«Դատապարտյալների հիվանդանոցը» կփակվի կամ կվերակազմակերպվի. նախարարի առաջարկն ընդունվեց

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն կամ փակել, կամ վերակազմակերպել: Կառավարության այսօրվա նիստում այսպիսի առաջարկ հնչեցրեց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որ ներկայացնում էր ՀՀ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը:

Ներկայացնելով հայեցակարգի նախագիծը, նախարարն ասաց, որ այդ փաստաթղթի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անհրաժեշտ է պատշաճ կերպով ապահովել ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքը՝ դրա համար նախատեսելով այն անհրաժեշտ պայմանները, որոնք այսօր առկա չեն:

«Խոսքը վերաբերում է հետեւյալին. առաջին հերթին այս հայեցակարգով նախատեսում ենք՝ քրեակատարողական համակարգում գտնվող անձանց տրամադրվող առաջնային բուժօգնության եւ սպասարկման հետ կապված մշակել դրա համար անհրաժեշտ ծառայությունների նկարագիրը, ինչպես նաեւ տեխնիկական եւ կադրային հագեցվածության պահանջները, որոնք այսօր բավարար, պատշաճ մակարդակով կարգավորված չեն: Առավել կարեւոր եմ համարում երկրորդային բժշկության հետ կապված առաջարկվող լուծումները. խոսքը վերաբերում է, մասնավորապես, հիվանդանոցային բուժմանը»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ տեսանկյունից առաջարկվել եւ դիտարկվել են մի քանի տարբերակներ:

Կառավարության նիստի ընթացքում նախարարն առանձնացրեց եւ հնչեցրեց դիտարկված տարբերակներից երկուսը.

«Խոսքն առաջին հերթին վերաբերում է «Դատապարտյալների հիվանդանոցը» փակելուն եւ համապատասխան բժշկական ծառայությունները քաղաքացիական հիվանդանոցում իրականացնելուն: Սա առաջարկվող առաջին տարբերակն է: Երկրորդ տարբերակը հետեւյալն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, ըստ էության, կվերակազմակերպվի եւ հիմնականում որոշակի մասնագիտացված բժշկության օգնության տեսակներ այնտեղ կիրականացվեն (խոսքը վերաբերում է հիմնականում հոգեբուժական եւ որոշակի վերականգնողական խնամքի ձեւով տրամադրվող ծառայություններին): Իսկ մասնագիտացված բժշկական օգնության մեծ մասը դարձյալ կտրամադրվի քաղաքացիական հիվանդանոցներում»,- նկատեց նախարարը:

Ի դեպ, հայեցակարգի նախագծում, որ տեղադրված է Կառավարության կայքում, բերվում են «Դատապարտյալների հիվանդանոցը» փակելու մի շարք հիմնավորումներ: Դրանցից է, օրինակ այն, որ հիվանդանոցն ունի նյութատեխնիկական, կադրային վերազինման խիստ անհրաժեշտություն, հիվանդանոցում բացակայում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, մինչդեռ դա երկրորդային բժշկական ծառայություններ մատուցող հաստատության համար պարտադիր պահանջ է: Նշվում է, որ նման անբավարար պայմաններում հիվանդանոցային որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը հնարավոր չէ ապահովել:

Հայեցակարգի նախագծում ներկայացված մյուս խնդիրը՝ կապված այդ ՔԿՀ-ի հետ, դրա աշխարհագրական դիրքն է, բնակելի շենքերին մոտ լինելը:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվում են նաեւ ինֆեկցիոն հիվանդություններով տառապող դատապարտյալներ եւ կալանավորված անձինք, ինչը կարող է վտանգ ներկայացնել շրջական բնակիչների առողջության համար»,- ասվում է նախագծում:

Խոսելով հայեցակարգում ներկայացված այդ դրույթների մասին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվում է ՔԿՀ-ներում իրականացվող առողջապահական ծառայությունները լիցենզավորել:

«Երկու տարբերակ ենք առաջարկում. կամ Արդարադատության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը կիրականացնի շենքային, տեխնիկական, կադրային հագեցվածությանը վերաբերող լիցենզավորում, կամ լիցենզավորման ընդհանուր պայմաններով կիրականացվի այդ լիցենզավորումը՝ հաշվի առնելով ՔԿՀ-ների առանձնահատկությունը»,- տարբերակները թվեց Հովհաննիսյանը:

Վերջինս նաեւ առաջարկեց վերանայել պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկը: Բացի այդ, առաջարկեց հնարավորություն ընձեռել, որպեսզի համապատասխան բժշկական հաստատության կամ մարմնի եզրակացության հիման վրա, կամ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն ունեցող անձի, նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա ուղղակիորեն միջգերատեսչական մասնագիտացված հանձնաժողովի կողմից քննարկվի այդ հարցը եւ ոչ թե որպես միջանկյալ օղակ ծառայի քրեակատարողական հիմնարկի բժշկական հանձնաժողովը:

Նախարարն ասաց, որ այն դեպքում, եթե օրինակ որոշվի, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, այդուհանդերձ որոշակի բժշկական ծառայություններ պետք է իրականացնի, ապա առաջարկում է դրանց անմիջական ենթակայությունը վերապահել ոչ թե ՔԿՀ վարչակազմերին (որը հանգեցնում է նրանց սերտաճածության), այլ միջազգային ստանդարտների հիման վրա փոխել ենթակայությունը կամ Արդարադատության նախարարությանը կամ կառավարությանը կամ Առողջապահության նախարարությանը:

Կառավարությունն ընդունեց հայեցակարգը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4744 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ