Երևան
12 °C
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության հերթական՝ VIII-րդ համագումարը։ Ներկայացնում ենք համագումարի ավարտից հետո «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի՝ լրագրողների հետ ունեցած հարցազրույցը:
- Պարոն Օսկանյան, Ձեզ բավարարո՞ւմ է խորհրդարանական ընտրությունները մի քանի օրով հետաձգելու Սերժ Սարգսյանի առաջարկը:
- Ես տեղյակ չեմ՝ կոնկրետ ինչպիսի առաջարկ է արվել:
- Ասել է, որ իրավական խնդիր չկա, եւ եթե ապրիլյան պատերազմի տարելիցն է, կարող ենք 3-4 օրով հետաձգել:
- Միանշանակ, իրավական խնդիր կա: Մեծամասնությունը ինչ-որ որոշի, մեզ համար ընդունելի կլինի, բայց եկեք իրար չխաբենք: Նույնիսկ ամենապարզագույն հարցում իշխանությունները ճիշտ որոշում չեն կարողանում կայացնել: Այնտեղ 2 խնդիր կա. նախ, ապրիլի 2-ին պետք չէ ընտրություն անցկացնել, երկրորդը՝ այնտեղ Սահմանադրության լրջագույն խախտում կա:
- Պարոն Օսկանյան, ճի՞շտ է, որ ձեր դաշինքը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
- Գիտեք, երբ որ պաշտոնականացվի դա, առաջինը դուք կիմանաք, կհայտարարենք:
- Ի՞նչ կասեք Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության մասին:
- Մենք ասել ենք, որ որեւէ քաղաքական կուսակցության հետ՝ բացառությամբ իշխող ուժի, համագործակցություն չենք բացառում:
- Հանդիպե՞լ եք նրան:
- Ոչ, պարոն Ծառուկյանի հետ հանդիպում չեմ ունեցել:
- Պարոն Օսկանյան, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարությունը, որ որոշ մարդիկ պետք է անցնեն քավարանով, նշանակո՞ւմ է, որ Ձեր կուսակցությունում որոշ մարդիկ դեմ են Սեյրան Օհանյանին:
- Մեր կուսակցությունում տարբեր կարծիքներ կան, ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու:
- Ասում է, որ դա օլիգարխիկ հեղափոխություն է լինելու:
- Տեղյակ չեմ, չեմ տեսել:
- Միայն Կարեն Անդրեասյա՞նն է դեմ, որ «Համախմբման» ընտրած դաշինքը Սեյրան Օհանյանը գլխավորի:
- Ես չեմ ուզում որեւէ մեկի հայտարարությունը մեկնաբանեմ: Մեր կուսակցությունում իր կարծիքը կարող է ունենալ եւ իր որոշումը հայտնել:
- Հայտնի՞ է՝ ով է շտաբը ղեկավարելու:
- Դեռ՝ ոչ:
- Պարոն Օսկանյան, Գագիկ Ծառուկյանի հետ բանակցություններ նախաձեռնելո՞ւ եք:
- Մենք բոլոր ուղղություններով, բոլորի հետ էլ խոսում ենք: Մենք ուզում ենք, որ դաշինքը հնարավորինս լայն լինի, որպեսզի հաղթանակի հնարավորությունն ավելի մեծ լինի:
- Դուք պնդո՞ւմ եք, որ Հայաստանում պետք է լիբիական սցենար իրականացվի: 2012 թվականին Դուք նման հայտարարություն էիք արել:
- Մենք ունենք ընտրություններ եւ ընտրություններով պետք է հասնենք իշխանափոխության: Դա հացի-ջրի նման պետք է մեր երկրին:
- Երեկ Սեյրան Օհանյանն ասում էր, որ եթե իշխանափոխությունը հնարավոր չլինի ընտրություններով, ապա հեղափոխական, արյունալի իրավիճակներն անխուսափելի են լինելու: Ի՞նչ է սա նշանակում:
- Չգիտեմ, թե ինչ է ասվել, ուղղակի մեր առաջ ընտրություններ են, կարծում եմ ընտրություններով հնարավոր է իշխանափոխության հասնել:
- Պարոն Օսկանյան, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք:
- Հովիկ Աբրահամյանը չգիտեմ՝ ինչ է անելու: Օրերս ասուլիս է տալու, թող ասուլիսը տա, ինքը երեւի թե կորոշի՝ ինչ է անելու: Մեր մեկնաբանության խնդիրը չէ:
- Մամուլն այսօր գրել էր, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը զբաղված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի լոբբինգով: Կա՞ նման բան:
- Ես դա, ճիշտն ասած, չեմ նկատել:
- Պարոն Օսկանյան, Դուք ընկալվում եք որպես արեւմտամետ, մինչդեռ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ որպես ռուսամետ գործիչ: Ինչի՞ շուրջ եք, ուրեմն բանակցում:
- Ես հայաստանամետ եմ:
- Ինչ եք կարծում, ինչո՞ւ Սեյրան Օհանյանը չի անդամակցում դաշինքում ներառված կուսակցություններից եւ ոչ մեկին:
- Դա իր անձնական գործն է:
- Ռոբերտ Քոչարյանի հետ վերջին զարգացումները քննարկե՞լ եք:
- Ոչ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT