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում 3 ոսկե մեդալներ նվաճած Ուսեյն Բոլտը, իսկ լավագույն մարզուհին՝ նույն խաղերի քառակի չեմպիոն, մարմնամարզության բացարձակ հաղթող ամերիկուհի Սիմոնե Բայլսը: Բոլտը լավագույն մարզիկի քվեարկությունում առաջ է անցել բասկետբոլիստ Ստեֆեն Կարիից (ԱՄՆ), ատլետ Մո Ֆարայից (Մեծ Բրիտանիա), բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսից (ԱՄՆ), թենիսիստ Էնդի Մարեյից (Մեծ Բրիտանիա), ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուից (Պորտուգալիա): Հետաքրքիր է, որ վերջին 2 տարիներին աշխարհի լավագույն մարզիկ ճանաչված սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը այս անգամ տեղ չի գտել լավագույնների մեջ:
Իսկ Բոլտը աշխարհի լավագույն մարզիկ է ճանաչվում արդեն 4-րդ անգամ եւ այս ցուցանիշով հավասարվում ռեկորդակրին՝ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին: Ընդ որում, 2009 թվականից հետո Բոլտը 4 անգամ դարձել է աշխարհի լավագույն մարզիկ, 3 անգամ էլ զբաղեցրել է 3-րդ տեղը, եւ կարելի է վստահորեն ասել, որ նա աշխարհի վերջին տասնամյակի լավագույն մարզիկն է: Նշեմ նաեւ, որ 18 տարվա պատմություն ունեցող «Laureus World Sports Awards» մրցանակաբաշխությունում լավագույն մարզիկ-մարզուհիներ են առայժմ ճանաչվել բացառապես անհատական մարզաձեւերի ներկայացուցիչներ:
«Laureus World Sports Awards 2017» մրցանակաբաշխությանը հրապարակվել են այլ անվանակարգերում հաղթողների անունները: 108 տարվա ընթացքում առաջին անգամ չեմպիոն դարձած ԱՄՆ-ի բեյսբոլի «Չիկագո Կաբսը» արժանացել է «Տարվա թիմ» մրցանակին, ամերիկացի լեգենդար լողորդ, Օլիմպիական խաղերում նվաճած մեդալների քանակով բացարձակ ռեկորդակիր Մայքլ Ֆելպսը հաղթել է «Տարվա վերադարձ» անվանակարգում, իսկ «Սպորտի ոգի» մրցանակին է արժանացել առաջին անգամ պատմության ընթացում ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճած «Լեսթեր» թիմը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT