Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանի դաշինքո՞ւմ

Արդեն գրեթե իրողություն է, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լքում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Վաղը նա այդ մասին հայտարարությամբ հանդես կգա: Այժմ գրեթե բոլորը համոզված են, որ Հովիկ Աբրահամյանը համալրելու է իր խնամի Գագիկ Ծառուկյանի կողմից ստեղծվելիք դաշինքի շարքերը:

Թե որքանով այս համոզմունքը կապ ունի իրականության հետ՝ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը խոստացավ ճշտել օրվա ընթացքում: Մինչ այդ նա մեզ հետ զրույցում ասաց, որ «Գագիկ Ծառուկյանն ամենօրյա, ամենժամյա հանդիպումների ու քննարկումների մեջ է տարբեր հասարակական, քաղաքական գործիչների, անհատների, կուսակցությունների հետ»: Թե ինչ բովանդակություն ունեն այդ քննարկումները եւ ինչ արդյունք են ունենում՝ Տոնոյանը դժվարացավ նշել:

Ի դեպ, մամուլում այսօր հրապարակում կար այն մասին, որ Ծառուկյանը հանդիպել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, հանդիպման արդյունքում բացառվել է հնարավոր համագործակցությունը:

«Պաշտոնապես հերքում եմ. Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել, հետևաբար որևէ հարց չի քննարկվել: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դրա համար պաշտոնական հանդիպման կամ պաշտոնական բանակցությունների անհրաժեշտություն չկա: ՀԱՄԱԽՄԲՄԱՆ վարչության մի շարք անդամներ Ծառուկյանի հետ ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, բարձր են գնահատում համատեղ անցած ճանապարհը և տարբերում են «համագոծակցություն», «հարգանք» և «ցուցակ» հասկացությունները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը օրերս հայտարարեց քաղաքականություն վերադառնալու եւ լայն դաշինք ձեւավորելու մտադրության մասին: Մամուլը չի բացառում, որ ինչ-որ պահի հնարավոր է Ծառուկյանի ու Վարդան Օսկանյանի դաշինքը միանան՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու նպատակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7029 դիտում

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո