Ֆիկտիվ ցուցանիշներ. վերաարտահանում արտահանման փոխարեն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ անցած տարի Հայաստանից արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 20 տոկոսով:

Թվային արտահայտությամբ, ըստ պաշտոնական վիճակագրության, դա կազմել է մեկ միլիարդ 783 միլիոն դոլար: Սա 297 միլիոն դոլարով ավելին է, քան 2015 թվականի ցուցանիշը: «Հայաստանը հանդիսանալով փոքր ներքին շուկայով երկիր եւ ունենալով մասշտաբի էֆեկտի բացակայություն, պետք է զարգացման մոդելը կառուցի արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճի վրա»,- այսպիսի ուղենիշ է ուրվագծել Կարեն Կարապետյանի կառավարությունը արտահանման ոլորտում, եւ դա արձանագրված է կառավարության 100 օրվա գործունեության մասին զեկույցում:

Մի քանի ամիս առաջ մենք արդեն հասել էինք այդ նպատակին: «Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առեւտրի շնորհիվ: Սա նշանակում է, որ ներքին սպառմամբ պայմանավորված՝ տնտեսական աճից անցնում ենք որակապես նոր՝ արտադրությամբ եւ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերն են, որ նա արտասանել է անցած  սեպտեմբերի 8-ին` իր հրաժարականի օրը:

Այլ կերպ ասած, Կարեն Կարապետյանի կառավարությունը չի հավատում Հովիկ Աբրահամյանի այն պնդմանը, թե մենք արդեն անցում ենք կատարել «արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճին», եւ դեռ նոր պետք է հասնենք այդ նպատակին: Եթե նայենք մեր արտահանման կառուցվածքին, կհամոզվենք, որ մենք ոչ միայն չենք հասել, այլեւ նույնիսկ չենք էլ գնում այդ ուղղությամբ: Ինչպես նշեցինք, 2016-ին արձանագրվել է արտահանման ուղիղ 20 տոկոս աճ 2015 թվականի համեմատ: Ինչի՞ հաշվին է դա տեղի ունեցել: Նախ պատճառը այսպես կոչված «ցածր բազան է»: Խնդիրն այն է, որ 2015 թվականին, որի հետ համեմատած ունենք 20 տոկոս աճ, արտահանման ցուցանիշները այնքան էլ լավը չեն եղել` 2014 թվականի համեմատ դրանք էականորեն նվազել էին: Եվ ունենալով ավելի ցածր ցուցանիշ 2015 թվականին, 2016-ի աճը ավելի տպավորիչ է ստացվել: Համեմատության համար նշենք, որ եթե որպես բազա ընդունենք 2014 թվականի համեմատաբար ավելի լավ ցուցանիշները, ապա կստացվի, որ 2014-ի համեմատ արտահանումը 2016-ին աճել է 15.2 տոկոսով:

Այդուհանդերձ, սա նույնպես աճ է եւ պետք է ուրախացնի: Սակայն արտահանվող ապրանքների կազմը ուրախանալու շատ առիթներ չի թողնում: Եվ ահա թե ինչու: 2016-ին, ինչպես նշեցինք, 297 միլիոն դոլարով ավելի ապրանքներ են արտահանվել Հայաստանից: Այդ ավելացման հիմնական մասը մեկ ապրանքատեսակ է` պաշտոնական վիճակագրության ձեւակերպմամբ՝ «թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր»: Այսինքն, ոսկյա զարդերն ու ադամանդները: Այս ապրանքախմբի հաշվին արտահանումը ավելացել է մոտ 160 միլիոն դոլարով: Ինքնին ոսկերչական ապրանքների եւ ադամանդների մշակման ոլորտը մեծ` չափազանց մեծ վերապահումներով կարելի է համարել տնտեսական զարգացմանը նպաստող: Դա, անշուշտ, ստեղծում է աշխատատեղեր, լուծում մարդկանց մի փոքր խմբի սոցիալական խնդիրները, բայց ասել, որ դրա շնորհիվ կարող է զարգանալ տնտեսությունը, թերեւս չարժի:

Բայց տվյալ դեպքում շատ ավելի ուշագրավ իրավիճակ է: Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը բաց տեքստով հայտարարեց, որ Հայաստանից ոսկերչական իրերի արտահանումն իրականում վերաարտահանում է. «Թուրքիայից ներկրում են ոսկերչական իրեր, արտահանում են Ռուսաստան այն պայմաններում, երբ Ռուսաստանը պատժամիջոցներ էր կիրառում Թուրքիայի նկատմամբ: Սա արդեն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական լուրջ խնդիր է եւ սկանդալ է առաջացրել: Եվ սա կոչվում է ռեէքսպորտ, այսինքն՝ սրա հաշվին արհեստականորեն մեր արտահանումը դեպի Ռուսաստան աճում է»,- ասել էր Մանասերյանը: Այսինքն, տվյալ դեպքում ոսկերչությունը նույնիսկ չի լուծել այն փոքր` սոցիալական խնդիրները, այլ ընդամենը վերաարտահանում է իրականացվել:

Հաջորդ ոլորտը, որտեղ արձանագրվել է արտահանման աճ, «պատրաստի սննդի արտադրանքն է»: Այս հոդվածով արտահանման աճը 2016-ին նախորդ տարվա համեմատ կազմել է շուրջ 100 միլիոն դոլար: Այս ձեւակերպման տակ մտնում է նաեւ կոնյակը, որի արտահանման ծավալները իրոք աճել են: Աճել են, որովհետեւ նախորդ տարի գահավիժում էր արձանագրվել: Իսկ արտահանման ֆիզիկական ծավալի աճը դեռ չի նշանակում, թե այդ կոնյակը իրացվել է եւ արտադրողները ստացել են իրենց գումարները: Ինչպես բազմիցս նշվել է մամուլում, արտահանված կոնյակի մի զգալի մասը պարզապես հատել է ՀՀ սահմանը եւ պահեստավորվել Ռուսաստանի պահեստներում ու դեռ չի իրացվել:

30 միլիոն դոլարով էլ «աճել է» բուսական ծագմամբ արտադրանքի արտահանումը: Սա հենց այն «արտադրանքն է». որի մեջ մտնում է տխրահռչակ 30 հազար տոննա լոլիկը: Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի մտցրած պատժամիջոցներից անմիջապես հետո Հայաստանից Ռուսաստան արտահանվող լոլիկի ծավալները միանգամից աճեցին ավելի քան 40 անգամ: Ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ արտահանման համար այդքան լոլիկ աճեցնելու համար մեր ժամանակակից ջերմոցների մակերեսը պետք է մի քանի օրվա ընթացքում ընդլայնված լիներ 1.5 անգամ: 

Այս ամենին գումարենք նաեւ 2016 թվականի ընթացքում արձանագրված մանածագործական իրերի արտահանման մոտ 30 միլիոն դոլարի աճը: Սա էլ, մեղմ ասած, կասկածելի աճ է, քանի որ ժամանակային առումով համընկնում է Ռուսաստանի կողմից թուրքական ապրանքների, այդ թվում նաեւ թեթեւ արդյունաբերության որոշ արտադրատեսակների ներմուծման արգելքների հետ:  

Այսպիսով, թվաբանական պարզ գործողություններ կատարելով՝ կարող ենք համոզվել, որ Հայաստանից արտահանման մոտ 20 տոկոս աճը եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծ մասամբ ֆիկցիա է: Արտահանմամբ պայմանավորված՝ տնտեսական աճը կրկնակի ֆիկցիա է, քանի որ տնտեսական աճ ուղղակի չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5801 դիտում

Երևանում 2026 թվականին կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք

Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս Հիմա» ֆիլմերի աստղ Ռոբերտ Դյուվալը

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով 600 զոհի մասին

Քոչարյանի «Մայր Հայաստան» դաշինքը ձեռքի թեթև շարժումով վերածվեց Ծառուկյանի «Մայր Հայաստան» դաշինքի. Չախոյան

Հայտնի է ձմեռային Օլիմպիական խաղերում Հարություն Հարությունյանի արդյունքը

Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Իրանի հետ համաձայնության հասնելու ճանապարհին առկա դժվարությունների մասին

Դսեղի հարակից անտառում ապօրինի հատվել են մեծ թվով ծառեր

Բ-ին և եպիսկոպոսներին չի կարելի ՀՀ-ից բաց թողնել. իշխանությունը հանցագործությունների մասին տեղյակ է

Շահարկվում է Աննա Հակոբյանի անունը. «Իմ քայլը» տեղեկություն է ստացել, որը վրդովեցնող է և խիստ վտանգավոր

Գևորգ Պապոյանը Արմավիրի մարզում լսել է բնակիչների առաջարկներն ու դիտարկումները և տվել անհրաժեշտ պարզաբանումներ

Արշակ Խաչատրյանի գործով կամայական եզրակացությունները իրավական արժեք չունեն. ՔԿ

Մեքենան դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհ

Քանի տոկոս ձայնով կբավարարվի Կարապետյանը. օրենք խախտելով՝ մյուս պրոռուսական ուժերին են ուզում հաղթել

Վերականգնվել է 1,4 մլն դրամ վնաս. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության աշխատանքների ամփոփում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում

Մեր երկրները հաստատել են բարեկամական սերտ կապեր․ Վահագն Խաչատուրյանը՝ Լիտվայի նախագահին

ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի առաքելության հետ քննարկվել է բյուջետային աջակցության նոր վարկային ծրագրի ընդհանուր կառուցվածքը

ԵՄ խորհուրդը փետրվարի 24-ին կհաստատի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը

1 շաբաթում հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ

IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում. լուսանկարներ, տեսանյութ

ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում. ՀԾԿՀ նախագահ

Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025 թվականը

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ

Ադրբեջանը հայտարարել է այս տարվա հունվարին դեպի Հայաստան 2,4 միլիոն դոլարի ապրանք արտահանելու մասին

ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է և ինքնուրույն, քան երբևէ եղել է. Մեսրոպյան

Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում․ Երևանում հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների

Հայտնի է Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը

Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար

Շուրջ 69 մլրդ դրամի ներդրում 2025-ին՝ էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերում

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են․ նա այլևս ՍԴ դատավոր չէ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են տեղումներ, լեռնային առանձին հատվածներում բուք կլինի

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Անկախության փողոցի 1/55 հասցեի հողամասի նկատմամբ

Տեղի է ունեցել Բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի նիստ

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացուց շուրջ 600 հազար դրամ է ստացել

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո հանդիպել են Եղիշե Մելիքյանն ու Հենրիխ Մխիթարյանը․ ինչ է քննարկվել