Անկախ նրանից ինչ տեղեկության եմ տիրապետում՝ ջուր չեմ լցնի իշխանության ջրաղացին. Անդրեասյան

ՀՀ նախկին օմբուդսմեն, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը վերջերս հայտարարել էր, թե կասկածի տակ է «Համախմբում» կուսակցությունում իր մնալ-չմնալու հարցը, քանի որ իր համար անընդունելի է, որ իրենց կուսակցության մասնակցությամբ ձեւավորված դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Եվ քանի որ երեկվանից արդեն փաստ է, որ դաշինքի ցուցակը գլխավորելու է Սեյրան Օհանյանը, Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է դուրս գա կուսակցությունից:

- Դեռ չեմ մտածել կուսակցությունից դուրս գալու մասին: Բայց դաշինքում չեմ լինելու, հաստատ: Կուսակցության իմ շատ գործընկերների դեռ շարունակում եմ հարգել եւ իրենց հետ կապված սկզբունքներից դժգոհությոն դեռ չունեմ: Բայց իրենց որոշման հետ համաձայն չեմ, հետեւաբար դաշինքի հետ է իմ խնդիրը, ոչ թե բուն կուսակցության:

- Պարոն Անդրեասյան, ընտրություններին չեք մասնակցելու միայն նրա համար, որ ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյա՞նը:

- Ես չեմ մասնակցելու ընտրական գործընթացներին, քանի որ իմ սպասելիքները՝ կապված մեր դաշինքի առաջնորդության հետ, չարդարացան: Ես ասել էի, որ չեմ համաձայնելու լինել մի դաշինքում, որը ղեկավարելու է Սեյրան Օհանյանը: Եվ քանի որ արդեն կայացված է որոշումը, որ հենց այդպես էլ լինելու է, ես չեմ մասնակցի ընտրություններին:

- Երեկ կայացած ասուլիսում «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանն ակնարկեց, որ իրականում Սամվել Բաբայանն է որոշում, թե ովքեր լինեն դաշինքի ցուցակում: Ձեզ հետ Բաբայանը կապ հաստատե՞լ է, քննարկե՞լ եք ինչ-որ հարցեր:

- Ես որեւէ քաղաքական բանավեճի հիմա չեմ մասնակցի, որեւէ այլ ինֆորմացիա չեմ տրամադրի, որովհետեւ ցանկացած խոսք կարող է վնասել ընդդիմադիր քաղաքական ուժերին: Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր այսօր ակտիվորեն չեն աջակցելու այս կամ այն ընդդիմադիր ուժին՝ նվազագույնը պետք է չվնասեն: Հետեւաբար ես չեմ պատրաստվում մտնել բանավեճերի մեջ եւ անկախ նրանից ինչ տեղեկության եմ տիրապետում՝ ներկայացնել:

- Ի՞նչ եք կարծում՝ այս կազմով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն ի՞նչ շանսեր ունի ընտրություններում:

- Այդ մասին եւս այս պահին չեմ խոսի: Ես պատրաստ եմ պատասխանել միայն ինձ հետ կապված հարցերին, բայց ապրիլի կեսերից սկսած, երբ ավարտված կլինի այս ամենը եւ իմ որեւէ պատասխան չի ընկալվի որպես իշխանության ջրաղացի վրա ջուր լցնել:

- Դուք մեր թղթակցի հետ զրույցում ասել էիք, որ քանի դեռ քաղաքական պրոցեսների միջոցով տեսնում եք ինչ-որ բան դեպի լավը փոխելու հույս՝ չեք հեռանա քաղաքականությունից: Այս պահին դեռ տեսնո՞ւմ եք:

- Այսօրվա ընտրական գործընթացները զրկված են տարրական սկզբունքայնությունից եւ որոշ մասերով էլ բարոյականությունից, հետեւաբար ինձ համար այսօր տնտեսական կամ հասարակական գործուներությամբ զբաղվելն ավելի օգտակար է թվում, հանրօգուտ է թվում, քան քաղաքական այս գործընթացներին մասնակցելը:

- Դուք ասել էիք, որ համաշխարհային մասշտաբի խոշոր բանկերից մեկից առաջարկ եք ստացել լինել Վրաստանում իրենց բանկի տնօրենների խորհրդի անդամ: Հնարավո՞ր է ընդունեք այդ առաջարկը:

- Այդ ամենը դեռ քննարկումների փուլում է, երբ լինի իմ որոշումը՝ ես կհայտնեմ:

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը շաբաթներ առաջ դժգոհեց, որ «Համախմբում» կուսակցության հետ համագործակցող քաղաքական ուժերի մասնակցությամբ ձեւավորվելիք համամասնական ընտրացուցակը պետք է գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը շատ չանցած հակադարձեց Անդրեասյանին՝ նշելով, որ նրա հիմնավորումները Սեյրան Օհանյանի հետ կապված իրականությանը չեն համապատասխանում: Դրան էլ հաջորդեց Կարեն Անդրեասյանի հայտարարությունը, որով նա առաջ քաշեց կուսակցությունում իր մնալ-չմնալու հարցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6288 դիտում

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը