Երևան
12 °C
Ադրբեջանը եւ Ռուսաստանը Բաքվում եւ Սոչիում «Գրան Պրիի» փուլ անցկացնելու համար աստղաբաշխական գումարներ են վճարել «Ֆորմուլա 1»-ի ղեկավարներին. երեկ այսպիսի տեղեկատվություն է տարածել BBC հեռուստաալիքը: Հունվարի 22-ին պաշտոնապես ավարտվել է 6 ամիս տեւած «Ֆորմուլա 1» ավտոարշավի վաճառքի գործընթացը. «Ֆորմուլա 1-ի» միակ սեփականատեր, մոտ 40 տարի այն միանձնյա ղեկավարող բրիտանացի Բերնի Էքսթոունը 4,4 միլիարդ ԱՄՆ դոլարով կազմակերպությունը վաճառել է ամերիկյան մեդիամագնատ, մուլտիմիլիոնատեր Ջոն Մելոունին պատկանող «Liberty Media» կոնցեռնին: Վաճառքի հաջորդ իսկ օրը «Liberty Media»-ին հայտարարել է 87-ամյա Բերնի Էքսթոունին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու մասին. «F 1» - ի նոր տնօրեն է նշանակվել 63-ամյա Չեյզ Քերին, որը մինչ այդ զբաղեցնում էր փոխտնօրենի պաշտոնը:
«Ինձ հեռացրել են: Ես այլեւս չեմ ղեկավարում «Ֆորմուլա 1»-ը: Խնդրեցի աշխատել եւս 3 տարի, բայց մերժեցին: Ինձ առաջարկել են պատվավոր նախագահի պաշտոնը, բայց չգիտեմ, թե ինչ իրավունքներ կունենամ», - հայտարարել է Էքսթոունը, որի անվան հետ է կապված «Ֆորմուլա 1» ավտոարշավների բոլոր մարզական եւ ֆինանսական հաջողությունները, մասսայականությունը մարզաշխարհում: Բնականաբար նման կարգի ղեկավարի հեռացումը պետք է լրջագույն պատճառներ ունենար, եւ երեկ BBC-ն ներկայացրել է դրանցից ընդամենը մի քանիսը:
Ընդհանուր առմամբ «Ֆորմուլա 1»-ը հարուստ ավանդույթներ ունեցող ավտոարշավ է եւ ավտոսպորտի աշխարհում համարվում է «Արքայական» հենց այդ ավանդույթների շնորհիվ: Բայց վերջին տասնամյակում «Ֆորմուլա 1»-ը բավական հեռացել է իր ավանդույթներից եւ մեծ հաշվով իր ներկայիս տեսքով այն ավելի շատ նման է գովազդային շոուի եւ ոչ թե մարզական տոնահանդեսի: Բերնի Էքսթոունի համար շատ ավելի կարեւոր են եղել ֆինանսները եւ ոչ թե մարզական գործոնը եւ, ըստ BBC-ի, սա էլ հենց այն հիմնական պատճառներից է, ինչի համար հեռացվել է Էքսթոունը: Վերջինս աստղաբաշխական գումարներ ստանալով՝ նոր երկրներ է ընդգրկել ավտոարշավի քարտեզում՝ դուրս մղելով երկար տարիների ավանդույթներ ունեցող երկրներին:
Միայն վերջին տարիներին ընդգրկված նոր երկրներից Էքսթոունը ստացել է հետեւյալ գումարները. Ռուսաստան՝ 50 միլիոն ԱՄՆ դոլար («Ֆորմուլա 1»-ի մեջ է մտել 2014 թվականից), Ադրբեջան՝ 75 միլիոն (2016թ.): BBC-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են յուրաքանչյուր տարվա համար նման գումար վճարել Էքսթոունին: Բայց հիմա վերջինս հեռացվել է զբաղեցրած պաշտոնից եւ Ռուսաստանում, Ադրբեջանում էլ խոսում են ջուրը գցած գումարների մասին:
Ընդհանուր առմամբ վերջին տարիներին մեր հարեւան երկիրը ահռելի գումարներ է ծախսում միջազգային մեծ մրցաշարեր կազմակերպելու համար: 2015-ին Բաքվում կայացան Եվրոպական 1-ին մարզական խաղերը, որի բյուջեն, ըստ Բաքվի պաշտոնական հայտարարության, կազմում էր 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ ըստ BBC-ի հաշվարկների՝ մոտ 5 միլիարդ: 2016-ին Բաքվում 1-ին անգամ անցկացվեց «Ֆորմուլա 1» մրցարշավը, որը, համաձայն Ադրբեջանի ղեկավարների պաշտոնական հայտարարությունների՝ անվճար էր տրամադրվել, բայց հիմա պարզվում է, որ յուրաքանչյուր արշավի համար պետք է մուծել 75 միլիոն ԱՄՆ դոլար: Այս տարի՝ 2017 թվականի մայիսի 12-22-ին Բաքվում կայանալու է Իսլամական երկրների համերաշխության 4-րդ խաղերը՝ «Իսլամիադա 2017»-ը, որի ծախսը, ըստ Ադրբեջանի սպորտի նախարարի հայտարարության, կազմելու է 100 միլիոն ԱՄՆ դոլար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT