Օսկանյանի ու Վիկտոր Դալլաքյանի դաշինքը կղեկավարի Սեյրան Օհանյանը. Տիգրան Կարապետյան

«Համախմբում», «Երրորդ Հանրապետություն», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքն առաջիկայում համախմբվելու է անկուսակցական Սեյրան Օհանյանի շուրջ: Այսօր այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, որն արդեն միացել է դաշինքին:

- Պարոն Կարապետյան, ճի՞շտ է, որ որոշել եք առաջիկա ընտրություններին ընդառաջ, միանալ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվող ուժերին:

- Այո:

- Միայն դո՞ւք, թե՞ ձեր ղեկավարած կուսակցությունը:

- Եւ ես անձամբ, եւ կուսակցությունը:

- Սեյրան Օհանյանը դեռ պաշտոնապես որեւէ դաշինքում չկա, դուք կոնկրետ ո՞ւմ եք միացել այս պահին:

- Վիկտոր Դալլաքյանին:

- Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը միացել է Արամ Գ. Սարգսյանի եւ Վարդան Օսկանյանի ղեկավարած կուսակցություններին: Սեյրան Օհանյանը կապ ունի՞ այդ դաշինքի հետ, նա այդ դաշի՞նքն է ղեկավարելու:

- Այդ դաշինքը համախմբվելու է անկուսակցական Սեյրան Օհանյանի շուրջ:

- Նա՞ է լինելու ցուցակի առաջին համարը եւ դաշինքի ղեկավարը:

- Այո:

- Իսկ որեւէ կուսակցության չի՞ անդամագրվելու:

- Ոչ, լայն դաշինք է լինելու, նա ղեկավարելու է այդ դաշինքը:

- Դաշինքի ցուցակում ո՞ր տեղում եք լինելու:

- Չի քննարկվել այդ հարցը:

- Էլ ո՞ր ուժերն են պատրաստվում միանալ ձեզ:

- Դե իրենք հայտարարություն կանեն, այս պահին դեռ հստակ չէ:

- Հույս կա՞, որ Օհանյանին կհաջողվի ընտրություններում որոշակի առավելություն ունենալ:

- Այո, այո: Ոչ թե հույս կա, դա կլինի անպայման, որովհետեւ վաղուց լրագրողները ասում են, որ հարկավոր է վառ անհատականություն, որի շուրջ ժողովուրդը կհամախմբվի, նոր դեմք:

- Սեյրան Օհանյանը նոր դե՞մք է:

- Սեյրան Օհանյանը քաղաքականության մեջ նոր դեմք է, ազնիվ է, Արցախի հերոս, այնպես որ ժողովուրդը կարիք ունի նոր դեմքի, ակնկալիքներ ունի նոր դեմքից, ես մտածում եմ, որ համախմբումը կլինի լայն:

- Կային տեղեկություններ, որ այս դաշինքը ի վերջո միանալու է Ծառուկյանին: Կա՞ նման բան:

- Ես տեղեկություն չունեմ:

- Ձեզ դեռ չե՞ն ասել, որ նման բան հավանական է:

- Ոչ թե դեռ չեն ասել, մենք դա ի նկատի չենք էլ ունեցել միանալու ընթացքում: Եթե լինի՝ դա ավելի լավ, ընդհանրապես կլինի համախմբում բոլոր ուժերի եւ վատ չէ:

- Այսինքն՝ դեմ չեք լինի, եթե որոշվի, որ ինչ-որ պահի միանալու եք Ծառուկյանին:

- Դեմ չեմ լինի:

Հիշեցնենք, որ երեկ «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանից հետաքրքրվել էինք, թե հնարավո՞ր է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքը միանա ԲՀԿ-ին (Գագիկ Ծառուկյանին): Մանուկյանն ասել էր, որ համագործակցության վերջնական ձևաչափի մասին կտեղեկացնեն առաջիկայում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5997 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ