ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնը կդառնա ռազմաուսումնական կենտրոն. կրթությունն էլ անվճար կլինի

15/01/2017 schedule11:46

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում կառուցված ուսումնական կենտրոնը (կամ ՊԵԿ-ի ուսումնական կենտրոն), ամենայն հավանականությամբ, կտրամադրվի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այս մասին հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում երեկ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մենք քննարկում ենք եւ ուսումնասիրում ենք հիմա հնարավորությունն այն հայտնի ուսումնական կենտրոնի, որը ժամանակին կառուցեց պետեկամուտների կոմիտեն եւ փոխանցվեց կառավարության որոշմամբ պետական գույքի կառավարման վարչությանը: Ես խնդրել եմ հանրապետության նախագահին եւ վարչապետին՝ քննարկել այդ հաստատությունը Զինված ուժերի Մոնթե Մելքոնյան վարժարանի համար փոխանցելու խնդիրը»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ գաղափարը հետեւյալն է.

2017 թվականի սեպտեմբերի 1-ին Մոնթե Մելքոնյան վարժարանը բացելու է իր դռները բացարձակապես նոր պայմաններով: Ռազմաուսումնական կենտրոնն ունենալու է լավագույն մարզական հնարավորությունները՝ լողավազաններ, թենիսի կորտերի, ուսումնական լավագույն բազա, ունենալու է լավագույն մանկավարժների թիմ եւ հնարավորություն է տալու ցանկացած երիտասարդի 10, 11, 12-րդ դասարանում սովորող դիմել, ընդունվել եւ ստանալ բացարձակ անվճար կրթությունը:

«Ես վստահ եմ, որ սա պետք է շատ ոգեւորի մեր տղաներին, նաեւ իրենց ծնողներին՝ գալու եւ փորձելու իրենց ուժերն ընդունվելու պարագայում դառնալու իրականում իրենց սերնդակիցների մեջ առաջատար եւ իրենց գաղափարներով»,- շեշտել է նախարարը:

Նշենք, որ ֆինանսների նախարարության նորակառույց ուսումնական կենտրոնը հանրությանն առավել հայտնի է որպես էլիտար զվարճանքի կենտրոն, որի վրա պետբյուջեից միլիոնավոր դոլարներ են արդեն ծախսվել:

Հիշեցնենք, տեւական ժամանակ ԿԳՆ-ին պատկանող «Փոքր Մհեր» կրթահամալիրում իրավիճակը լարված էր: Կրթահամալիրի սաները բողոքում էին տնօրենի վարքից եւ դասապրոցեսը կաթվածահար էին արել: Կարճ ժամանակ անց, ԿԳՆ-ն ու ՊՆ-ն եկան հայտարարի եւ կրթահամալիրի կառավարումն անցավ ՊՆ-ին եւ միացավ «Մոնթե Մելքոնյան» վարժարանին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11089 դիտում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար