Երևան
12 °C
ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակը անտարբեր չի թողել ոչ ոքի: Հնչում են ամենատարբեր գնահատականներ, սկսած նրանից, որ ընտրությունը կատարվել է չվարկաբեկված եւ կրթված լինելու սկզբունքով, վերջացրած նրանով, որ ընտրվել են բացառապես այնպիսի մարդիկ, ովքեր տեսանելի ապագայում ինքնուրույն գործելու հայտ չեն ներկայացնելու, հետեւաբար աներկբա ենթարկվելու են Սերժ Սարգսյանին:
Տասնյակում հայտնված Մարգարիտ Եսայանն այսօր շտապեց հաստատել հատկապես վերջին տեսակետը: Կայքերից մեկի հարցին, թե արդյո՞ք ցուցակի առաջին տասը համարների հրապարակումից հետո ինքը շփվել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, եւ արդյո՞ք վերջինիս համար անակնկալ չէ, որ տեղ չի զբաղեցրել պատվավոր տասնյակում, Եսայանն ասել է. «Տրամադրությունը նորմալ է, բնական: Մենք մեր կուսակցության ղեկավարի որոշումները չենք քննարկում, ընդունում ենք ի գիտություն: Սա կուսակցության ղեկավարի որոշումն է, և յուրաքանչյուր կուսակցական այս որոշումն ընդունում է որպես արդեն կատարված փաստ, և մենք չենք քննարկում»:
Շատ ՀԿԿ-ականների քաղաքական փորձառությունն իհարկե բավարարում է, որպեսզի նրանք խուսափեն նման ծիծաղելի ձեւակերպումներից, բայց դա ըստ էության միայն ձեւի խնդիր է: Բովանդակության մեջ, Եսայանի ասածը կարող ենք ընդունել, որպես հավաքական մոտեցում: Իսկ եթե ժամանակ առ ժամանակ լինում էլ են մարդիկ, ում համար Սերժ Սարգսյանի որոշումներն անքննելի չեն, նրանք ի վերջո հեռանում են կուսակցությունից:
Շարմազանովը երեկ ասաց, որ ՀՀԿ համամասնական ցուցակը ԳՄ-ում քննարկվել է 1 ժամ քառասուն րոպե եւ ընդունվել է միաձայն: Մեկուկես ժամ ՀՀԿ համամասնական ցուցակի քննարկման համար եւ ընդամենը՞: Եթե վերջին երկու ամսվա ԳՄ յուրաքանչյուր նիստում այս հարցը 1.5 ժամ քննարկված լիներ, իհարկե վերջին ակորդի համար դա էլ է բավարար: Բայց մենք գիտենք, որ դա այդպես չէ, այլապես ԳՄ այն անդամները, որոնք սեր ունեն ԶԼՄ-ներին ինֆորմացիաներ փոխանցելու եւ ինտրիգներ ստեղծելու հետ, չէին զսպի իրենց եւ ցուցակի հորիզոնականները կհրապարակեին:
Մինչդեռ այս ընթացքում, մամուլը գրել է միայն այն մասին, որ հնարավոր է ՀՀԿ ցուցակի առաջին համարը Վիգեն Սարգսյանը լինի: Բայց դա ավելի շատ զոնդաժ էր, քան ինտրիգների սիրահարների ձեռքի գործը:
Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին եւ նրա հետ կապված Սերժ Սարգսյանի բոլոր հնարավոր հետագա պլաններին, ապա ՊՆ նախարարը, առավել քան որեւէ այլ մեկը, տեղավորվում է Մարգարիտ Եսայանի նկարագրած իրականության մեջ:
Վիգեն Սարգսյանը չի էլ թաքցնում, որ իր կարիերայի ողջ ընթացքում զբաղված է եղել միայն Սերժ Սարգսյանի որոշումները որպես փաստ ընդունելու եւ նրա հանձնարարությունները կատարելու գործով: Վերջերս նա նույնիսկ ասաց, որ «Հանրապետության նախագահին համարում է ավագ ընկեր»: Խոսքը քաղաքական իմաստով ընկերոջ մասին է, այլ խոսքերով Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանի համար հեղինակություն է:
Նույնը վերաբերում է առաջին եռյակի մյուս անդամներին: Ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանին նույնիսկ անդրադառնալ չարժե, նրա հետ այսպես էլ ամեն ինչ պարզ է: Երրորդ հորիզոնականում հանգրվանած Արփինե Հովհաննիսյանին ամենավառ երեւակայության դեպքում անգամ հնարավոր չէ պատկերացնել Սերժ Սարգսյանին հակառակվելիս կամ նրա որեւէ խոսք վիճարկելիս, հակափաստարկ ներկայացնելիս:
Բայց քաղաքականության մեջ կամային որակները կարեւոր են, որովհետեւ ով գիտե, կարող է ստեղծվել մի պահ, որ նշված անձինքն Սերժ Սարգսյանի հետ կապը կորցնեն եւ երկրի համար ճակատագրական որոշումներն ինքնուրույն կայացնելու փաստի առաջ կանգնեն: Ի՞նչ կլինի այդ ժամանակ:
Հանրապետականները համարում են, որ այս ցուցակն այս պահին իրենց ամենամրցունակն է, եւ ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն վճռական է գնալ բարեփոխումների հանրային կյանքի բոլոր ոլորտներում: ՀՀԿ վերջին համագումարից առաջ գրել էինք, որ Սերժ Սարգսյանը ընտրել է իշխանությունը կուսակցության միջոցով պահպանելու տարբերակը, ինչը միանգամից երեք հնարավորություն է ընձեռում`դառնալ ԱԺ նախագահ, վարչապետ, կամ մնալ ՀՀԿ նախագահ եւ այդպես ղեկավարել պետությունը: Կանխատեսել էինք նաեւ, որ ըստ այս տրամաբանության ընտրություններին ՀՀԿ-ն կգնա երիտասարդացած կազմով եւ նոր ոգով («Հին ՀՀԿ-ն տարեք, նոր սթայլի ՀՀԿ-ն բերեք.Սարգսյանը չգնաց Պուտինի կամ Ալիեւի հետքերով»):
Քանի որ Սարգսյանը համամասնական ցուցակում չկա, ԱԺ նախագահի տարբերակը դուրս է գալիս, եթե իհարկե անակնկալների իներցիայի տակ ընկած նա հանկարծ չորոշի իր թեկնածությունն առաջադրել ռեյտինգային ցուցակով:
Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականից հետո ՀՀԿ նախագահ մնալով պետության դե ֆակտո ղեկավարը լինելուն, ապա կուսակցությունում տեղի ունեցող փոփոխությունները եւ համամասնական ցուցակը դրա հնարավորությունը լավագույնս ապահովում են: Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում այս իմաստով իհարկե իդեալական կլիներ:
Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ վերջնականապես հրաժեշտ տվեց 2018-ից հետո վարչապետ դառնալու հավակնություններին: Շարմազանովը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, Կարապետյանի ՀՀԿ համամասնական ցուցակից դուրս մնալը կապված է վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակություն ունենալ-չունենալու խնդրի հետ: Կարեն Կարապետյանին, ընդ որում, հարկ չեն էլ համարել պատշաճ պարզաբանում ներկայացնել այս հարցով: Այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ: Կարող է` կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»: Կարող է նաեւ Կարեն Կարապետյանը քաղցած է, կամ նրա քունն է տանում. Սերժ Սարգսյանը կիմանա:
Անկախ ամեն ինչից, եթե նա չի կարող գրանցվել որպես պատգամավորի թեկնածու, 2018-ից հետո չի կարող նաեւ դառնալ վարչապետ, ինչի մասին բազմիցս ասվել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT